Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ թուրքական պատվիրակությունը մասնակցելու է 2020-ին Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիային նվիրված Բաքվի շքերթին:
Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ նոյեմբերի 8-ին կայանալիք շքերթին կմասնակցեն Թուրքիայի նախագահական գվարդիայի պատվո պահակային վաշտը և Թուրքիայի ռազմաօդային ուժերի վեց F-16 կործանիչներ»։





