Գյումրիում ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Հայաստանից ազդակներ չեն ստացվել․ Գալուզին

29 Հունիսի, 2026

Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Հայաստանի կողմից ազդակներ դեռևս չեն ստացվել։ Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Հարցազրույցից մի հատված հրապարակվում է ստորև.

— Գոյություն ունի նաև համաձայնագիր Գյումրիում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ, որի վարձակալության ժամկետը գործում է մինչև 2044 թվականը։ Արդյո՞ք այժմ կրկին կան որոշակի ազդակներ, որ այդ համաձայնագրի պայմանները կարող են վերանայվել, օրինակ՝ հօգուտ վարձավճարի բարձրացման, կամ ընդհանրապես այդ համաձայնագրի վերանայման։

-Գիտեք, հայկական կողմից նման ազդակներ դեռևս չեն ստացվել, և ավելին՝ հայկական կողմից պաշտոնական մակարդակով հայտարարվում է, որ Երևանը չի դիտարկում Գյումրիում ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը։

Մենք համոզված ենք, որ այս բազան հանդիսանում է թե՛ բուն Հայաստանի, թե՛ ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի անվտանգության ապահովման հենասյուներից մեկը։ Եվ մենք տեսնում ենք, որ, ցավոք, որոշ քաղաքական ուժեր և որոշ արևմտամետ հայկական ՀԿ-ներ փորձում են սևացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում՝ այն ներկայացնելով գրեթե որպես օկուպացիայի ինչ-որ գործիք կամ որպես Հայաստանի հանդեպ ինչ-որ փակվածության, այսպես ասած՝ ոչ բարեկամական վերաբերմունքի վկայություն։

Սակայն այդ բոլոր փորձերն ապարդյուն են. դրանք բախվում են ռուսական ռազմաբազայի նկատմամբ տեղի բնակչության բարյացակամ վերաբերմունքին, քանի որ այն ոչ միայն ռազմական օբյեկտ է, այլև յուրօրինակ ձգողականության կենտրոն տեղի բնակիչների համար։ Եվ դրա մասին է վկայում բաց դռների օրերին մեր բազա այցելած մասնակիցների մեծ թիվը, որոնցից վերջինը տեղի է ունեցել հունիսի 12-ին։

Նմանատիպ նյութեր

Տասը տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե՞ չէ․ Նիկոլ Փաշինյան 

  «44-օրյա պատերազմի մասին ես ամենատարբեր հարթակներում հինգ տարի անընդհատ խոսել եմ դրա մասին։ Այլևս որևէ նրբություն չկա, որի մասին չենք խոսել։ Այսինքն՝ որևէ թեմա ես ավելի շատ չեմ խոսել՝ սկսած Քննիչ հանձնաժողովից, էլ չեմ ասում՝ Ազգային...

Երասխի դպրոցում երեխային ապտակելու դեպքով մեղադրանք է ներկայացվել դասընկերուհու հորը. news.am

Երասխի դպրոցում երեխային ապտակելու դեպքով մեղադրանք է ներկայացվել դասընկերուհու հորը. news.am

NEWS.am–ի տեղեկություններով, մայիսի 14–ին Երասխի միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներից մեկը ոստիկանություն հաղորդում է տվել, որ 8–րդ դասարանի աշակերտուհիներից մեկի հայրը՝ Զոհրապը, դասի ժամին մուտք է գործել դասարան, ապտակել աղջկա համադասարանցիներից մեկին և դրսևորել ագրեսիվ...

Եթե մարդու տունը 3 տարի առաջ 50 000 դոլար էր, հիմա 100 է. նա կրկնակի հարստացել է. Նիկոլ Փաշինյան

«Չեմ ուզում թաքցնել՝ գրեթե ամենօրյա ռեժիմով ես նամակներ եմ ստանում մեր քաղաքացիներից, ովքեր ասում են, որ վարձակալության վճարները բարձրացել են և այլն, և այդպես շարունակ։ Իհարկե, դա մեզ համար զուտ սոցիալական առումով մտահոգիչ ենք համարում,...

Կառավարությունը վերանայել  է ցեմենտի ներմուծման սահմանափակումները

Կառավարությունը վերանայել է ցեմենտի ներմուծման սահմանափակումները

ՀՀ-ում ցեմենտի ներքին շուկայում ձևավորված իրավիճակով պայմանավորված՝ Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 1–ի նիստում ընդունել է որոշում։ Արդյունքում կապահովվի ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող կարգավորման վերանայումը և շուկայի ընթացիկ պայմաններին համապատասխան...

Քննչականն ու ՊԵԿ-ը՝ իշխանության «պատժիչ ջոկատ». դատվելո’ւ եք, պարոնայք. Ագնեսա Խամոյան

Քննչականն ու ՊԵԿ-ը՝ իշխանության «պատժիչ ջոկատ». դատվելո’ւ եք, պարոնայք. Ագնեսա Խամոյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է. «Հարկային ստուգումների անվան տակ Քննչականը հերթական բիզնեսն է կապարակնքել։ Սա այն է, ինչի մասին ԱԺ իմ ելույթում զգուշացնում էի. Քննչականն ու ՊԵԿ-ը ձեռք ձեռքի բռնած դարձել են իշխանության ձեռքի նոր պատժիչ...