«Գեղցի, անգրագետ, տխմար, ապուշ, անուղեղներ»․ Փաշինյանի կնոջ հերթական գրառումը

20 Մայիսի, 2025

Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․

««Հակոբյան Աննա՛, ԱՄՆ-ում 6 մլն գումարը ինչպես է հավաքվել, և ինչ եք արել»։

Այս հարցը իրենց հեռավոր գեղից իր գեղցու ակցենտով և տխմարի ինքնավստահությամբ ինձ ուղղում է ինչ-որ մեկը՝ անունն էլ չգիտեմ։

Նա ակնարկում է, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին փոխանցված գումարները չեն ծառայել իրենց նպատակին, գրպանվել են, յուրացվել են, ու չգիտեմ` ինչ։

Նա այնքան տառաճանաչ չէ, որ օգտվի «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքէջի Հաշվետվություններ բաժնիցև ստանա իր հարցի պատասխանը։ Հեռավոր գեղում ծվարած տխմարին հասանելի են միայն ամերիկյան բաց աղբյուրները. հայաստանյան բաց աղբյուրներից օգտվելու համար նախ պետք է մաշտոցյան այբուբենն իմանալ։

Հատուկ անգրագետի համար եմ տեղադրում՝

Նվիրատվություն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին` 1,000,000 $

Արձագանք պատերազմին` 733,465 $

Աջակցություն COVID-19 համավարակի դեմ պայքարին` 302,278 $

Եղա՞վ 2 միլիոն դոլար։ Դե մնացածն էլ դու մտիր, հաշվիր, ապուշ։

Ու առհասարակ, առաջարկում եմ բոլորին, ովքեր 6-7 տարի է զառանցում են, թե հիմնադրամի գումարները յուրացվում են իմ կողմից, հավաքվեք, ձեր ճաշակով աուդիտորական ընկերություն վարձեք, ուղարկեք «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամ։ Մինչև վերջին լումայի ու ցենտի ճշգրտությունը մտցնեմ ձեր աչքը, այ անուղեղներ, որ բոլորին ձեր արշինով եք չափում։

Հ. Գ. Կցում եմ մի քանի անդորրագրի «պատկերներ»։ Դու էլ տեղադրիր «պատկեր», որ Արաքսի Սիմիդյանը այս տարիների ընթացքում մեկ ցենտ աշխատավարձ է ստացել հիմնադրամից, կամ էլ որեւէ ցենտ է ստացել Հանրային հեռուստաընկերությունից։ Կարո՞ղ ես։ Չես կարող, որովհետև չի՛ ստացել, տխմար»։

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ հոկտեմբերի 20-ի զեկույցում, մատնանշելով ԵԱՏՄ-ի անդամությունը դադարելու պարագայում Հայաստանի կրելիք վնասների մասին, նաև մատնանշվում է Հայաստանի անդամությունը սառեցնելու կամ դադարեցնելու իրավական ուղին։ Նախ հիշեցնենք, որ Հայաստանի՝...

Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով «TRIPP-ի կառուցման տարածք»․ Լիլիթ Գալստյանը՝ Միրզոյանին

  «Ձեր ամբողջ ելույթում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների խոսքում, տարանցիկությունը ներկայացվում է որպես մեծագույն ձեռքբերում և առավելություն։ Դուք կրկին ընդգծեցիք, թե բարեկեցության և Հայաստանի Հանրապետության...

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ինչպես նշել են գերատեսչությունից, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում տարածվող այն հայտարարությունները, որոնք...

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...