«Ֆեյք տարածող» Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. «Ժողովուրդ»

26 Մարտի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի «ֆեյքերի ֆաբրիկայի» գլխավոր ֆեյք հռչակված Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթը նոր ընթացք է ստացել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ըստ «Օրագիր news»-ի՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ին Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Facebook սոցիալական կայքի իր էջում կատարել է հետեւյալ բովանդակությամբ գրառում. «Ամեն հաչացող շան վրա պետք չէ քար նետել։ Մեքենայի հետեւից վազող շունն էլ է հաչում, բայց չի նշանակում, թե կարող է նստել ղեկին ու քշել։ Սա, ի պատասխան այն հարցմանը, թե ինչու չեմ արձագանքում իմ հասցեին էժան ստերին։ Մի քանի ծակ դաշնակի կաղկանձոցը ապացույց է, որ ամեն շնագայլ իր տեղում է»։

Այս հրապարակման ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովն արձանագրել էր, որ Տարոն Չախոյանի վարքագիծը` սոցիալական մեդիայում վիրավորական արտահայտություններ պարունակող հրապարակման կատարումը, առերեւույթ կերպով կարող է հանգեցնել հանրային իշխանության հեղինակազրկման կամ հեղինակության արատավորման։ Ըստ այդմ՝ Հանձնաժողովը որոշել էր նշված դեպքի առթիվ հարուցել վարույթ։

«Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Կոռուպցիայի կանխարգելան հանձնաժողովից պատասխանեցին հետևյալը.

«Հրապարակման հիման վրա Հանձնաժողովի կողմից իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում որոշվել է վարքագծի կանոնի խախտման առկայությունը կամ բացակայությունը գնահատելու նպատակով Տարոն Չախոյանի նկատմամբ հարուցել համապատասխան վարույթ՝ վարքագծի կանոնի առերևույթ խախտման հիմքով: Սակայն մինչև վարույթի հարուցումը, Հանձնաժողովի կողմից իրականացվող մեդիամոնիթորինգի շրջանակներում վերհանվել են Տարոն Չախոյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտումների վերաբերյալ այլ հրապարակումներ ևս, ինչով պայմանավորված՝ իրականացվում է հավելյալ ուսումնասիրություն՝ հարուցվող վարույթի շրջանակներում դրանց ևս անդրադառնալու նպատակով»:

Այսինքն, Հանձնաժողովը ոչ թե մեկ, այլ մի քանի հրապարակումներ ևս դիտարկում է, քանի որ Չախոյանն իր՝ հանրային պաշտոնյային անհարիր վարքով անգամ Հանձնաժողովում է «ճանաչված»։

Մնում է սպասել, թե ինչ որոշում կկայացվի:

«Ժողովուրդ» օրաթերթը հետևողական կլինի այս գործին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 14․ ԱԺ-ում դեռ հանձնաժողովների նախագահներ են ընտրում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 14․ ԱԺ-ում դեռ հանձնաժողովների նախագահներ են ընտրում

https://www.youtube.com/watch?v=l9VqohhPW4E   Երրորդ շաբաթն է՝ տեղի է ունենում 9-րդ գումարման ԱԺ ղեկավար մարմինների ընտրությունը։ Այժմ ընտրում են 12 մշտական հանձնաժողովների ղեկավարությանը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Կարգ հաստատելու փոխարեն Ավինյանն արտահոսքի աղբյուրն է փնտրում․ «Հրապարակ»

Կարգ հաստատելու փոխարեն Ավինյանն արտահոսքի աղբյուրն է փնտրում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Արաբկիրի թաղապետարանի մասին երեկ հրապարակած մեր լուրից հետո Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մեղմ ասած, «ցունամի» է արել։ Նա թաղապետ Սուրեն Վարոսյանին ու իր նախկին վարորդին՝ «ստվերային» թաղապետ Սարո Գաբրիելյանին հրահանգել է սեղմ ժամանակում...

Սուվերեն երկրի դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում․ Սրբազան

Սուվերեն երկրի դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում․ Սրբազան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ստացա գլխ. դատախազի բողոքը։ Պարզվում է, որ սուվերեն երկրի գլխ. դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, այն էլ` հայերեն տեքստի տակ։ Դեռ մեզ էլ «կրեմլի ագենտ» են...

Հայաստանից կամավորներ են հավաքագրում. «Հրապարակ»

Հայաստանից կամավորներ են հավաքագրում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում հայազգի անձինք կռվել են ե՛ւ ռուսական կողմից, ե՛ւ ուկրաինական: Մեր տեղեկություններով, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ուկրաինան շարունակում են ակտիվորեն Հայաստանում հավաքագրել տղամարդկանց, այդ թվում՝ հայկական...

Ինչո՞ւ կապարակնքված ԱՄԱՌ ռեստորանի խախտումները չէին նկատվում տարիներ շարունակ, ում է պատկանում. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ կապարակնքված ԱՄԱՌ ռեստորանի խախտումները չէին նկատվում տարիներ շարունակ, ում է պատկանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի Ձորափի 35 հասցեում գործող «ԱՄԱՌ» ռեստորանի գործունեությունը դադարեցվել է։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների իրականացրած հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում ռեստորանում...