Ընդվզող մարդը

21 Հուլիսի, 2025

Ո՞վ է ընդվզող մարդը։ Մի մարդ, որը ասում է՝ ոչ։ Բայց եթե նույնիսկ մերժում է, ոչնչից չի հրաժարվում։ Սա մոտավորապես այսպես է նշանակում – «Սա արդեն չափազանց երկար տևեց», «Մինչև հիմա՝ այո, բայց այլևս՝ ոչ», «Դուք արդեն շատ հեռու գնացիք»։ Կամ, օրինակ, — «Այս մի սահմանն էլ չեք կարող անցնել, ես չեմ թույլ տա»։

Այստեղ կարևոր է նաև սահմանի գաղափարը։ Սահմանը հեռու է, քանի դեռ աղոտ է սեփական իրավունքի առկայության գիտակցումը։ Հոգեբանական կամ ֆիզիկական ցավի զգացումը, սեփական իրավունքի ոտնահարմամբ կամ սահմանափակմամբ պայմանավորված, կրճատում է մարդու և  ընդվզման սահմանի տարբերությունը։
Եվ հնչում է «Ոչ»-ը, այն ճիչը, որ՝ դուք հասել եք սահմանին։ Այդ «Ոչ»-ի խթանը սեփական իրավացիության գիտակցումն է։

Նա գիտի, որ իր կամ ընդհանուրի մեջ կա մի բան, հանուն որի պետք է պայքարել։ Նա մոռանում է սեփական «Ես»-ը, պատրաստ է լինելու ընդվզման առաջին զոհը հանուն ընդհանուրի։ Հենց նա՛ է դրոշակակիրը մոտալուտ երթի, որի մասնակիցները ևս շուտով կզգան այդ սահմանը։ Այստեղ է երթի յուրաքանչյուր մասնակցի գիտակցումը, որ կա ընդհանուր մի բան մյուսների հետ։
Այստեղ էլ ի հայտ է գալիս Կամյուի հայտնի միտքը – «Ես ընդվզում եմ, հետևաբար մենք ողջ ենք»։

Եթե ընդվզողները չշատացան երթի ժամանակ, ուրեմն սահմանը չափազանց անձնական էր։ Կամ կուշտ փորը ու հեշտամոլությունը մշուշել էին ինքնագիտակցումը։
Վա՜յ այն ազգին, որը չտեսավ սեփական իրավունքը, և չմիացավ ընդվզման երթին։
Ընդվզողը նա է, ով դեմ է կանգնում հաստատված կարգին։

Այդպիսին էր Սպարտակը։ Այդպիսին էր Զրադաշտը։ Այդպիսինի կարիքն ունենք մենք։ Այդպիսին պետք մեզ ասի «բացե’ք աչքերդ, խարխափելով հասել ենք հատակից ներքև», «առնետները իջեցրել են իրենց մակարդակին և հաղթում են իրենց փորձով», «Ես գոռում եմ, այլապես բառերը ինձ կխեղդեն ներսից», «Միասին գոռանք, և մեր ձայնի արձագանքից կփլվի դատարկությունով ու ստով կառուցված այդ հրեշածին կառույցը»։

Վա՜յ այն ազգին, որը չգոռաց նրա կողքին։ Վա՜յ այն ազգին, որը կենդանության ճիչով չխլացրեց անապատի մեռելային լռությունը։
Այդ ազգը կտեսնի ընդվզողին մենակ։ Կսպանի նրա պայքարը բարուրում։ Կտեսնի ընդվզողին շղթայված հեռացնելիս։ Կզգա նորից լռությունը մեռելային, և որկորը նրան հետ կտանի նորից փոսի մեջ։
Շղթայված ընդվզողը կմնա հավատարիմ իր հավատամքին – «Ավելի լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկած»։ Նա գերադասում է ընդհանուր բարիքը իր մասնավոր ճակատագրից։ Ընդվզելով նա չի պայքարում սեփական իրավունքների բավարարման համար, թեպետ ընդվզումն ի սկզբանե սկսել էր սեփական իրավունքների ոտնահարումով։

Իհարկե՝ յուրաքանչյուր ոք կարող է տարակարծիք լինել ընդվզողի ընդվզման պատճառների, նրա անկեղծության կամ իրական մղումների վերաբերյալ, սակայն անկասկած համակարծիք կլինեն ընդվզման օրինակարգության շուրջ։

Ուղղակի կա կրթության խնդիր։

Շատերի մտքի ու կարծիքի ձևավորման վրա ազդում է ցանկացած բան, բացի կրթությունից։

Ուղղակի կա հիշողության խնդիր։

Այսօրվա կուշտ փորը մոռացնում է երեկվա և վաղվա սովը։ Երեկը մի գաղափար է, որը արդեն անցել է։ Իսկ Վաղը դեռ լոկ տեսլական է։ Ուստի, պայքարել այսօր, իմաստ չկա։ Ես կուշտ եմ։
Իհարկե՝ տառապանքն անհատական է։ Կողքինի ու ընդհանուրի տառապանքի գիտակցումն է նաև մղում ընդվզման։
Ընդվզող մարդը, սակայն, պետք է ամեն անգամ ինքն իրեն պատասխանի, թե արդյոք ընդվզումը հավատարիմ է մնում իր մեկնարկային ազնվամտությանը և արժեքներին, թե, ընդհակառակը, հոգնածությունից ու խելացնորությունից դրդված մոռանում է այն ու վայրէջք կատարում դեպի բռնակալության ու ստրկատիրական մտքի աղբանոցը, ինչպիսին եղավ տարիներ առաջվա ընդվզողների հետ, որոնք այսօր հատակից ներքև հաղթում են իրենց փորձով։

Այսօր յուրաքանչյուրը պետք հարցնի ինքն իրեն – «Ես տեսնու՞մ եմ իմ ու կողքինիս տառապանքը, տեսնու՞մ եմ մեր իրավունքների ոտնահարումը», «Ես պատրա՞ստ եմ ընդվզել, թե՞ միայն այն ժամանակ, երբ այդ ազգակործան հրդեհը կհասնի իմ տան շեմին»։

Արմեն Հակոբյան

Հ.Գ. Ոգեշնչված Ալբեր Կամյուի «Ընդվզող Մարդը» աշխատությունից և Ռուբեն Հակոբյանի ձերբակալության իրադարձությունից։
Հ.Գ.Գ. Հոդվածում որոշ մտքեր մեջբերվել են Կամյուից

Նմանատիպ նյութեր

Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել

Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել

Ռուսաստանցիների համար Ամանորի տոներին հանգստի համար ֆինանսական տեսանկյունից ամենագրավիչ արտասահմանյան ուղղությունը Բելառուսն է, հաղորդում է ТАСС-ը։ Այդ ուղղությամբ ավիատոմսի միջին գինը ամանորյա տոներին կազմում է 10 հազար 800 ռուբլի, թեև կացությունը կպահանջի մոտ 15...

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

«Անկարայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը վերջերս ստանձնած Ռեշադ Ասլանովի հետ քննարկել ենք մեր եղբայրության վրա հիմնված հարաբերությունները, ինչպես նաև տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում մեր համագործակցությունը»։ Դրա մասին գրել է...

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա. Փաշինյան

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա. Փաշինյան

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա, և այսօր Հայաստանի Հանրապետությունը ապրող պետություն է, կյանքի պետություն է, և մեր պետության վերելքն է հարգանքի մեծագույն տուրքը մեր նահատակների հիշատակին, Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված միջոցառման...

Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ Դեմոյան

Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զատվելու խորհուրդն ու հրամայականը Այսօր ո՛չ անկախության տոն է, ո՛չ էլ պետականության անցած ուղին հիշելու ու հիշատակելու առիթ: Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է, քանզի...

Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ դուրս գալով ¼ եզրափակիչ

Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ դուրս գալով ¼ եզրափակիչ

Հայաստանի բռնցքամարռի ասոցիացիան հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայ բռնցքամարտիկ 60 կգ քաշային Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում և դուրս եկել ¼ եզրափակիչ: Մեր մարզիկը նկատելի առավելությամբ պարտության է...