Euromoney-ն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչել է ՀՀ լավագույն բանկն անշարժ գույքի ոլորտում

2 Դեկտեմբերի, 2025

Երկրորդ տարին անընդմեջ Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականն Ամերիաբանկին շնորհել է 2025թ. «Անշարժ գույքի ոլորտի լավագույն բանկը Հայաստանում» մրցանակը:

Մրցանակը շնորհվել է Ամերիաբանկի կողմից հաշվետու ժամանակահատվածում ներկայացված մի շարք նորարարական լուծումների համար, որոնք զգալիորեն պարզեցրել են հիփոթեքի ստացման գործընթացն ու ընդլայնել վարկավորման հասանելիությունը։ Նշվում է, որ Ամերիաբանկը յոթերորդ տարին անընդմեջ պահպանում է Հայաստանի հիփոթեքային շուկայի առաջատարի դիրքը` շուկայի շուրջ 23% մասնաբաժնով (30.09.2025թ. դրությամբ):

Euromoney պարբերականը նշում է, որ անշարժ գույքի ոլորտում բանկի գրանցած հաջողությունները մեծապես պայմանավորված են նաև MyHome էկոհամակարգի շարունակական զարգացմամբ։ Մասնավորապես, արդեն իսկ հանդիսանալով առաջնային շուկայում ամբողջությամբ թվային հիփոթեք տրամադրող միակ բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկն ընդլայնել է իր հարթակի ընձեռած հնարավորությունները՝ 2024թ. տարեվերջին գործարկելով հիփոթեքային վարկերի րոպեների ընթացքում առցանց հաստատման հնարավորությունը նաև երկրորդային շուկայի համար։ Այս նորարարությունը նախկինում շուրջ 10 աշխատանքային օր տևող գործընթացը կրճատել է մինչև մի քանի րոպե՝ զգալիորեն արագացնելով գործարքները։

Հատկանշական է, որ  Ամերիաբանկի կողմից առաջնային շուկայում հիփոթեքային վարկերի ավելի քան 45%-ը տրամադրվում է MyHome-ի միջոցով, ինչը փաստում է հարթակի առաջատար դիրքն ու օգտագործողների վստահությունը։

Euromoney-ն ընդգծում է, որ հարթակը զգալիորեն ընդլայնվել է` վերածվելով անշարժ գույքի հետ կապված ծառայություններ մատուցող լիարժեք էկոհամակարգի։ Վերջին տարվա ընթացքում MyHome-ի օգտատերերի թիվն աճել է 42%-ով, իսկ ամսական ակտիվ օգտատերերի քանակը եռապատկվել է։ Բացի այդ, անհատ վաճառողները ևս հնարավորություն են ստացել իրենց անշարժ գույքը ցուցադրել հարթակում: Արդյունքում` հարթակում ներկայացված է ավելի քան 6000 անշարժ գույք 98 կառուցապատողի ու ավելի քան 35 բրոքերային ընկերության կողմից, ներառյալ` արտերկրում: Հարթակում ներկայացված են նաև զեղչեր և այլ արտոնություններ վերանորոգման ծառայությունների, կահույքի ու տեխնիկայի խանութների կողմից:

Հաշվետու ժամանակահատվածում MyHome հարթակում ներդրվել է նաև վերանորոգման հաշվիչ` հարթակի օգտատերերին հնարավորություն ընձեռելով  մի քանի պարզ հարցի պատասխանելով ստանալ վերանորոգման նախահաշվարկ:

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը, անդրադառնալով մրցանակաբաշխության արդյունքներին, նշել է. «Երկրորդ տարին անընդմեջ անշարժ գույքի ոլորտում լավագույնը ճանաչվելը մեզ համար մեծ պատիվ է և միաժամանակ՝ վստահություն շարունակելու նոր եռանդով։ Ամերիաբանկը հետևողականորեն ներդնում է նորարարական լուծումներ՝ մեր գործընկեր կառուցապատողների հետ համագործակցությամբ ձգտելով տան ձեռքբերման գործընթացը դարձնել առավել պարզ, արագ ու հասանելի, և MyHome հարթակի վերափոխումն ամբողջական էկոհամակարգի կարևոր առաջընթաց է այս ուղղությամբ։ Այս մրցանակը ևս մեկ անգամ հաստատում է, որ մեր նախաձեռնություններն իրապես նպաստում են շուկայի որակական բարելավմանը։ Շնորհակալ ենք Euromoney-ին մեր աշխատանքը բարձր գնահատելու համար»:

Նշենք, որ Ամերիաբանկը Հայաստանի հիփոթեքային շուկայի առաջատարն է. 2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաբաժինը հիփոթեքային վարկերի շուկայում կազմել է 22.8%, իսկ վարկային պորտֆելը գերազանցել է 372.5 մլրդ ՀՀ դրամը։

 

Նմանատիպ նյութեր

Տիգրան Ավետիսյանը դարձավ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն

Տիգրան Ավետիսյանը դարձավ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների մրցաշարում Հայաստանի հավաքականի 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում պահեց 112, 119 և 122 կգ։ Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր։ Հրում...

«Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն»

«Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի բացառիկ տեղեկություններով՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո իրավապահները Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների նկատմամբ գործընթաց սկսելու հրահանգ են ստացել։ Տեսարաններով և շոուներով «գրոհը» գուցե տեղի ունենա մոտ օրերս: Մեր աղբյուրների...

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով

Հայաստանում օտարերկրացիներին 2026 թվականի առաջին կիսամյակում տրամադրվել է ընդհանուր առմամբ 10 հազար 561 կացության կարգավիճակ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 6 հազար 656-ի համեմատ (ընդհանուր ցուցանիշն աճել է 59%-ով)։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ...

ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում

ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում

ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն չի իրականացնում։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Այս պահին ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի հետ...

Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ

Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Այսօր` օգոստոսի 24-ին, ունենք բանակում հերթական ինքնասպանության դեպքը։ Սա արդեն համակարգային և խորը ճգնաժամի մասին է, իսկ ահա պաշտպանության նախարարը զարմանում է, թե «...որ դրա համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա...