Գյումրիում վիճաբանության ժամանակ 3 հոգի հրազենային վիրավորում են ստացել

9 Հունվարի, 2026

Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Շիրակի մարզում և կան վիրավորներ։ Այդ օրը ժամը 02:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հրազենային վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի։

«Հիվանդանոց են մեկնել Շիրակի մարզի քրեական ոստիկանները մարզային վարչության պետի պաշտոնակատար, պարեկները։

Տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկատվություն տալու, քանի որ գտնվում են անգիտակից վիճակում, ու մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Շիրակի մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորներին են Շիրակի մարզի բնակիչներ 28-ամյա Կարեն Հ.-ն, 26-ամյա Ռաֆիկ Շ.-ն և 24-ամյա Ալբերտ Դ.-ն։

Դեպքի փաստով Շիրակի մարզի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով  ՀՀ քր. օր. 44-155 հոդ. 1-ին մասի և 297 հոդ. 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Շիրակի մարզի քրեական ոստիկանները, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, մարզի պարեկները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչների հետ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 2-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան և Ավետիք Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վիճաբանություն Ռաֆիկ Շ.-ի, Ալբերտ Դ.-ի, Կարեն Հ.-ի և մյուս կողմից Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Սուրեն Ա.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել վերջինների ուղղությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Սուրեն Ա.-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ»,-հայտնում է shamshyan.com

Նմանատիպ նյութեր

Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել

Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել

Ռուսաստանցիների համար Ամանորի տոներին հանգստի համար ֆինանսական տեսանկյունից ամենագրավիչ արտասահմանյան ուղղությունը Բելառուսն է, հաղորդում է ТАСС-ը։ Այդ ուղղությամբ ավիատոմսի միջին գինը ամանորյա տոներին կազմում է 10 հազար 800 ռուբլի, թեև կացությունը կպահանջի մոտ 15...

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

«Անկարայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը վերջերս ստանձնած Ռեշադ Ասլանովի հետ քննարկել ենք մեր եղբայրության վրա հիմնված հարաբերությունները, ինչպես նաև տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում մեր համագործակցությունը»։ Դրա մասին գրել է...

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա. Փաշինյան

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա. Փաշինյան

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա, և այսօր Հայաստանի Հանրապետությունը ապրող պետություն է, կյանքի պետություն է, և մեր պետության վերելքն է հարգանքի մեծագույն տուրքը մեր նահատակների հիշատակին, Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված միջոցառման...

Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ Դեմոյան

Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զատվելու խորհուրդն ու հրամայականը Այսօր ո՛չ անկախության տոն է, ո՛չ էլ պետականության անցած ուղին հիշելու ու հիշատակելու առիթ: Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է, քանզի...

Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ դուրս գալով ¼ եզրափակիչ

Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ դուրս գալով ¼ եզրափակիչ

Հայաստանի բռնցքամարռի ասոցիացիան հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայ բռնցքամարտիկ 60 կգ քաշային Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում և դուրս եկել ¼ եզրափակիչ: Մեր մարզիկը նկատելի առավելությամբ պարտության է...