Գյումրիում ընդդիմությունը հաղթեց` ցույց տալով Փաշինյանին, որ նա և իր թիմը մսխել են հայ ժողովրդի վստահությունը. Նաիրի Սարգսյան

31 Մարտի, 2025

Հանրային վերահսկողությունը մեծ դեր խաղաց Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վրա։ Այս մասին գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Երեկ Գյումրիում տեղի ունեցած ընտրությունները կարելի է բաժանել երկու հատվածի՝ առաջինը վերաբերվում է լրագրողների և հասարակության զգոնությանը, ինչի արդյունքում կարողացանք խուսափել մեծաքանակ ընտրախախտումներից։ Հենց այս զգոնությունը թույլ տվեց խուսափել ՔՊ-ականների կողմից 50+ տոկոս արհեստական ձայների հավաքումից։ Դրա համար շնորհակալ ենք լրագրողներին և մեր սիրելի քաղաքացիներին՝ իրենց կատարած ահռելի կարևոր աշխատանքի համար։

Միևնույն ժամանակ, պետք է նշենք, որ իշխող կուսակցությունը գործադրել էր հնարավոր բոլոր վարչական լծակները, որպեսզի այս ընտրությունները տանուլ չտար։ Նրանք լավ հասկանում էին, որ այս ընտրությունները կարտացոլեն հասարակության իրական վերաբերմունքը և ցույց կտան, թե որքան է հայ ժողովուրդը դադարել վստահել նրանց։ Սա նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական ռեյտինգի հարցն էր։ Եվ իզուր չէր, որ Գյումրիում տեղի ունեցածին նա արձագանքեց որպես «քաղաքացու ընտրություն, որն (իբրև) իրենք հարգում են» պոպուլիստական թեզով։

Նիկոլ Փաշինյան, սա քո կամ ՔՊ-ականների կազմակերպած ընտրությունների արդյունքը չէ, այլ հանրային զգոնության, վերահսկողության, լրագրողների աչալուրջ աշխատանքի արդյունքն է։

Ինչո՞ւ ենք այս պնդումն անում, որովհետև ընտրություններն առնվազն մի մասով գնացին դասական ընտրախախտումների ճանապարհով։ Ընտրությունների ժամանակ հոսանքազրկումներ, զանգեր, կաշառատվություն, մարդկանց տեղամաս բերելու փորձեր, որոնց վերաբերյալ եղան բազմաթիվ փաստեր ու ահազանգներ։

Չնայած այս ամենի՝ Գյումրիում ընդդիմությունը հաղթեց, ցույց տալով Նիկոլ Փաշինյանին, որ նա և իր թիմը վատնել և մսխել են հայ ժողովրդի վստահությունը, հավատը։

Հուսանք, որ ընդդիմությունը կգործի միասնական ու նպատակային՝ ի նպաստ հայ ժողովրդի և Գյումրիի»,- գրել է  նա:

Նմանատիպ նյութեր

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու...

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

Հազարավոր մարդիկ Ստամբուլում և Անկարայում դուրս են եկել բողոքի ցույցերի՝ Թուրքիայում լրագրողների նկատմամբ ճնշումների ուժեղացման դեմ։ Ցույցերի մասնակիցները հանդես են գալիս լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալությունների, խմբագրությունների փակման և անկախ մեդիա...