Գազի թանկացման ռիսկը մեծ է. ամեն ինչ թողնված է՝ «ինչ կլինի՝ կլինի» սկզբունքի վրա. Գառնիկ Դանիելյան

16 Սեպտեմբերի, 2026

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ-ում բենզինի գինը օր օրի սրընթաց աճում է․ բենզալցակայաններում մեկ լիտրի արժեքն արդեն հասնում է 580-600 դրամի։
Բայց սա դեռ ամենը չէ․ առաջիկայում սպասվում է նաև գազի գնի թանկացման ռիսկ։

Բազմիցս ահազանգել ենք, որ անհրաժեշտ է գտնել այլընտրանքային ուղիներ և պատրաստվել այն իրավիճակին, որը կարող է առաջանալ էներգակիրների դեֆիցիտի կամ դրանց գների կտրուկ աճի պարագայում։
Առհասարակ, էներգակիրների հարցը ոչ միայն տնտեսական, այլև ազգային անվտանգության խնդիր է և պահանջում է հստակ ռազմավարություն, ռիսկերի գնահատում ու կանխարգելիչ քայլեր։
Մինչդեռ այս իշխանությունները խնդիրը վերածել են ցինիզմի՝ «Գազը չի հերիքում, ցախ կամ աթար վառեք», «Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը բարձրանա»։
Այսօր արդեն ԿԲ նախագահն է խոսում գազի գնի հնարավոր թանկացման աղետալի հետևանքների մասին՝ այն որակելով որպես «ապոկալիպտիկ» սցենար։
Այսինքն՝ այն, ինչ իշխանության ներկայացուցիչները փորձում էին ներկայացնել որպես սովորական խնդիր, այսօր արդեն Կենտրոնական բանկի նախագահի գնահատմամբ կարող է լուրջ տնտեսական ցնցումների պատճառ դառնալ։

Ավելին՝ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակն արդեն իսկ մեծացրել է նավթի և գազի համաշխարհային գների ու մատակարարումների ռիսկերը։ Վերջին օրերին Եմենի հութիներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Կարմիր ծովի ափամերձ գոտին և հաստատվել ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբի նեղուցի կղզիներում, ինչի հետևանքով, Սաուդյան Արաբիան ժամանակավորապես փակել է իր գլխավոր նաղթամուղերից մեկը։

Եվրոպական առաջատար երկրների ղեկավարները խոստովանում են, որ էներգակիրների թանկացման հետևանքով տուժել է տնտեսությունը, կրճատվել են աշխատատեղեր։
Գազի թանկացումը շղթայական ազդեցություն է ունենալու տնտեսության վրա՝ բարձրացնելով արտադրության, փոխադրման և բազմաթիվ ծառայությունների ինքնարժեքը, ինչն իր հերթին կարող է անդրադառնալ առաջին անհրաժեշտության ապրանքների գների վրա։

Ու այս ամենի ֆոնին հարց է առաջանում՝ ի՞նչ է արել ՀՀ իշխանությունը նման ռիսկերը կանխելու և մեր քաղաքացիներին ու տնտեսությունը հնարավոր աղետից պաշտպանելու համար։
Չկա ռազմավարություն, չկա Էներգետիկ անվտանգության ազգային դոկտրին․ ամեն ինչ թողնված է՝ «ինչ կլինի՝ կլինի» սկզբունքի վրա։
Կամ դուք չեք հասկանում ստեղծված իրավիճակի լրջությունը, կամ գիտակցաբար չեք ձեռնարկում անհրաժեշտ քայլերը՝ Հայաստանը նման հնարավոր աղետների առաջ ավելի խոցելի ու անպաշտպան դարձնելով»։

Նմանատիպ նյութեր

16-ամյա պատանին դանակի սպառնալիքով դեղատան դրամարկղից հափշտակել է գումար և դիմել փախուստի

16-ամյա պատանին դանակի սպառնալիքով դեղատան դրամարկղից հափշտակել է գումար և դիմել փախուստի

Սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Տիգրան Մեծի պողոտայում գործող դեղատան աշխատակիցը և հայտնել, որ մի երիտասարդ դանակի սպառնալիքով դեղատան դրամարկղից հափշտակել էր 63 հազար դրամ և դիմել փախուստի։ Ահազանգով դեպքի վայր էր մեկնել...

Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ, ոչ էլ կարելի է «նախկիններ» նարատիվի տակ թաքնվել. Լիլիթ Գալստյան

Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ, ոչ էլ կարելի է «նախկիններ» նարատիվի տակ թաքնվել. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. «PISA – ԱՆՇՐՋԵԼԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Այս օրերի ամենածանր թեմաներից մեկը՝ PISA հեղինակավոր միջազգային ծրագրի կողմից հանրակրթության ոլորտի 2025–ի գնահատման պաշտոնական արդյունքներն են։ Ուսումնասիրությանը...

Մանկապարտեզում օձեր են հայտնվել. երեխաներին տարհանել են

Մանկապարտեզում օձեր են հայտնվել. երեխաներին տարհանել են

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում տարհանում է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատակիցներն ու երեխաները...

Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ գնաճի․ Արթուր Խաչատրյան

  Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբիոնից փաստացի սպառնալիքներ հնչեցրեց ՀՅԴ-ի հասցեին՝ նշելով․ «Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը»։ Իր հերթին Քրիստինե Վարդանյանը սա որակեց...