Ընտրությունների ժամանակ ասում էի՝ 3-5 տարի է պետք բանակը վերականգնելու համար, 4 տարի անցել է, ի՞նչ է արվել։ Ոչինչ․ Ռոբերտ Քոչարյան

19 Մայիսի, 2025

Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 4 լրատվամիջոցների տված հարցազրույցից․

— Էս իշխանությունների շնորհիվ հանրությունը սկսեց ակտիվորեն քննարկել, մարդիկ անգամ խոհանոցներում քննարկում էին դելիմիտացիա, դեմարկացիա, իշխանութան անելիքն էր դա։ Մյուս կողմից էլ մարդիկ հիմա դելիմիտացիան և դեմարկացիան ընկալում են այսպես՝ Ադրբեջանն ուզում է, մենք տալիս ենք։ Տավուշի մարզում այդպես եղավ․ հիմա ասում են էլի պետք է Տավուշի մարզում լինի։ Իշխանության պնդումներին, թե մենք տալիս ենք, իրենք էլ պետք է տան ինչ մեզ է պատկանում ըստ սովետական քարտեզների, դա տեղի չունեցավ։ Հիմա պարզվում է՝ էլի պետք է տանք։ Ենթադրենք իշխանութուն է փոխվում, բայց Ադրբեջանի պահանջները շարունակվում են․․․

Եթե իշխանությունը փոխվի, բայց շարունակվի նույն քաղաքականությունը, նույն արդյունքն է լինելու։ Մենք պետք է մեր կշիռը մեծացնենք։ Եթե քո կշիռը չմեծնա, նույնն է լինելու, իսկ կշիռդ մեծացնելը՝ ներսում արդյունավետ կառավարում, տնտեսական զարգացում, բանակի վերականգնում։ Ես ընտրությունների ժամանակ ասում էի՝ 3-5 տարի է պետք բանակը վերականգնելու համար, 4 տարի անցել է, ի՞նչ է արվել։ Ոչինչ։

հենց քեզանից մի բան ես ներկայացնում և գործընկեր ես ունենում նաև, որը քեզ վստահում է և որը կշիռ է ավելացնում քեզ այս տարածաշրջանում, քո խոսքն ավելի ծանր է, դու ի վիճակի ես լինում քո շահերն ավելի հետևողական հետապնդել։ Հիմա դա չկա։ Հիմա աշխարհաքաղաքական որբի կարգավիճակով այս իշխանությունը փորձում է ինչ-որ հարցեր լուծել։ Որբերը ո՞նց պետք է հարց լուծեն։

Մենք ուզում ենք աշխարհաքաղաքական որբի կարգավիճակով, խնդրելով ինչ-որ հարց լուծել, չի լուծվելու։ Նման կարգավիճակում քո հաշվին են հարցեր լուծվելու, դու մենյուի մեջ ես, դու սեղանի շուրջ չես։ Այսօր Հայաստանը մենյուի մեջ է, սեղանի շուրջ չէ։ Այ սա՛ է պետք փոխել։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...