Դժվարությամբ եմ պատկերացնում, թե ավելի արդյունավետ եղանակով ինչպես կարելի է քանդել պետական անվտանգության համակարգը. Արսեն Բաբայան

19 Դեկտեմբերի, 2025

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 41-րդ հոդվածի համաձայն օպերատիվ–հետախուզական մարմինների հետ գաղտնիության հիման վրա ոչ միայն համագործակցող, այլ նաև ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱԾ անձանց մասին տեղեկությունները հանդիսանում են ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ:

Այս կարգավորման գլխավոր նպատակներից մեկն այն է, որ ցանկացածը, որը համաձայնում է ի շահ պետության համագործակցել, օրինակ՝ ԱԱԾ–ի հետ, համոզված ու երաշխավորված լինի, որ երբևէ իր համագործակցության մասին տվյալները որևէ անձի հայտնի չեն լինելու։ Ավելին, պրակտիկայում ցանկացած «օպեռի» համար իր հետ գաղտնի համագործակցող անձի տվյալների պաշտպանությունը մասնագիտական արժանապատվության հարց է։

Նախ մի կողմ թողնենք, որ Եզրաս սրբազանը, եթե այդ փաստաթուղթն իրական է, ապա գործել է հանուն իր պետության անվտանգության և սա հնարավոր չէ քննադատել։ Բայց, այս պայմաններում, երբ ԱԱԾ–ն կարող է պարզապես քաղաքական իշխանության հրահանգով ստանալ և հրապարակել գաղտնիության ռեժիմում համագործակցած անձի տվյալները, ապա ի՞նչ եք կարծում, սրանից հետո որևէ մարդ կվստահի՞ ձեզ, կհամագործակցի՞ ձեզ հետ։

Ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե ավելի արդյունավետ եղանակով ինչպես կարելի է քանդել պետական անվտանգության համակարգը։

Նմանատիպ նյութեր

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ...