Դուք ՔՊ-ի սպրուտն եք՝ ծովահրեշը․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ռուբեն Ռուբինյանին 

2 Օգոստոսի, 2026

 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի ելույթը՝ ԱԺ առաջին նիստում․

«Ձեզ հետաքրքիր էր, թե ով է Մեսրոպ Մանուկյանը, ու չգիտեք՝ ինչի հիշեցիք իմ կենսագրությունից մի դրվագ։ Մեսրոպ Մանուկյանը երբեք իր կենսագրության ոչ մի տողից չի հրաժարվել, չի ուրացել՝ ի տարբերություն ձերոնց շարքերը համալրած Մանվել Գրիգորյանի օգնականների ու սանիկների, ովքեր մի օր իր համար մեռնում էին, մյուս օրը գալիս էին հացով դիմավորելու ձեզ։

Հիմա շարունակեմ ես։

Սիրելի քաղաքացիներ, ես ուզում եմ հասկանալ՝ թե հիմնարար սկզբունքների փոփոխությունը լինում է ՔՊ-ականների մոտ, թե՞ շարունակական բնույթ է սա կրում, որովհետև Ազգային ժողովի նախագահի պաշտոնը մարդկանցից ՔՊ-ական, ովքեր զբաղեցրել են, ու ինչ փոփոխություններ է տեղի ունեցել։ Մի փոքր անդրադարձ եմ ուզում կատարել ու հասկանամ, պարոն Ռուբինյան, դուք ո՞ր կետից եք սկսում և ուր եք հասնելու։

Արարատ Միրզոյանը ժամանակին խոսում էր իր սեփական ֆինանսական դժվարությունների մասին, ապառիկով հեռուստացույց տալը մերժելու մասին, իսկ այսօր մի քանի միլիոն դրամանոց Բրունելո Կուչինելիի անթև բաճկոնով է ման գալիս։ Երևանում՝ Կարմիր խաչի մոտ, պարսպապատ սեփական դղյակ է ձեռք բերում։ Դա իր հայտարարագրից։

Գիտե՞ք, ես խնդիր չեմ տեսնում, որ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյան, նաև դուք, պարոն Ռուբինյան, որ պիտի ներկայանալի լինեք, դուք պետություն եք ներկայացնում։ Սակայն հարց է առաջանում, թե ինչպես են այդ փոփոխությունները տեղի ունենում։ Նման հարցեր առաջանում են նաև Ալեն Սիմոնյանի մոտ։ Հրապարակային քննարկումների առարկա է դարձել նրա գույքային գործարքները։ Մի օր չալարեմ՝ երկար, երկու-երեք հատ կինո կնկարեմ իր մասին, իր մասին աֆիլացվողների ու մնացած խուճուճ գործարքների մասին։

Չեմ կարողանում զերծ մնալ այն տպավորությունից, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» բարձրագույն պաշտոնյաների դեպքում անընդհատ կրկնվում է նույն պատմությունը։

Բայց շատ հեռու գնացի, պարոն Ռուբինյան։ Հիմա մի քանի հատ պատմությամբ եմ ուզում սկսել գալ։

Պարոն Ռուբինյանն ասեց, որ 21 թվականի վերջից եղել է Թուրքիայի հետ այդ բանակցող խմբի կամ անդամ, ինչ բոլորս գիտենք։ 2022 թվականին «Հայբիզնեսբանկը» ձեռք է բերվում շվեյցարական ընկերության կողմից, ու 25% փայատեր դառնում է պետությունը։ Մամուլում պտտվում է, որ դա Կոնստանտին Սոկոլովի հետ կապ ունի։

Այսօր Սոկոլովը մտել է մեր հայկական կյանք, հայկական իրականության մեջ։ Հետաքրքիր փաստ ասեմ։ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը այսօր «Ամիօ» ՓԲԸ-ի վարչության նախագահի առաջին տեղակալն է, բիզնեսի զարգացման գլխավոր տնօրենը, վարչության անդամ։

Այստեղ հետաքրքիր բան կա՝ շահերի բախում արդյո՞ք չկա, որ Կենտրոնական բանկը առևտրային բանկում փայատեր է։ Այսինքն՝ Կենտրոնական բանկը ո՞նց է գնում ստուգելու այս ընկերությանը։

Բայց մի կողմ դնեմ, շարունակեմ, որովհետև ասելիքս շատ է։

22 թվականից հետո, հա, իմիջիայլոց, այդ 22 թվականը, որ ուսումնասիրում էի «Հայբիզնեսբանկը», նաև անմասն չմնաց այն մեր նախորդ գյուղի հերոսը։ Տիգրան Ավինյանը, պարզվում է, մի հատ 13, մի հատ էլ 11 միլիոն դրամ ստացել է «Հայբիզնեսբանկից»։ Հլը պիտի ուսումնասիրեմ ավելի մանրամասն։

23 թվականին, պարոն Ռուբինյան, «MTS Հայաստանը» դիմում է, որ ձեռք բերի ինչ-որ օֆշորում գրանցված ավտոյի դալալ, կներեք ձևակերպմանս համար, որովհետև այդ մարդը՝ անուն ազգանունն էլ որ ասեմ՝ Մանոլիս Թարխանադիս, եթե ճիշտ եմ ասում, 50-ամյա կիպրոսցի մեկը, որը զբաղվում էր ավտոյի առուվաճառքով, բայց Հայաստանում ուզում էր ձեռք բերել բջջային օպերատոր։ Մերժում են, տեսնում են անվտանգային խնդիրներ։

Պարոն Ռուբինյան, բայց այնուհետև, երբ որ 24 թվական արդեն լինում է «Ֆեդիլկոուլիմիտեդը», որի շահառուն նույնպես Կոնստանտին Սոկոլովն է, ձեռք է բերում, ու հետաքրքիր մի բան ասեմ՝ գործարքից հետո Լևոն Ռուբինյանը, նույն Լևոն Ռուբինյանը, նշանակվում է «Viva Armenia»-ի կառավարման անդամ։ Այսօր կայքէջում հրապարակված է։

Մի քիչ դա էլ չեմ կարող հասկանալ՝ առևտրային բանկում այդ բարձր պաշտոնը և բարձր պաշտոնը շարունակենք։

Հաջորդը՝ մենք տեսնում ենք, որ «Ամիօ բանկի» սեփականությունը «Հրազդան ցեմենտի» գործարանն ա։ Ժողովուրդ, այսինքն՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություն, պետությունը ուղիղ պիտի կառավարեր։ Բա մի հատ գոմի դուռը տանեիք այնտեղ դնեիք, կառավարեիք, չփակվեր։ Այսօր սնանկացման է գնացել, ու էդտեղ պետության մասնակցություն կա, որովհետև «Ամիօ բանկին» է էլի պատկանում, որտեղ կա Լևոն Ռուբինյանը։

Շարունակեմ։

Հաջորդ հետաքրքիր գործարքը, որ լինում է, ժողովուրդ ջան, ձեռք է բերում «Ռոստելեկոմը», «Viva Armenia»-ն։ Անվտանգային խնդիրներ կա՞, թե՞ չկա։ Ժողովուրդ, այստեղ, այսինքն՝ երկու լուրջ օպերատոր է ձեռք բերում, ու այդ նույն «Viva»-ի կառավարման կազմում Լևոն Ռուբինյան է։

Ժողովուրդ, սա նորմա՞լ է։

Շարունակությունը բոլորիս շատ լավ հայտնի է՝ դարձրել են, որ Սոկոլովը նշանակվեց «ԹՐԻՓ»-ի հիմնադրամի նախագահ։ Ժողովուրդ, նույն մարդն է մեր ոլորտներում։ Մեր ոլորտներում չէ՝ չորրորդ ոլորտը արդեն ցույց տվեցի, որ մտել է այս մարդը։

Հաջորդը, որ կա՝ հանքարդյունաբերություն, որ թարմ ինֆորմացիա կա, որ բաժնեմաս է ձեռք բերել մեր հանքարդյունաբերության գիգանտների մեջ։

Ու այստեղ գալիս է մի հատ առողջ տրամաբանության հարց։

Նշեցինք չորս կարևորագույն ոլորտ, ժողովուրդ՝ ֆինանսներ, ենթակառուցվածք, հանքարդյունաբերություն, կապ։ Ցանկացած պետության համար սա ռազմավարական, անվտանգային նշանակություն ունեցող ոլորտներ է։ Ոլորտներ, որոնք Հայաստանի պարագայում չափազանց կարևոր է Թուրքիայի համար, շատ կարևոր է Թուրքիայի համար։

Եվ այստեղ հարց է առաջանում՝ «ԹՐԻՓ»-ի պրոյեկտի ղեկավար Սոկոլովը, որը այս պարագայում Թուրքիան ամենամեծ շահառուն է այս պրոյեկտների, որ կա, ու մյուս կողմից էլ Թուրքիայի հետ գլխավոր բանակցողի եղբայրը ներգրավված են այս գործընթացների մեջ։

Ժողովուրդ, տարօրինակ բաներ կա՞, թե՞ չկա։

Ես ուսումնասիրությունը շարունակելու եմ, պարոն Ռուբինյան։ Այն գործունեությունը, որ ավագանիում տարել եմ, ոնց է քաղաքի բյուջեն մսխվում, այստեղ էլ եմ անելու։

Իմ ժեստիկուլյացիան, անկեղծ, ես ոչ մեկին վիրավորելու խնդիր չունեմ։ Ոչ մեկին։ Եթե մեկին վիրավորելու խնդիր ունեմ, ուղիղ դեմքին եմ ասում, ես դրա խնդիրը չունեմ։

Դուք ուշ միացաք ձեր գործընկերին։ Երեք տարի Մանվել Գրիգորյանի հետ կապված քաղաքապետարանի մասին, մինչև հասկացան, թե ով կար-չկար իրա կողքը, տարել, լսել են քաղաքապետարանում ու լիքը ուրիշ տեղեր, որ կարող եմ ասել։

Բայց մի հատ ուրիշ բան եմ ուզում հասկանալ, պարոն Ռուբինյան։

Այս մեծ խնդիրներից խոսացի, բայց փոքր հովանավորչություններ եմ տեսնում ձեր կողմից։ Օրինակ՝ ձեր աներոջը բերելը։ Նշանակել են Հակոբ Հաջի Հակոբյանին 2022 թվականին, նշանակել են արարողակարգի պետ Ազգային ժողովում։

Առաջին հայացքից նորմալ երևույթ է, ժողովուրդ, ի՞նչ կա, մեր բարեկամներն էլ կարող են աշխատել։ Բայց արի ու տես՝ դատապարտված է եղել, ըստ էության, հիմնականում կաշառք վերցնելու Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացիներից, որպեսզի նրանք ստանան վերադարձի վկայական։

Հղումը բաց ինֆորմացիաներին է, կարող եմ տրամադրել ձեզ։ Օրինակ՝ Ստամբուլ քաղաքում ծննդաբերած, Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացի։ Անուն-ազգանունը չեմ ասի, բաց ինֆորմացիա կարող եք խնդրել, բերեմ, տամ։

Պարոն Ռուբինյան, անկեղծ եմ ասում, օրինակ՝ փորձում էի հասկանալ՝ Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը որ կետից սկսեցին, ուր գնացին, հասան։ Հիմա ձեր կետը դաժե չեմ էլ կարողանում ցույց տալ, ու տպավորություն է, որ Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են։ Դուք ՔՊ-ի սպրուտն եք։ Իմ մոտ այդ տպավորությունն է՝ ծովահրեշը։

Պարոն Ռուբինյան, անձնական չի, քաղաքական գնահատական է։ Պարոն Ռուբինյան, եթե վիրավորվում եք, ներողություն եմ խնդրում, բայց սա քաղաքական գնահատական է, այլ ոչ թե անձնական։ Անձնական ձեր հետ ոչ մի խնդիր չունեմ, այլ ընդհակառակը։

Օրինակ՝ ճանապարհին գալիս էի, քաղաքացիներ կան, Վիլեն Գաբրիելյանի մասին էին բաներ խոսում։ Ասել եմ՝ չէ, չի կարելի։ Հետո կանդրադառնամ իր ընտրության ժամանակ, եթե հերթը կանցնի։

Բայց ի՞նչ եմ ուզում ասել, սիրելի հայրենակիցներ։

Ավելի կարևոր է, ավելի կարևոր է նախորդ թվարկած խնդիրները։

Պարոն Ռուբինյան, մի տեսակ տարօրինակ չի՞, որ մեր երկրում հեռահաղորդակցության, տրանսպորտի, ժողովուրդ, շատ կարևոր է «ԹՐԻՓ»-ը, ֆինանսները, ենթակառուցվածքները, հանքարդյունաբերությունը ու կապը։ Կապը՝ մեր «Viva»-ի, «Ռոստելեկոմի» ամբողջ բազան չգիտենք՝ ում է գնում, հասնում։ Պրոստո ուղղակի չգիտենք՝ ում է գնում, հասնում, որովհետև բազում հրապարակումներ եղավ։

«Հետք»-ի հրապարակումները նայեք, մյուսն արեք։ Եվ այստեղ ոչ մի, իմ կարծիքով, տարօրինակ կամ պատահական համընկնումներ ուղղակի չկան, ուղղակի չկան, պարոն Ռուբինյան։

Եվ մի անգամ էլ ձեզ կրկնեմ՝ Մեսրոպ Մանուկյանը կյանքում իր կենսագրականի մի տողից չի հրաժարվել։ Եվ իր կյանքի փոփոխությունը եղել է, երբ որ ինքը ծնվել է՝ ոտխոզի սուիպետի տղա է եղել։ Իր կյանքը փոխվել է, երբ որ դպրոցը մեդալով է ավարտել, երբ որ ինստիտուտը գերազանց է ավարտել, երբ որ գիտական աստիճան է ունեցել, երբ որ համալսարանում դասախոս է եղել, ինքը, երբ որ Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ է եղել։

Ու այդպես կշարունակեմ։

Վերջին տողերը այն հայտնի ֆիլմի մեջ, որ կա, ասում է՝ «Աշուղ Ֆաթուլա»։ Ես ձևափոխեմ՝ լավ չես կարդացել կամ կարդացի, էլի, մի հատ ուրիշ ձև վերարտադրի։

Ես ակնկալում եմ, որ, իհարկե, պիտի քննադատությունները սուր լինեն, տեղին լինեն, անձնական չլինեն։ Բայց դրա նախադրյալները ու դրա պատասխանատուն, թիվ մեկ պատասխանատուն, դա իշխանությունն է։ Թիվ մեկ պատասխանատուն, ուզեք թե չուզեք, դա աքսիոմ է, պարոն Ռուբինյան։

Եվ այսքան հարցեր իմ մոտ առաջանալու պարագայում այն, որ ասում եք՝ ես չեմ խնդրում, որ ընդդիմությունն ինձ ընտրի, բայց որ ընտրի՝ վատ չի լինի, մոտավորապես այդ ձևակերպումը, կարող է մի քիչ սխալ եմ ձևակերպում, ներողություն։

Բա մի այսքան խնդիրները, որ առաջանում են, բանական մարդու մոտ հարցեր առաջանում է, թե չէ։ Լավ, ո՞նց կարող է այսքան զուգադիպություն լինի։ Չեմ կարողանում հասկանալ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Այս պառլամենտը լեգիտիմ չէ, որովհետև Հայաստանի քաղաքացու քվեով չի ձևավորված․ Գեղամ Մանուկյան 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթը՝ ԱԺ առաջին նիստում․ «Մոտս դեժավյու է։ 2021 թվականի ճիշտ այս օրը Քաղաքացիական պայմանագիրն ասում էր՝ «Դե, ժողովուրդ ջան, ինչ եղել՝ եղել է, եկեք համակերպվենք ու սկսենք զրոյից»։ Եվ...

Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ

Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ

Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ քաղաքացիները սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով դիմել են օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը։ 10 հիվանդի...

Այս իշխանությունը չի գործում մեր ժողովրդի և հայրենիքի շահերից, մենք չենք հանձնվելու. Լևոն Քոչարյան

  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԱԺ առաջին նիստում․ «Ուզում եմ խոսքը սկսել նախ շնորհակալություն հայտնելով գրեթե 150 000 այն քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել մեզ, ովքեր գնահատել են, չնայած այն ամբողջ...

Նախագահի հրամանագրով՝ Փաշինյանը կրկին վարչապետ նշանակվեց

Նախագահի հրամանագրով՝ Փաշինյանը կրկին վարչապետ նշանակվեց

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը. Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ նշանակել վարչապետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»,- նշվում է...

Իրապես խայտառակություն է, որ Վեհափառի օրհնությունը չհնչեց. Արամ Վարդևանյան

  «Պարոն Հասանովը հենց այն պատգամավորն էր, որը հենց նախորդող Ազգային ժողովի գումարման նիստերը նախագահելու շրջանակներում՝ առաջին նիստի մասին է խոսքը, մշտապես ունեցել է նաև Վեհափառ Հայրապետի խոսքի ապահովման գործառույթը։ Ինքը այսօր...