Ընդդիմադիրների մասին ցինիկ գրառումներ անելու փոխարեն ձեր հայացքներն ուղղեք ձեր անգործությանը․ Գառնիկ Դանիելյան

26 Օգոստոսի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.

«Օրերս ահազանգել էի, որ գյուղմթերքով, մրգերով և շինանյութով բեռնված տասնյակ բեռնատարներ Վերին Լարսի անցակետում բախվելով խոչընդոտների՝ ետ են վերադառնում:

Շրջանառվում են նաև տեղեկություններ, որ այս օրերին տեղադրվելու է շարժական լաբորատոր կետ, որտեղ մինչ Վերին Լարսի անցակետ հասնելը մանրազնին ուսումնասիրության են ենթարկվելու գյուղմթերքով բեռնված բեռնատարները:

Ստախոսության մեջ ինձ մեղադրող էկոնոմիկայի նախարար Գևորգը լավ կլիներ իրապես զբաղվեր գործով, որպեսզի նման խնդիրներ չառաջանային։ Դեռևս ամիսներ առաջ, երբ կոնյակագործները բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ ահազանգելով, որ հայկական խմիչքերը Վրաստանի տարածքով ՌԴ չեն հասնում, նախարարը օրեր շարունակ խոստանում էր անձամբ մեկնել Վրաստան և տեղում լուծել խնդիրը։ Իսկ «լուծումն» այն է, որ նվազեցվել են կոնյակի արտադրության ծավալներն ու արտահանումը։

Ի՞նչ էր անում Գևորգը, երբ արգելվում էր ծաղիկների արտահանումը ՌԴ՝ հսկայական վնասներ պատճառելով ջերմոցատերերին։ Հիշեցնեմ, որ ծաղիկ արտադրողները որպես բողոքի նշան մայրուղիների վրա էին նետում վաճառքի համար անպիտան դարձած ծաղիկները։

Հեղուկ գազով բեռնված բեռնատարները ևս չեն կարողանում անարգել անցնել սահմանը, ինչի հետևանքով 100%-ով թանկացել է հեղուկ գազը։ Բեռնատարների վարորդներն ահազանգում են, որ պետության անգործության պայմաններում իրենք ստիպված են այս հարցերն անձամբ «լուծել» պատկան մարմինների հետ։ Սրա պատասխանը ո՞վ պիտի տա։

Ինչ վերաբերում է գյուղմթերքով բեռնված բեռնատարների խնդրին, ինքս ամեն պահի կապի մեջ եմ բեռնափոխադրողների հետ, նրանցից ստանում եմ տեսանյութեր, որտեղ պարզ երևում են բեռնատարների հերթերը:

Զավեշտալի է, որ 7 տարիների ընթացքում ստելու մեջ վարպետացած խմբակի ներկայացուցիչները մեղադրում են մեզ մեր հայրենակիցների խնդիրները բարձրաձայնելու համար։ Դուք ի վիճակի եք առանց ամոթի փոքր-ինչ նշույլի անհետ կորածների ծնողներին ստել, և դեռ մե՞զ եք ստախոս անվանում։

Էկոնոմիկայի նախարար Գևորգը երբ հպարտորեն հայտարարում է սահմանն անցնող մի քանի բեռնատարների մասին, հետաքրքրվու՞մ է բեռնափոխադրողներից և բեռնատարների վարորդներից, թե ինչ խնդիրների են բախվում վերջիններս սահմանը հատելուց հետո՝ Վրաստանում: Հրապարակեք նաև, թե այդ բեռնատարներից քանիսն են անխոչընդոտ տեղ հասնում, քանիսը՝ ետ վերադառնում։

Ի դեպ, Ռոսսելխոզնադզորը փոխանցում է, որ 3 օրվա ընթացքում Հայաստանից ստացվել է կարանտինի ենթակա արտադրանքով 146 տրանսպորտային միջոց, որոնցից վերադարձվել է 21-ը, այն դեպքում, երբ էկոնոմիկայի նախարարը հայտարարում էր, որ Վրաստանից հետ է ուղարկվել ընդամենը 4 բեռնատար: Հիմա ո՞վ է ստում։

Մեր քաղաքականության հիմնական սկզբունքներից է յուրաքանչյուր խմբի կողքին լինելը՝ կլինի գյուղատնտես, ֆերմեր, արտադրող, թե արտահանող։ «Հերոս» հարկատուների հաշվին իրենց անձնական բարեկեցությունը հոգացող իշխանությունների հետ մեր տարբերությունը նաև սրանում է։

Ընդդիմադիրների մասին ցինիկ գրառումներ անելու փոխարեն ձեր հայացքներն ուղղեք նախ ձեզ, ձեր ապաշնորհ քաղաքականությանն ու անգործությանը, որի պատճառով բոլոր ոլորտները, այդ թվում՝ տնտեսությունը, հայտնվել են ողբերգական վիճակում»:

Նմանատիպ նյութեր

Ռուսական բազան կհեռացվի՞․ «Կարճ ասած»

  2025 թվականի օգոստոսին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ շատ լավ հանդիպում է ունեցել․ թեման հիմնականում Ուկրաինան էր։ Անցել է 1 տարի այդ «լավ» հանդիպումից,...

Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են

Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են

Սեպտեմբերի 2-ին` ժամը 17։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ճանապարահատվածում միմյանց են բախվել մեքենաներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ խմբեր և Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։ Պարզվել է, որ նշված...

Չեն ուզում, որ հանրությունը ավելի լավ տեսնի այս աբսուրդը․ Լևոն Քոչարյան

Նախկինում չէր թույլատրում ուղիղ հեռարձակումը, հիմա փաստորեն նաև դատարանը չթույլատրեց բոլոր վկաներին հարցաքննությունը հրապարակելը․ սա առնվազն տարօրինակ է, որովհետև մոտ 15 վկա արդեն հարցաքննվել էր և այս խնդիրը չէր եղել։...

Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին Լոռու մարզի Թումանյան համայնքում կայանալիք համամասնական ընտրակարգով ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 2-ին և կավարտվի սեպտեմբերի 25-ին, իսկ Լոռու մարզի Լերմոնտովո, Կոտայքի...

ԱՄՆ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրականացման աշխատանքները

ԱՄՆ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրականացման աշխատանքները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը՝ AECOM ինժեներական ընկերության...