Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հնչեցված մեղադրանքները չեն հիմնավորվում օբյեկտիվ փաստերով․ փաստաբան

11 Հուլիսի, 2026

Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը փաստաթղթեր է հրապարակել՝ առնչվող իր պաշտպանյալի գործին։ Փաստաբանը հայտարարել է.

«Ի պատասխան իշխանական մամուլում նախօրեին հրապարակված և ակտիվորեն տարածվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների նամակի վերաբերյալ հարցադրումների՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ փաստերը։

Նամակի հեղինակ հանդիսացող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները նախ իրենց երկրում հանցագործության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել իրենց տնօրեն Համլետ Թումանյանի դեմ, որը, ի դեպ, երկար տարիներ եղել է Արման Օլամաեինի հոր մտերիմ ընկերը։

Սակայն Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու դատարաններում գործի բազմակողմանի քննության արդյունքում երկրորդ ատյանի դատարանը կայացրել է վերջնական դատական ակտ, որով հստակ արձանագրվել է, որ Համլետ Թումանյանի գործողություններում որևէ հանցակազմ կամ խարդախության հատկանիշ առկա չէ։

Դրանից հետո հայր և որդի Օլամաեինները գրավոր ընդունել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցած 14,5 միլիոն ԱՄՆ դոլարի պարտքը, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան պարտավորագիր։ Նրանք ստանձնել են պարտավորություն վերադարձնել այդ գումարը երկու տարվա ընթացքում՝ մինչև 2026 թվականը։

Սակայն պարտքի մարման ժամկետի լրանալուց հետո, իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու փոխարեն, հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն և իրականությանը չհամապատասխանող մեղադրանքներով։ Այս գործողությունների նպատակը, ըստ առկա փաստերի, ակնհայտորեն իրենց ֆինանսական պարտավորությունների կատարումից խուսափելն ու պարտքի վերադարձը բացառելն է։

Ձեզ են ներկայացվում Իրանի Իսլամական Հանրապետության երկրորդ ատյանի դատարանի վերջնական դատական ակտի բնօրինակը և դրա պաշտոնական հայերեն թարգմանությունը, ինչպես նաև պարտավորագրի պատճենը։ Այս փաստաթղթերը յուրաքանչյուրին հնարավորություն են տալիս սեփական գնահատականը տալ ներկայացված իրողություններին։

Փաստաթղթերի բովանդակությունը ևս մեկ անգամ վկայում է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հնչեցված մեղադրանքները չեն հիմնավորվում օբյեկտիվ փաստերով, իսկ նախաձեռնված քրեական վարույթը հիմնված է այնպիսի պնդումների վրա, որոնք ակնհայտ հակասում են արդեն իսկ գոյություն ունեցող փաստաթղթերին և դատական ակտերին»։

Նմանատիպ նյութեր

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը։ Թերթը մասնավորապես նշել է. «Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։...

TRIPP-ի լայնությունը հայտնի չէ՞․ Ի՞նչ տարածքի մասին է խոսքը․ Վարդանյանը՝ Միրզոյանին 

«Փաստաթղթում հնարավորինս հստակ, պարզ ներկայացված է՝ «անխոչընդոտ» ինչ է նշանակում։ Այսինքն՝ դրա դիմաց, դուք էլ նշեցիք, որ Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Այս փոխադարձ առավելությունների նկարագրությունը որևէ տեղ՝ ձեր ստորագրած...