«Գերատեսչությունների կողմից ուղարկված գրությունների որակին հետևո՞ւմ եք»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից։
Պատգամավորը մի քանի օրինակ բերեց՝ մատնանշելով հարցումների ոչ պատշաճ պատասխանների օրինակները․
«Հարցում եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով, թե Երասխ-Սադարակ հատվածի ապաշրջափակման վերաբերյալ առաջարկին ի՞նչ են պատասխանել Ադրբեջանից։ ԱԳՆ նախարարի տեղակալից եմ ստացել պատասխանը. փոխանակ թղթերը ներկայացնի, ասում է՝ Երևանյան երկխոսության ծրագրում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, առաջարկում եմ դիտել ելույթը։ Կամ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարց ես տալիս, թե ՀՀ տարածքից ադրբեջանցիները ե՞րբ են տարածք գրավել և ամեն մի բնակավայրից քանի՞ քկմ, ուղարկում է Ազատության ռադիոկայանի մի ռեպորտաժ, մնացածի մասով էլ ասում է՝ մեկնաբանություն չունեմ։ Ես մեկնաբանություն չէի խնդրել, այլ կոնկրետ տվյալներ»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ կատակելով, թե փոխվարչապետը ո՛չ քաղաքական մեկնաբան է, ո՛չ էլ՝ սպորտային։
Մանրամասն՝ տեսանյութում։






