Ընտրություններն ավարտվեցին․ վառելիքի գները սկսեցին աճել. «Փաստ»

6 Օգոստոսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը աչքալուսանք էր տալիս, թե Ադրբեջանից բենզինի ներկրումը նպաստել է շուկայում գների անկմանը: Ավելին, նա բենզալցակայանում «համոզում էր» աշխատակցին՝ ասել, որ բենզինը էժանացել է կամ առնվազն չի թանկացել: Էկոնոմիկայի նախարարն էլ նշում էր, որ բենզինի գները նվազել են մոտ 80 դրամով կամ 15,7 տոկոսով: Եվ իսկապես, մի քանի ամիս բենզինի գները որոշակիորեն նվազեցին, բացառությամբ այն ընկերությունների բենզալցակայաններից, որոնք վառելիք են ներմուծում Եվրոպայից:

Ընտրություններն ավարտվեցին, ու ընդամենը մի քանի օր անց Հայաստանի քաղաքացիներին սպասում էր տհաճ «անակնկալ»՝ վառելիքի գները սկսեցին աճել, և այսօր արդեն գնաճը կազմում է գրեթե 10 տոկոս: Վերոնշյալ բացառություն կազմող ընկերությունները պահպանել են նույն գները, իսկ մյուսները գրեթե մոտենում են այդ՝ առանց այն էլ բարձր գներին: Երեկվա դրությամբ պրեմիում դասի բենզինի գինը Հայաստանում 570-590 դրամի սահմաններում էր, այն դեպքում, երբ ընտրություններից առաջ մինչև 500 դրամով (որոշ օրերի նույնիսկ 470-490 դրամով) կարելի էր այդ դասի բենզին գնել (Ռեգուլ յար դասի բենզինի գինը նվազել էր մինչև 430-470 դրամ):

Հետաքրքիր է՝ ի՞նչ է փոխվել, արդյո՞ք այլևս Ադրբեջանից բենզին չի ներկրվում, թե՞ պարզապես ընտրություններն ավարտվել են, իշխանությունները հասել են իրենց նպատակին, ու նրանց այլևս ոչինչ չի հետաքրքրում՝ թեկուզ 1000 դրամի հասնի վառելիքի գինը…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

13 զինծառայողի մահը դուրս է սովորական վիճակագրության կամ առանձին պատահարների տրամաբանությունից. Մելքոնյան

13 զինծառայողի մահը դուրս է սովորական վիճակագրության կամ առանձին պատահարների տրամաբանությունից. Մելքոնյան

2026 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում Հայաստանի զինված ուժերում արձանագրված 13 զինծառայողի մահը դուրս է սովորական վիճակագրության կամ առանձին պատահարների տրամաբանությունից: Այս ցուցանիշը ռազմաքաղաքական և ինստիտուցիոնալ խորը ճգնաժամի ախտանիշ է, որը վկայում է...

Գեղարքունիքի մարզում 13-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց

Գեղարքունիքի մարզում 13-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց

Օգոստոսի 19-ին ավտոմեքենայի և հեծանիվի բախում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Ծովակ բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Կարեն Վ.-ի վարած «Isuzu» մակնիշի...

ԱՄՆ-ն մտնում է Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ. Սքոթ Բեսենթ

ԱՄՆ-ն մտնում է Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ. Սքոթ Բեսենթ

Մենք մտնում ենք Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Նախագահ Թրամփը կազմաքանդել է Իրանի ռազմական կարողությունները, ոչնչացրել դրա ռազմական գործարանների գրեթե 100 տոկոսը և հողին հավասարեցրել նրա...

Այսօր օգոստոսի ամենաշոգ օրն է․ ջերմաստիճանը կհասնի +40°C

Այսօր օգոստոսի ամենաշոգ օրն է․ ջերմաստիճանը կհասնի +40°C

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-27-ին երեկոյան ժամերին, 28-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և...

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի SCALP հրթիռների արտադրության գաղտնի տվյալներ. reuters

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի SCALP հրթիռների արտադրության գաղտնի տվյալներ. reuters

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը կհայտարարի Ուկրաինային SCALP հեռահար հրթիռների արտադրության համար գաղտնի տվյալներ Ուկրաինային փոխանցելու մասին։ Այդ մասին ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ, հաղորդում է reuters-ը: Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի...