Ընտրությունների կեղծման նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով. Արթուր Խաչիկյան

27 Հունվարի, 2026

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընտրությունների կեղծման նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով։ Ժողովրդավարության և մարդու իրավունքների բոլոր չափանիշներին համապատասխան՝ «թավշյա» լրագրողն առաջ է շարժվում։

1. Ձերբակալվել են նրա համար վտանգ ներկայացնող ընդդիմադիր առաջնորդներն ու լրագրողները։ «Մարդու իրավունքների» պաշտպանները շարունակում են քար լռություն պահպանել, ինչպես և տասնյակ ՀԿ-ներ, որոնք իրենց դրամաշնորհները ստացել են հենց դա չնկատելու համար։ Որքան մոտենան ընտրությունները, այնքան շատ մարդ կհայտնվի ճաղերի հետևում։

2. Այս ռեժիմի խնդրանքով եվրոպացի ժողովրդավարության պաշտպանները նրան 15 միլիոն եվրո են տրամադրել Ռուսաստանի դեմ պայքարելու համար։ Այսինքն, բոլոր նրանց դեմ, ովքեր համաձայն չեն Հայաստանի հանձնմանը, և ովքեր ավտոմատ կերպով հռչակվում են Ռուսաստանի գործակալներ։ Այլ կերպ ասած՝ մենք ոչ ոքի թույլ չենք տա միջամտել ընտրություններին։ Մենք ինքներս կմիջամտենք ամեն ինչին։

3. Գարնանը կկազմակերպվի նոր եվրո-ներկայացում, և գործի կդրվի այս ռեժիմի ողջ քարոզչամեքենան՝ հայերին կրկին համոզելու, որ շուտով նրանց մայրաքաղաքը տեղափոխվելու է Նյու Վասյուկի, որ նրանք դառնալու են Եվրոպայի և Ամերիկայի մի մասը, և անմիջապես սկսվելու է եվրոպական փողերի, ջինսերի և վարդագույն փղերի բաժանումը։ Ընտրություններից հետո կհնչի նոր խոստովանություն, որ դա կատակ էր։

4. Եվ ահա նոր քայլ. օրեր առաջ «Հայաքվե» ընդդիմադիր կուսակցությանը արգելվեց դիտորդներ ուղարկել ընտրություններին։ Այսինքն, երբ այս ռեժիմի ներկայացուցիչները կրկին ցուցակներով մարդ բերեն քվեարկության, պարտադրեն նրանց քվեարկել հրահանգվածի պես, անջատեն լույսերը և հեռացնեն լրագրողներին, պետք է, որ դա ոչ ոք չտեսնի։ Եվրոպայից հրահանգ կստացվի արդարացնել ցանկացած խախտում. նույնիսկ եթե մարդկանց բացահայտ ծեծեն հենց քվեատուփերի մոտ կամ քվեաթերթիկներ լցոնեն, եվրոպացի դիտորդները կարձանագրեն, որ ոչ մի խախտում չի եղել, և հաղթել է ժողովրդավարությունը։ Իսկ դրա համար պետք է ազատվել կողմնակի աչքերից։

Որքան մոտենան ընտրությունները, այնքան ավելի սանձարձակ կդառնա լրագրող-բռնապետը։ Նա վախենում է պարտվելուց և իր ու իր խմբակի արածների համար դատարանի առաջ կանգնելուց։ Շատ է վախենում»:

Նմանատիպ նյութեր

Բաքվի բռնшպետի համար քաղցրահամ ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է․ իրանագետ

Բաքվի բռնшպետի համար քաղցրահամ ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է․ իրանագետ

Դուբլինում Բաքվի բարբարոսական վարչախմբի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք է գնում անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում երկկողմ համագործակցության կարևորության և անդրսահմանային գետերի կառավարման...

Բանակում խաղաղ պայմաններում կյանքեր են կորսվում, իսկ ՊՆ-ն փորձում է շեղել ուշադրությունը. Վաղինակ Վարդանով

Բանակում խաղաղ պայմաններում կյանքեր են կորսվում, իսկ ՊՆ-ն փորձում է շեղել ուշադրությունը. Վաղինակ Վարդանով

ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղինակ Վարդանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. « Բանակում 2 օր առաջ հերթական զոհն ունեցանք։ Ցավակցում և զորակցությունս եմ հայտնում մահացած զինծառայողի հարազատներին, բարեկամներին և ընկերներին։ Զինված ուժերում խաղաղ պայմաններում հերթական մահվան դեպքին,...

Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալը բարձր երաժշտությամբ և հայհոյանքներով իրարանցում է հրահրել

Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալը բարձր երաժշտությամբ և հայհոյանքներով իրարանցում է հրահրել

Նոյեմբերի 7-ին դատապարտյալներից մեկը մեծ իրարանցում է սկսել Արթիկ քրեակատարողական հիմնարկում։ Դեպքի մասին հայտնում է Aravot.am-ը։ Կարանտինային բաժանմունքում գտնվող 60-ամյա դատապարտյալներից մեկը, որը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ գողության (177...

Փաշինյանը ստում է․ որքա՞ն է եղել պետական պարտքը ՀՀ 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա

Փաշինյանը ստում է․ որքա՞ն է եղել պետական պարտքը ՀՀ 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա

  Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հերթական անգամ սուտ է ասել և դարձյալ՝ իրեն նախորդած ժամանակների վերաբերյալ։ Այս անգամ՝ կեղծիքը վերաբերել է ՀՀ պետական պարտքին։ Նա, մասնավորապես, ասել է․ «Մեզ մեղադրում են, որ 2018 թվականից Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է։...

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահին

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահին

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունին: Արամ Ա կաթողիկոսը վերահաստատել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ իր աշխարհասփյուռ թեմերով ու համայնքներով, Լիբանանի և սփյուռքի հայությունը զորակցում են Լիբանանի անկախության, տարածքային...