Ֆեստիվառի շեմուշկեն ու մոդայիկ դարձած կրթվելու հետևանքը. Հայկ Դեմոյան

28 Հուլիսի, 2025

Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երեկվա օտարալեզու ու “թաց” գրառման կապակցությամբ հիշեցի Գյումրիի կենտրոն տանող ճանապարհին գտնվող երկաթուղային կամուրջի վրա տեղադրված գովազդային այս պաստառը, որի վրա վաստակավոր դերասան-գործիչները գովազդում են հայտնի բրենդային շեմուշկեն (հայերեն՝ արևածաղկի սերմը): Ես անմիջապես հիշեցի, ոչ թե Ժաննա Անդրեասյանին, այլ հենց Նիկոլ Փաշինյանին, ով “վաստակավոր” լինելով շատ այլ ոլորտներում, տարեվերջին գովազդում ու գովաբանում էր մի շարք հանցագործությունների բույլ պարունակող տխրահռչակ 7-րդ դասարանի պատմության դասագիրքը:
Ողբերգությունը միայն այն չէ, որ վաստակավոր դերասանները “հետհեղափոխական” շրջանում արևածաղկի սերմ են գովազդում, ձեռքի հետ էլ Գյումրիի կոչումն ու վարկը իջեցնում են ռայոնական ճապաղության մակարդակի՝ ճոռոմախոս անհեթեթություններով: Իրական ու մեծ ողբերգությունն այն է, որ երկրիդ վարչապետը նույն հաջողությամբ կարող է այդ նույն շեմուշկան գովազդի՝ իր ոչ պակաս շեմուշկա մտքերով ու գրառումներով:
Սա է Ժաննայի ու Նիկոլի ժամանակվա կրթությունն ու մշակույթը, որը ասոցացվում է միմիայն ատկատների հնարավորության ու վայրկյանական ճարպիկ հաշվարկների հետ: Իսկ ֆեստիվառների գաղափարը վառ պահելու համար կգտնվեն մտավորականի տեսքով ցիլինդրավոր ու շարֆիկավոր կերպարներ, իրենց սրածայր ու ոչ այնքան մորուքներով, ովքեր ճառեր կասեն ու վերամբարձ մտքեր կհանձնեն թղթին ու ֆեսյբուքին, մի պահ մոռանալով, որ իրենք ընդամենը մանրապճեղ ավազակներ են՝ մշակույթի ոլորտի համար պատասխանատու ավազակներ:
Ու ոնց այստեղ չհիշեց Վիլլի Տոկարևի հայտնի երգի խոսքերը, որոնք շատ տեղին ու դիպուկ կերպով բնութագրում են հայաստանյան այդ շինծու մտավորական կերպարներին:
Мы – воры-гуманисты,
Воруем очень чисто.
Меж нами есть профессор, писатель и поэт.
Мы выглядим отлично, ведём себя прилично,
Но честных между нами и не было и нет.
Мы — воры-гуманисты,
Меж нами есть артисты, талантливы, речисты,
Культуру шлют в народ.
И в жизни, как на сцене, способны к перемене.
И кто мы есть такие, сам чёрт не разберёт.
Мы – воры-гуманисты,
Где двести – пишем триста,
Всегда стянуть готовы казенного добра.
Ведь деньги улетают, как снег в ладони, тают,
А дома подрастает родная детвора
Առաջին հղման մեջ ԵՐԱԶ գործարանի աշխատավորական կոլեկտիվը երաժշտական ողջույն է հղում նորաձև կրթության անխոնջ մարտիկներին ու կուլտուրայի մինիստր Ժաննա Անդրեասյանին: Վայելե´ք:

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...