Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարցը դուրս է եկել կարգավորման օրակարգից. ԱԳՆ

Ապր 5, 2025

«Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»,- «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են արտգործնախարարությունից:

Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը «Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը»»: «Ազատություն»-ը արտաքին քաղաքական գերատեսչությունից հետաքրքրվել է՝   այդպե՞ս է եղել:

«Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», — նշել են արտգործնախարարությունից։

Նմանատիպ նյութեր

Ով ուզում ա, թող գա ասի՝ ձեր տեղը վճարում եմ, մենք ճանապարհը կբացենք․ ակցիայի մասնակից

Այսօր առավոտյան Քասախ գյուղի բնակիչները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին։ Ակցիայի մասնակիցները պահանջում են վերադարձնել թիվ 59 երթուղին, որն ապահովում էր Քասախից փոխադրումը  Երևան: Քասախցիներին առաջարկվել է հանդիպում Կոտայքի մարզպետի հետ`...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈՒՂԻՂ | Պանելային քննարկում՝ նվիրված Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին

Երևանում տեղի է ունենում պանելային հանդիպում-քննարկում՝ Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ։ Բանախոսներն են Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը և...

Կասեն՝ մարդիկ հաց չունեն, սրանք եկել ինչի մասին են խոսում․ Նիկոլ Փաշինյան 

Հիմա շատ են խոսում այն մասին, որ մենք 2018 թվականին խեղճ ու անճար մարդու պաշտպան էինք ընկալվում, հիմա չենք ընկալվում այդպիսին, սրա մեջ ինչ-որ չափով ճշմարտություն կա, մեր ծրագրերի էվոլուցիան դրա մասին է  վկայում: Այս մասին կառավարության...

Կոռուպցիան՝ փաստերով «ծամած դրեցի բերանները», բայց ծածկադմփոց արվեց. Արթուր Չախոյան

Կոռուպցիան՝ փաստերով «ծամած դրեցի բերանները», բայց ծածկադմփոց արվեց. Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Անհերքելի փաստերով հանրությանը ապացուցելու նպատակով, որ Երևանի քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա է գործում, միտումնավոր չէի հրապարակել անցած տարվա տեսանյութը և սպասում էի, թե երբ...

Օրինական ճանապարհով չի ստացվում, մենք կգնանք դասական ճանապարհով․ բողոքի ակցիայի մասնակից 

Այսօր առավոտյան Քասախ գյուղի բնակիչները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին։ Ակցիայի մասնակիցները պահանջում են վերադարձնել թիվ 59 երթուղին, որն ապահովում էր Քասախից փոխադրումը  Երևան: Քասախցիներին առաջարկվել է հանդիպում Կոտայքի մարզպետի հետ`...