Ամերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 մլն դոլարի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակով

25 Մայիսի, 2026

Ամերիաբանկը և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) կնքել են մինչև 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ), այդ թվում՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման հասանելիությունն ընդլայնելու և կանաչ ներդրումների ծավալն ավելացնելու նպատակով։

Ֆինանսավորումը կաջակցի ՄՓՄՁ-ներին ամբողջ երկրում՝ օգնելով կատարել աճին միտված ներդրումներ, բարելավել մրցունակությունը և որդեգրել ավելի կայուն գործելակերպ։ Տվյալ նախագիծը ԱԶԲ-ի կողմից Հայաստանի մասնավոր հատվածում մինչև օրս կնքված ամենախոշոր գործարքն է։

«Այս նախագիծը կընդլայնի ֆինանսավորման հասանելիությունը ՄՓՄՁ-ների, հատկապես կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների համար` միաժամանակ խթանելով կանաչ ներդրումները Հայաստանում», – ասել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան։ «Երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելով՝ մենք օգնում ենք բիզնեսներին աճել, աշխատատեղեր ստեղծել և նպաստել ավելի ներառական և կլիմայական փոփոխություններին դիմակայուն տնտեսության ձևավորմանը»։

Նախագիծը ներառում է մինչև 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ, որի մինչև 75%-ը նախատեսված է միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման համար, իսկ առնվազն 25%-ը՝ կանաչ ֆինանսավորման, այդ թվում` վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության համար։ Ֆինանսավորման առնվազն 10%-ը կուղղվի կանանց կողմից ղեկավարվող ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը։

Ամերիաբանկի Ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը նշել է. «Մենք ուրախ ենք ամրապնդել մեր գործընկերությունն ԱԶԲ-ի հետ՝ աջակցելով Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին մատչելի ֆինանսավորումն ավելի հասանելի դարձնելու միջոցով։ Որպես Հայաստանի ամենախոշոր վարկատու, որն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կանաչ և կայուն ֆինանսավորմանը, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ ներառական աճի խթանմանը և երկրի երկարաժամկետ տնտեսական զարգացմանն աջակցելուն»։

ՄՓՄՁ-ներն առանցքային դեր են խաղում Հայաստանի տնտեսության համար՝ ապահովելով զբաղվածության գրեթե 70%-ը և համախառն ներքին արդյունքի ավելի քան 65%-ը, սակայն ֆինանսավորման կարիքը շարունակում է բարձր մնալ։

ԱԶԲ-ն նաև կտրամադրի մինչև 125 հազար ԱՄՆ դոլարի տեխնիկական աջակցություն Ամերիաբանկի կարողությունները հզորացնելու համար` ներառյալ ֆինանսական բարեվարքության համակարգերի և կայուն զարգացման կոմպետենցիաների կենտրոնի ստեղծումը:

Նախագիծը աջակցում է Հայաստանի ջանքերին՝ խթանելու մասնավոր հատվածի զարգացումը, ընդլայնելու ֆինանսավորման հասանելիությունը և նպաստելու կլիմայական ազդեցություններին դիմակայուն աճին։

Նմանատիպ նյութեր

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով

Հայաստանում օտարերկրացիներին 2026 թվականի առաջին կիսամյակում տրամադրվել է ընդհանուր առմամբ 10 հազար 561 կացության կարգավիճակ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 6 հազար 656-ի համեմատ (ընդհանուր ցուցանիշն աճել է 59%-ով)։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ...

ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում

ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում

ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն չի իրականացնում։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Այս պահին ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի հետ...

Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ

Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Այսօր` օգոստոսի 24-ին, ունենք բանակում հերթական ինքնասպանության դեպքը։ Սա արդեն համակարգային և խորը ճգնաժամի մասին է, իսկ ահա պաշտպանության նախարարը զարմանում է, թե «...որ դրա համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա...

ԱՄՆ-ն կանադական ավտոմեքենաների, ավտոպահեստամասերի և պողպատի մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 50%․ Թրամփ

ԱՄՆ-ն կանադական ավտոմեքենաների, ավտոպահեստամասերի և պողպատի մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 50%․ Թրամփ

ԱՄՆ-ն կանադական ավտոմեքենաների, ավտոպահեստամասերի և պողպատի մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 50%՝ 2027 թվականի հունվարի 1-ից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ում արտադրողների համար մաքսատուրքեր չկան։ «Կառուցեք ԱՄՆ-ում, և մաքսատուրքերը...

Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ. Մեդվեդև

Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ. Մեդվեդև

Ակնհայտ է, որ Հայաստանը երբեք չի անդամակցի լուրջ քրոնիկ հիվանդություններով տառապող Եվրամիությանը, սակայն երկար ժամանակով կփչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ։ Հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։...