Գալյանը՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին

6 Օգոստոսի, 2026

Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է որոշելու՝ ունենալ կամ չունենալ նոր սահմանադրություն։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 6–ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը կրկին հայտարարել էր ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին՝ հույս հայտնելով, որ «իրական Հայաստանի» հայեցակարգը տեղ կգտնի նոր Սահմանադրությունում։

«Այն, որ Սահմանադրություն այն որ սահմանադրության նախագիծը մշակվում է, բացարձակ գաղտնիք չէ։ Այն որ նոր սահմանադրության ընդունումը եղել է նաև քաղաքական հանձնառություն, դա էլ գաղտնիք չէ, հետևաբար մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր խոստումներին և իրականացնել դրանք։  Տեքստը քննարկումների փուլում է, հրապարակման մասով որևէ բան նշել չեմ կարող»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ շուտով լինելու է Սահմանադրության փոփոխությունը և արդեն իսկ որևէ խոչընդոտ չի լինելու խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար, Գալյանն ասաց. «Ես չեմ կարող մեկնաբանել ձեր կողմից նշված անձի խոսքը, որովհետև չգիտեմ, թե ինչ է ընկած իր խոսքի հիմքում, ենթադրում եմ՝ սեփական մտքեր է։ Մենք ասել ենք, որ սահմանադրության նախագիծ ենք մշակում և ուզում ենք ունենալ նոր սահմանադրություն, բայց այն, թե կունենանք նոր սահմանադրություն, թե ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։

Հարցին՝ ե՞րբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը, նախարարը պատասխանեց. «Ի՞նչ տարբերություն, թե երբ պետք է հրապարակվի, եթե առանց հրապարակվելու դրա ընդունումը անհնար է։ Այսինքն, երբ էլ հրապարակվի, դրվելու է հանրային լայն քննարկման և շատ երկար և մանրակրկիտ քննարկվելու է հանրության հետ։ Ձեր բոլոր հարցերից միշտ տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ կոնսպիրացիա կա չհրապարակելու հետ կապված։ Ո՛չ, սիրելիներ, այդ տեքստը չի կարող ընդունվել առանց հրապարակման։ Ավելին, սահմանադրությունում որևէ փոփոխություն չի կարող արվել առանց հրապարակման»։

Ինչ վերաբերում է նրան, որ ՔՊ–ն խորհրդարանում չունի 2/3, որպեսզի կարողանա Սահմանադրության փոփոխության նախագիծը դնել հանրաքվեի, արդարադատության նախարարը նշեց, որ իրենք նախագիծը համապատասխան կարգով կներկայացնեն ԱԺ. «Եթե ԱԺ–ն չհաստատի, ապա կան նաև մասնագիտական մոտեցումներ, որ ժողովրդավարությունը ենթադրում է ժողովրդի անկասելիություն իր ցանկությունների ամրագրման համատեքստում, մասնավորապես, ստորագրություններ։ Ես չեմ կարող հիմա գուշակություններ անել, ինձ համար լավագույն սցենարը կլինի այն, որ Սահմանադրության նոր տեքստը լինի այնպիսին, որ խորհրդարանը տա հավանություն: Ես որևէ սցենար չեմ բացառում»։

 

Նմանատիպ նյութեր

Տիգրան Ավետիսյանը դարձավ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն

Տիգրան Ավետիսյանը դարձավ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների մրցաշարում Հայաստանի հավաքականի 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում պահեց 112, 119 և 122 կգ։ Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր։ Հրում...

«Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն»

«Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի բացառիկ տեղեկություններով՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո իրավապահները Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների նկատմամբ գործընթաց սկսելու հրահանգ են ստացել։ Տեսարաններով և շոուներով «գրոհը» գուցե տեղի ունենա մոտ օրերս: Մեր աղբյուրների...

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով

Հայաստանում օտարերկրացիներին 2026 թվականի առաջին կիսամյակում տրամադրվել է ընդհանուր առմամբ 10 հազար 561 կացության կարգավիճակ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 6 հազար 656-ի համեմատ (ընդհանուր ցուցանիշն աճել է 59%-ով)։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ...

ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում

ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում

ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն չի իրականացնում։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Այս պահին ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի հետ...

Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ

Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Այսօր` օգոստոսի 24-ին, ունենք բանակում հերթական ինքնասպանության դեպքը։ Սա արդեն համակարգային և խորը ճգնաժամի մասին է, իսկ ահա պաշտպանության նախարարը զարմանում է, թե «...որ դրա համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա...