Ձեր իշխանությունը պայքարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Մհեր Մելքոնյան

3 Հոկտեմբերի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրել է. «Երեկ հակահայկականություն քարոզող թիվ մեկ հաղորդման հյուրը Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար՝ Սարիկ Մինասյանն էր, ով հայտարարեց` «Նա, ով կմտածի, որ ես, իմ քաղաքական թիմը, մեր ընկերներից որևէ մեկը Հայաստանը մտադիր է տանելու վիլայեթացման, նա թրքահպատակ, ռուսահպատակ ստրուկ է»։ Այսպիսի անհեթեթ և ապազգային հայտարարություւնները վախի և թուլության հետևանք են: Ես չեմ մտածում. Ես ասում եմ. Ուղիղ և փաստացի.

-Ձեր քաղաքական թիմը հանձնեց Արցախը։

-Ձեր իշխանությունը դավաճանեց արցախահայությանը, հազարավոր մարդկանց թողնելով հայրենազուրկ։

-Դուք նպատակային կերպով պայքարում եք հայի ինքնության դեմ:

-Դուք և ձեր թիմակիցները համառորեն ու բացահայտ աջակցության դրսևորումներով որդեգրել եք թուրք-ադրբեջանական օրակարգը։

-Ձեր թիմի կառավարման օրոք է, որ հոգևորականների նկատմամբ կիրառվում են քրեական հետապնդումներ և սրբազաններ են ապօրինաբար կալանավովում ( Հա, եթե մոռացել եք հիշեցնեմ, որ Ձեր քաղաքական թիմի, ընկերների շնորհիվ է, որ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ևս շինծու քրեական գործի շրջանակներում գտնվում է անազատության մեջ):

-Դուք պայքարում եք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակության և հասարակական դերի դեմ։ Սահմանափակելով և հարցականի տակ դնելով ազգային արժեքների պահպանման ինստիտուցիոնալ հիմքերը։

-Ձեր շարքերում կան մարդիկ, որոնք հրապարակայնորեն ուրանում են Հայոց Ցեղասպանությունը և հարցականի տակ դնում դրա ճանաչման փաստարկները։ -Ձեր դավաճանական քաղաքականությունը նպատակային կերպով կազմաքանդեց մեր բանակը, քայքայեց վստահելիության կապը զինված ուժերի և ժողովրդի միջև։

-Դուք նպատակաուղղված պայքարում եք մեր ժողովրդի համար սրբություն հանդիսացող խորհրդանիշների դեմ՝ ժխտելով պատմական հիշողությունը, ավանդույթները, եկեղեցական ու ազգային ինստիտուտները։ Ձեր թիմն այլևս չի ներկայացնում պետականություն։ Դուք ներկայացնում եք հակազգային համակարգ, որն իր գոյությունն ապահովում է խաբեությամբ, թշնամու շահերին ծառայելով, ազգային արժեքների փլուզմամբ և սեփական ժողովրդի դեմ մղվող գաղափարական պատերազմով։ Դուք կազմաքանդեցիք ամեն ինչ։ Դավաճանեցիք ձեր իսկ քաղաքացիներին։ Բացատրություն չտվեցիք ոչ մեկին, բայց շարունակեցիք պիտակավորել բոլորին։ Դուք չունեք այլևս բարոյական, քաղաքական կամ պատմական լեգիտիմություն։ Դուք կորցրել եք այն՝ նույն պահին, երբ ժխտեցիք ազգային արժեքները։ Սա վերջնագիծ է՝ պետություն ունենալու կամ չունենալու։ Լավ հիշեք՝ պատասխան տալու ժամանակը մոտ է։ Ոչ միայն քաղաքական ձախողումների, այլև՝ գիտակցված դավաճանության, ազգային ինքնության դեմ մղված պայքարի, բանակի կազմաքանդման, հոգևոր սրբությունների ոտնահարման և Արցախը հանձնելու համար»։

Share

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԹՐԻՓՓ-ի վավերացման հարցը՝ ԱԺ օրակարգում

  ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է անում․ օրակարգում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»...

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը, հայտնում է պատգամավոր Արեգա Հովսեփյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից...

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Ուիթքոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուիթքոֆի բանակցությունները Սանկտ Պետերբուրգում կկայանան այսօր՝ օրվա առաջին կեսին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի  Ուշակովը։ Նրա փոխանցմամբ՝  Պուտինի և Ուիթքոֆի այսօրվա հանդիպման...

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում ուսանողները միացել են բողոքի ցույցերի ալիքին։ Ակցիաների մասնակիցները դժգոհ են երկրի իշխանություններից, մասնավորապես՝ բնապահպանական իրավիճակի վատթարացումից (երկիրը խեղդվում է մշուշից), կոռուպցիայից և այլ խնդիրներից։   Երկրի խոշոր քաղաքներում բռնկված...

Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան

Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրում է Կովկասի, Բալկանների, Կենտրոնական Ասիայի, Ռուսաս​տանի և Իրաքի հիմնախնդիրները։ Կենտրոնը պարբերաբար հրապարակում է հոդվածներ, որոնք աջակցում են Փաշինյանի կառավարությանը և քննադատում...