Ձեր գործընկերներն իրենց թույլ են տվել էնպիսի բաներ անել, որ мало не покажется․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականներին

15 Ապրիլի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթը՝ խորհրդարանի ամբիոնից․

Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ամբիոնից խոսել մեր սիրելի արցախցիների խնդիրների մասին, որոնք այս օրերին արժանապատվորեն պայքարում են իրենց իրավունքների համար՝ պահանջելով կառավարությունից վերանայել աջակցությունների դադարեցման որոշումը։

Խոսքը վերաբերում է հատկապես «40+10» ծրագրին, որը, ինչ-որ չափով մեղմում էր արցախցիների՝ կեցության հետ կապված կարիքները։

Ծրագրի դադարեցումը անթույլատրելի է․մայիսի 1-ից մեր հայրենակիցները չկարողանալով վճարել վարձավճարները՝ կարող են հայտնվել դրսում։ Սա հանգեցնելու է հուսալքության և արտագաղթի։

Այս ծրագրի փոխարեն կառավարությունը առաջարկում է օգտվել բնակարանային ապահովման ծրագրից, մինչդեռ, բազմիցս արձանագրվել է, որ այն ունի բազմաթիվ խոցելի կետեր, խրթին ընթացակարգ, ենթադրում է՝ ՀՀ քաղաքացիության պարտադիր ընդունում, վարկի ձևակերպում, ինչը, շատ դեպքերում մերժվում է բանկերի կողմից։ Հարց է ծագում, եթե պետությունն է այս ծրագրի երաշխավորը, վարկային պատմությունը դիտարկելուց հետո ինչու՞ են մերժվում մեր հայրենակիցները։

Պետք է ընդգծել, արցախցիներին արհեստականորեն և ապօրինաբար զրկել են ՀՀ քաղաքացիությունից և հարկադրում են, որպեսզի ծրագրի շահառու դառնալու համար վերջիններս նորից դիմեն քաղաքացիություն ստանալու համար։ Բնական է, որ շատերը վախեր, մտահոգություններ ունենալով չեն դիմում քաղաքացիության համար։ Մանավանդ, որ այս գործընթացը ևս վերածվել է քաշքշուկի ու բյուրոկրատիայի։ Պահանջում են բազմաթիվ փաստաթղթեր, որոնք բռնի տեղահանվածներից շատերը չեն բերել իրենց հետ։

Արցախցիների սոցիալական ծանր դրությունը մեղմելու համար կառավարության կողմից չեն սահմանվում արտոնություններ․ սկսած տրանսպորտի փաթեթներից որոշակի զեղչերով օգտվելուց՝ մինչև բժշկական ծառայությունների անվճար ապահովում։

Հարց է առաջանում․ բազմաթիվ դժվարությունների միջով անցած, մի քանի պատերազմ տեսած, հայրենիքից, տնից, տեղից, գույքից զրկված մեր հայրենակիցները ինչպե՞ս պետք է հոգան իրենց տարրական կարիքները, երբ զրկում եք անգամ այդ չնչին աջակցությունից։

Իրենց իրավունքների վերականգնման համար այս օրերին Արցախից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները ձևավորել են խորհուրդ, Ազատության հրապարակում տեղադրել վրաններ։

Կառավարությանը ներկայացվել է 12 կետից բաղկացած պահանջագիր, որտեղ խոսվում է ոչ միայն սոցիալական աջակցության ծրագրերի անհրաժեշտության մասին, այլ դրվում են հստակ պահանջներ՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը չեղարկելու, Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերի հետ հետքաշումից հրաժարվելու, գերիների վերադարձի, արցախյան հիմնահարցի, վերադարձի իրավունքի վերաբերյալ։

Պետք է արձանագրել, որ այս բոլոր պահանջները միայն արցախցիները չեն․ սա բոլորիս արժանապատվության հարցն է։

Հետևաբար, ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ՝ մենք, յուրաքանչյուրս, մեր հնարավորությունների սահմաններում, պետք է աջակցենք, սատարենք, զորավիգ լինենք արցախցիներին։

Եվ այն անձինք, որոնք ատելության խոսք կհնչեցնեն, պետք է ենթարկվեն ամենախիստ պատասխանատվության․ կլինեն պարզապես ֆեյսբուքյան օգտատերեր, թե պետական պաշտոնյաներ։

Պատգաավորի ելույթը՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ով ընտրում է Նիկոլին, ընտրում է Ալիևին․ Ռոբերտ Քոչարյան

  «Սիրելի՛ գյումրեցիներ, նախագահությանս տարիներին Գյումրին այն քաղաքն էր, որտեղ ամենից շատն եմ եղել: Դուք վկա եք՝ տարին մի քանի անգամ գալիս էի ստուգելու՝ շինարարության տեմպերը կարողանո՞ւմ ենք պահել, թե՞ ոչ, էլ ինչ կարելի է անել քաղաքը...

Փաշինյանը ժողովրդավարության հետ կապ չունի, նա ժողովրդավարության թշնամին է․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը ժողովրդավարության հետ կապ չունի, նա ժողովրդավարության թշնամին է:  Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից գողացել է նաև ընտրելու և ընտրվելու իրավունքը: Դրա վառ ապացույցը նաև այսօրվա ձեր քաղաքապետն է, որը գտնվում...

Ինչպես Գյումրիում իշխանափոխություն արեցիք, այնպես էլ ամբողջ Հայաստանում անենք․ Աննա Գրիգորյան

  «Սիրելի ժողովուրդ, կըրնանք չէ՞․ ինչպես Գյումրիում իշխանափոխություն արեցիք, այնպես էլ ամբողջ Հայաստանում անենք, այո, կըրնանք, վստահ եմ: Եթե այս ուժը՝ գործող իշխանությունը, պետությունը քանդող իշխանությունը, առաջ ինչ-որ պլաններ...

Մինչ այս պահը Փաշինյանի հետ վիճած երիտասարդը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից․ Ռոման Երիցյան

Մինչ այս պահը Փաշինյանի հետ վիճած երիտասարդը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արթուր Օսիպյանի մասով զարգացումները․ 1. Քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին: 2. Արթուրը շարունակում է մնալ անազատության մեջ՝ ձերբակալվածի...

Պետական ապարատը՝ հայատյացների ձեռքում․ «Կարճ ասած»

Վերջին մարտին գնացող այս իշխանության զինանոցում այլևս նորմալ զենք չի մնացել․ մարտի դաշտ է նետում ամեն ինչ՝ վերջին փամփուշտը, հնամաշ ու անպիտան տեխնիկան, արգելված միջոցները․ դա հաղթելու համար չէ. դա...