Գազալցակայաններում սրընթաց աճում է հեղուկ գազի արժեքը՝ հասնելով 180-200 դրամի. Դանիելյան

28 Հուլիսի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Վերջին շրջանում ՀՀ տարածքի գազալցակայաններում սրընթաց աճում է հեղուկ գազի արժեքը՝ հասնելով 180-200 դրամի։

Դեռևս երկու շաբաթ առաջ ահազանգել էի, որ անհասկանալի պատճառաբանություններով խոչընդոտվում է վրացական անցակետում Ռուսաստանից հեղուկ գազ ներկրող հարյուրավոր բեռնատարների մուտքը Հայաստան։

Ընդգծել էի, որ ստեղծված իրավիճակում հայկական կողմը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի՝ պարզելու, թե ինչով է պայմանավորված Վրաստանի մաքսային ծառայությունների նման պահվածքը։ Տեղեկություններ ենք ստանում նաև, որ ՀՀ մուտքը թույլատրելու համար հայ վարորդներից կաշառք են պահանջում։

Այս իրավիճակից օգտվում են տեղական տնտեսվարողները՝ փորձելով ստանալ գերշահույթ։

Մինչ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ ուսումնասիրում են հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները, իսկ Էկոնոմիկայի նախարարը ժամանակ առ ժամանակ ֆեյսբուքյան էջում ծանուցում է, որ մի քանի տասնյակ հեղուկ գազ տեղափոխող բեռնատար հատել է սահմանը, ՀՀ-ում հեղուկ գազի արժեքն նախորդ ամիսների համեմատ արձանագրում է շուրջ 80% աճ։

Ստացվում է, որ հերթական անգամ պատկան մարմինների անգործության հետևանքով ահռելի ֆինանսական վնասներ են կրում հեղուկ գազ ներմուծողներն ու մեր քաղաքացիները, որոնք, այս օրերին ստիպված են մեկ լիտր հեղուկ գազի համար վճարել 200 դրամ, այն դեպքում, երբ ամիսներ առաջ ձեռք էին բերում 120 դրամով։

ՄՊՀ-ն ևս իր լիազորությունների շրջանակներում պետք է գործուն քայլեր ձեռնարկի խնդիրը լուծելու ուղղությամբ։ Եթե այս գործընթացներն ուղեկցվում են ապօրինություններով կամ կան ոչ բարեխիղճ տնտեսվարողներ, նրանք պետք է լինեն հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։

Ակնհայտ է, որ խնդիրն ունի նաև քաղաքական ենթատեքստ, ինչն էլ հետևանքն է այս իշխանությունների ոչ կոմպետենտ, ապաշնորհ կառավարման։

Այսպիսի անգործության պայմաններում առաջիկա օրերին ականատեսը կլինենք հեղուկ գազի արժեքի հերթական թանկացմանը»։

Նմանատիպ նյութեր

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Առայժմ խոսքը Աբու Դաբիի մասին է», - ասել է Կրեմլի...

Անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ Սրբազան 

  «Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 2 դատական նիստ․ քննվում է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի երկարաձգման հարցը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 2 դատական նիստ․ քննվում է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի երկարաձգման հարցը

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 14։00-ից քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Ժամը 16։30-ին նույն դատարանը՝ դատավոր Վարդգես...

ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո»

ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո»

Խորհրդարանական ընտրությունների գիշերը՝ քվեարկության արդյունքներն ամփոփելիս ԿԸՀ կայքի վրա կիբերհարձակման մասին իրավապահ մարմիններն անտեղյակ են, նման հաղորդում չեն ստացել։ Այդ մասին պաշտոնապես ՔԿ-ից հայտնել են «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան։ Ինչպես հայտնի է՝...

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

«Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հայտարարությանը։ «Այս իշխանությունը...