Ձեր «նախաստորագրված ստորացումը» կօգնի՞ արցախցիներին բնակապահովման հարցում․ Նինա Հայրապետյան

13 Օգոստոսի, 2025

Yerevan.Today-ի լրագրող Նինա Հայրապետյանը գրել է․

«Վերջին օրերին անընդհատ թերթում եմ անշարժ գույքի գործակալությունների էջերը՝ հույս ունենալով գտնել հարմար տարբերակ, թեկուզ Երևանից դուրս։

Մենք ապրում ենք ամուսնուս ծնողների հետ՝ 4 հոգով։ «Բնակապահովման» ծրագրի շրջանակում «պետությունը» մեր ընտանիքին հատկացնում է 41․687 դոլար (Երևանում՝ 31․265, իսկ որոշ սահմանամերձ գյուղերում՝ մինչև 52․312)։ Վերջին դեպքում գումարը հաճախ անգամ չի համապատասխանում շուկայական արժեքին՝ օրինակ բանկերը այդ գյուղերում երկհարկանի տունն անգամ 10․000 չեն գնահատում։ Տրամաբանական հարցն ակնհայտ է՝ մնացորդը դեպի ո՞ւմ գրպանն է գնում։

Նույնիսկ հեռավոր Գորիսում այդ գումարով հազիվ կարելի է գնել փոքր, 2 սենյականոց բնակարան (մինչև 40 քմ)։

Եթե մեզ դիտարկեն որպես երկու առանձին ընտանիք, գումարը բաժանվում է 2-ի, ինչը էլ ավելի է փոքրացնում հնարավորությունները։

Մեզ առաջարկում են նաև կառուցել տուն, բայց միայն նախապես մշակված տիպային նախագծերից մեկով, ընդ որում՝ դրանց նախահաշիվները մի քանի անգամ գերազանցում են մեզ հասանելի գումարը։ Իսկ էկո տները, որոնք շատ ավելի էժան են, համարվում են «շարժական գույք» և ծրագրի շրջանակում չեն ընդունվում։ Այստեղ նույնիսկ հեգնանք կա՝ ասում են, եթե Արցախը հետ բերեն, ձեր տունն էլ հետներդ կտանեք։

Ծրագրի պայմաններն ունեն նաև այլ սահմանափակումներ.

  • Չի թույլատրվում համադրել մեկ այլ բնակապահովման ծրագրի հետ (օր․՝ երիտասարդ ընտանիքներին տրվող)
  • Չի թույլատրվում գնել բարեկամից (իսկ ո՞վ կհամաձայնվի օտարին վաճառել այդքան ցածր գնով)

Մեր ընտանիքը երբեք չի մտածել Արցախում մեր տունը վաճառելու մասին, բայց պատկերացրեք՝ մեր հարևանը 2020-ի պատերազմից հետո իր 3 սենյականոց բնակարանը վաճառել էր 60․000 դոլարով։ Իմ հայրական տունը՝ 4 սենյականոց (108 քմ)՝ մոտ 80․000 դոլար, ամուսնուս ծնողների բնակարանը՝ 3 սենյակ։ Այս ամենից հետո ումի՞ց պետք է պահանջեմ փոխհատուցում։ Ձեր «նախաստորագրված ստորացումը» կօգնի՞ արցախցիներին բնակապահովման հարցում։

Խնդրում եմ՝ Երևանում վարձով բնակվողները չհամեմատեն իրենց ու արցախցիներին։ Այո, 31․265 դոլարը մեծ գումար է, եթե համեմատում ես զրոյի հետ։ Բայց փորձեք համեմատել այն ամենի հետ, ինչ մենք կորցրել ենք։ ՄԵՆՔ ՄԵՐ ԾՆՆԴԱՎԱՅՐԸ ԼՔԵԼ ԵՆՔ Ո՛Չ ՄԵՐ ԿԱՄՔՈՎ։

Հ․Գ․ կլսեմ առաջարկներ՝ ինչպես այս պայմաններում լուծել բնակարանային հարցը և չընկնել պարտքերի տակ, թեև նույնիսկ դա են արհեստականորեն դժվարացնում»։

Նմանատիպ նյութեր

Մնալ Քրիստոսի կողքին, երբ խաչը ծանր է․ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Անթիլիասի Մայրավանքում

Մնալ Քրիստոսի կողքին, երբ խաչը ծանր է․ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Անթիլիասի Մայրավանքում

Անթիլիասի Մայրավանքում նշվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը․ «Սուրբ Աստուածածնայ վերափոխման տօնը հանդիսաւորապէս նշուեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, Կիրակի, 16 Օգոստոս 2026-ի, օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ...

Իրանը ԱՄՆ-ին վերջնագիր է ներկայացրել․ Reuters

Իրանը ԱՄՆ-ին վերջնագիր է ներկայացրել․ Reuters

Իրանը ԱՄՆ-ին վերջնագիր է ներկայացրել․ վերադառնալ լուրջ դիվանագիտության և չեղարկել ծովային շրջափակումը, հակառակ դեպքում պատերազմը կընդլայնվի։ Հաղորդում է Reuters-ը։ Վերջնաժամկետը առավելագույնը մի քանի շաբաթ է։ ԱՄՆ-ին այդ մասին փոխանցվել է Պակիստանի և Կատարի...

Հացիկում տոննաներով դեղձը ծառերի տակ է, գին տվող չկա․ բնակիչները փակել էին ճանապարհը․ 24news

Հացիկում տոննաներով դեղձը ծառերի տակ է, գին տվող չկա․ բնակիչները փակել էին ճանապարհը․ 24news

Բա մեր վարկերը, մեր երեխեքի հացն ո՞վ ա տալու. Հացիկում տոննաներով դեղձը ծառերի տակ է, գին տվող չկա։ Այս մասին 24News-ի փոխանցմամբ՝  հայտնել է Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչներից մեկը։ «Բերքը մշակել ենք, բերել ենք արդյունքին ենք հասցրել, որ պետք ա վաճառենք , ոչ գին...

Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են

Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են

Արդեն 4-րդ օրն է լրանում, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 127/32 հասցեի 6-հարկանի բնակելի շենքում, որտեղ ապրող 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում երեխաներն ու առողջական խնդիրներ ունեցող...

Կոլումբիայում 3-ամյա աղջկան 100 ժամ անց ողջ են դուրս բերել փլատակներից

Կոլումբիայում 3-ամյա աղջկան 100 ժամ անց ողջ են դուրս բերել փլատակներից

Կոլումբիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից մոտ 100 ժամ անց փրկարարներին հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել 3-ամյա աղջկա։ Նույն ընթացքում փրկվել է նաև 75-ամյա տղամարդ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Երկու փրկվածներն էլ հայտնաբերվել են այն ժամանակ, երբ արդեն...