Էջմիածնի ՔՊ-ական ղեկավարը մանկապարտեզի տնօրենին հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել՝ այլ քաղաքական բևեռում լինելու համար

22 Օգոստոսի, 2025

Վաղարշապատ համայնքի ղեկավարի ՔՊ-ական պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը Էջմիածնի «Ծիծեռնակ» մանկապարտեզի տնօրեն Աննա Սողոմոնյանին հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել՝ այլ բևեռում լինելու համար։

Տեղեկությունը Yerevan.Today-ի հետ զրույցում հաստատեց «Առաջ» աջակենտրոն կուսակցության ԿԳԿ նախագահ, «էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը, ով նաև Սողոմոնյանի հետ հարազատ-բարեկամական կապեր ունի։

«Իմ քեռու կինը մոտ 7 տարի է այդ մանկապարտեզի տնօրենն է, բավականին բարձր մասնագետ։ ՔՊ-ն իր հին գործելաոճով սկսել է քաղաքական հաշվեհարդարներ տեսնել։ Խոսքը միայն իմ քեռու կնոջ մասին չէ, համայնքապետարանում էլի մարդիկ կան ում պահանջել են դիմում գրել, ազատվել գործից այլ հայացքներ ունենալու կամ իրենց հայացքները չկիսելու համար։ 

Սա պարզապես շատ փոքրոգի քայլ է, որ անձամբ համայնքապետը հորդորում է մանկապարտեզի տնօրենին, ով բավականին բարձր վարկանիշ ունի՝ որպես իր գործի վարպետ, աշխատանքից ազատման դիմում գրի»,- նշեց նա։

Խաչատրյանը տեղեկացրեց, որ մանկապարտեզի աշխատակիցները բոյկոտել են և աշխատանքի չեն գնացել՝ այդկերպ արտահայտելով իրենց բողոքը։

«Եթե այլ բևեռի մասին է խոսքը՝ իմ մայրն էլ մոտ 30 տարվա համայնքապետարանի աշխատող է, բնականաբար, ինքն էլ է արդեն ազատման դիմում գրել։ Իրեն չեն հորդորել, երևի մտածել են սկանդալ կառաջանա, որ ընդդիմադիրի մայրիկին հորդորեն գործից դուրս գալ։ Իրենք չեն հասկանում, որ ինձ համար որևէ տարբերություն չկա, իմ հարազատների, իմ բարեկամների հանդեպ քաղաքական հաշվեհարդարը ես դիտարկում եմ նաև իմ ընտանիքի դեմ։

Համայնքապետի պաշտոնակատարի մայրը Արագած գյուղի մանկապարտեզի տնօրենն է․ կցանկանայի փոխանցել, որ եթե մենք ստանձնենք համայնքի կառավարումը, վստահաբար կարող եմ ասել, որ իր մայրը շարունակելու է աշխատել։ Մենք նման գործելաոճ չենք ունենա երբեք, մեր ու իրենց բարոյականության տարբերությունը նաև դա է»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...