Ընտրությունների օրը Մոսկվայից Հայաստան ժամանած Սահակյանը չի կարողանում վերադառնալ ՌԴ. «Ժողովուրդ»

5 Օգոստոսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն շուրջ երեք ամիս է, ինչ ընտրությունների օրերին Ռուսաստանից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանը չի կարողանում վերադառնալ ՌԴ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սահակյանի պաշտպանը նրա նկատմամբ կիրառված դատավարական սահմանափակումների վերաբերյալ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան և սպասում է դատարանի որոշմանը։ Միևնույն ժամանակ, նախաքննական մարմնում հարուցված քրեական վարույթը փաստացի որևէ առաջընթաց չի արձանագրում։

Հիշեցնենք, որ ընտրությունների օրը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հովհաննես Սահակյանը հայտնել էր, որ Մոսկվայից եկել են մասնակցելու քվեարկությանը և նույն օրը պատրաստվում են վերադառնալ Ռուսաստան։

«Մոսկվայից եկել ենք՝ ընտրենք, երեկոյան 7-ին հետ ենք վերադառնում»,- ասել էր նա։

Լրագրողի՝ «Նույն օրը՞» հարցին ի պատասխան՝ Սահակյանն արձագանքել էր. «Անպայման, որ կարող ա խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք, չմնանք էլի բարդություններին»։

Սակայն ավելի ուշ, երբ նա փորձել է «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել Մոսկվա, իրավապահները նրան ձերբակալել էին։

Ավելի վաղ ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդման համաձայն՝ Հ. Ս.-ն, ըստ նախնական տվյալների, տեղեկացված լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, այդ մասին չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։

Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ հանցագործության մասին չհայտնելու դեպքի առթիվ։

Քննիչի որոշմամբ՝ Հովհաննես Սահակյանը ձերբակալվել էր, այնուհետև նրան մեղադրանք էր առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց ընտրվել էր երկրից բացակայելու արգելքը։

Այսօր՝ դեպքից շուրջ երեք ամիս անց, Հովհաննես Սահակյանը շարունակում է մնալ Հայաստանում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեական վարույթով էական տեղաշարժ առայժմ չկա։ Թե ինչ նոր հանգամանքներ են պարզվել կամ ինչ են շարունակում պարզել նախաքննական մարմինները, հայտնի չէ։ Փաստը, սակայն, մնում է փաստ․ երեք ամիս շարունակ Սահակյանը չի կարողանում վերադառնալ իր մշտական բնակության վայր՝ Ռուսաստան, մինչդեռ հարուցված քրեական վարույթը շարունակում է մնալ նախաքննության փուլում»։

Նմանատիպ նյութեր

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ մի շարք հասցեներում ջուր չի լինելու

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ մի շարք հասցեներում ջուր չի լինելու

Քիչ առաջ խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր»-ը։ Վթարի վերացման հետևանքով հայտարարվում է ջրանջատում։ Ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա։ Խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։...

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի՝ աշխարհի հնագույն ազգային եկեղեցու հոգևոր առաջնորդի, և վեց բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով դատական նիստը կրկին հետաձգվել է, մինչդեռ Ամենայն Հայոց Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը։...

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ձեռք բերված...

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը Արտաշատի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով ՀՅԴ համամասնական ցուցակը։ Այս մասին գրել է ինքը՝ Գերասիմ Վարդանյանը։ «Սիրելի ընկերներ, հարազատներ, համագյուղացիներ, իմ ու իմ...

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Հանդիպմանը մասնակցում են նաև 2 երկրների ԱԳ նախարարները։ Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել էին...