«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գյումրու իրադարձությունների ժամանակ իրավապահներն այնքան մարդ են ձերբակալել, որ ՁՊՎ-ներում տեղ չի եղել։
Ձերբակալվածների մի մասին տարել են Աշտարակ, մյուս մասին՝ Ալավերդի։ Ալավերդի տեղափոխվածների թվում է եղել նաեւ «Մեր ձեւով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը, որը որպես փաստաբան փորձել է հանդարտեցնել իրավիճակը:
Հիշեցնենք, որ իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչին հաջորդել է Վարդան Ղուկասյանի կալանավորումը։





