Ֆրանսիան նոր վարչապետ կունենա

9 Հոկտեմբերի, 2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 48 ժամվա ընթացքում կնշանակի նոր վարչապետ, — այս մասին հայտարարել է  Ելիսեյան պալատը՝ հերքելով նոր ընտրություններ անցկացնելու մասին ենթադրությունները։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախկին վարչապետ Սեբաստիան Լեկորնուն հայտարարել էր, որ Ֆրանսիայի խորհրդարանի անդամների մեծամասնությունը չի ցանկանում վաղաժամկետ ընտրություններ և պատրաստ է փոխզիջումների գնալ, որոնք կարող են հանգեցնել կառավարության նոր ղեկավարի նշանակմանը «48 ժամվա ընթացքում»։

«Խորհրդարանում կա մեծամասնություն, և այս մեծամասնությունը ձգտում է խուսափել նոր ընտրություններից», — ասել է նա։

Ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Լեկորնուն, որը երկուշաբթի օրը հանկարծակի հրաժարական է տվել  պաշտոնավարելուց մեկ ամսից էլ քիչ ժամանակ անց, ասել է, որ մտադիր չէ մնալ վարչապետ, բայց կարծում է, որ իր ջանքերը հաջող են եղել։
Անցյալ տարվա ընտրություններից հետո ոչ մի կուսակցություն բացարձակ մեծամասնություն չի ստացել Ազգային ժողովում։ Սակայն «խորհրդարանում կա բացարձակ մեծամասնություն, և այս մեծամասնությունը դեմ է վաղաժամկետ ընտրություններին», — ասել է Լեկորնուն։

Նմանատիպ նյութեր

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...