Դուք թքած ունեք օրենքի վրա․ Դուք Նիկոլի «փայ» դառնալու վախից եք այսպես գործում․ Արթուր Սուքոյան

7 Օգոստոսի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ինձ, որպես մարդու, հետաքրքիր է, ինչը կարող է ստիպել դատավորին, դատախազին, քննիչին պահել կալանքի չորս անչափահասների հորը` Տիգրանին, ով պարզապես սրտանց մտահոգված է եղել հայրենիքով և երբեք որևէ անօրինական քայլ չի արել։

Տիգրանին ճանաչողները կվկայեն՝ նա այն համոզմունքն ուներ, որ բռնությամբ հարց չես լուծի, ու բռնությունը միայն նոր, ավելի մեծ բռնություն կծնի և ոչինչ չի կառուցի։

Ո՞րն է ձեր ներսի շարժառիթը, պարոն դատավոր (դատախազ, քննիչ)։

Օրե՞նքը։

Ո՛չ, դուք թքած ունեք օրենքի վրա։

Փո՞ղը։

Վստահ եմ՝ ոչ. փողի համար մարդ ընդունակ չէ նման բանի։

Արտոնյալ պայմաննե՞րը։

Չեմ կարծում։

Գուցե դուք առաջնորդվում եք Նիկոլ Փաշինյանի «գաղափարներով»։ Բայց էլի՝ դժվար է հավատալ, որ գաղափար չունեցող Նիկոլին կարելի է գաղափարական հավատարմություն ցուցաբերել, այն էլ երբ ձեզ՝ որպես դատավոր, օրենքը ուղիղ արգելում է դա։

Ես կարծում եմ՝ դուք Նիկոլի «փայ» դառնալու վախից եք այսպես գործում։

Բայց ես՝ նախկին դատավորի զավակ լինելով, ասում եմ՝ Նիկոլին չծառայելու մեջ վախենալու բան չկա։

Ի՞նչ պետք է անի՝ աշխատանքից ազատի՞։ Հավատացեք, դուք կապրեք արժանապատիվ, ազատ մարդուն վայել կյանքով։ Այդպես ավելի լավ կապրեք։

Բայց քանի դեռ դուք մնում եք վախկոտների շարքում, մի պարզ հարց տամ ձեզ։

Տեսեք՝ չեմ հարցնի՝ բա չեք վախենում, որ իշխանությունը փոխվի և պատասխան տալու օրը գա։ Կամ՝ չեք վախենում, որ դուք հայտնվեք կալանքի մեջ և այլն։ Չէ, ինձ հետաքրքիր է՝ դուք չե՞ք վախենում, որ մի օր Տիգրանի չորս մանկահասակ երեխաները ձեզ հարցնեն.

– Պարոն դատավոր, ինչո՞ւ մեր պապան տանը չի։

– Ինչո՞ւ ենք մենք առանց պապա մեծանում։

– Ինչո՞ւ մեզ մանկապարտեզ է տանում բարեկամը, ոչ թե մեր պապան։

– Ինչո՞ւ է մեր մաման արցունքոտ աչքերով զգուշացնում՝ «Երեխեք ջան, որ դիմակավորված ձյաձաներ «լցվեն» տուն, մի վախեցեք, ոչ մի բան ձեզ չի պատահի…»

– Ի՞նչ է արել մեր պապան, որ մեզ բոլորիս այսպես պատժում եք։

Պատրա՞ստ եք պատասխանել այդ հարցերին։ Պատրա՞ստ եք նայել այդ երեխաների աչքերին ու ստել, թե՝ ձեր հայրը բռնությամբ իշխանություն էր ուզում զավթել։

Ես հույս ունեմ, որ չեք կարող։ Իսկ եթե չեք կարող, ապա ամեն ինչ արեք, որ այդ, մեղմ ասած, անհարմար իրավիճակում չհայտնվեք»։

Նմանատիպ նյութեր

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai»...