Դու, կինդ կամ որդիդ ի՞նչ գործ ունեիք Արցախում, եթե դա մեր տարածքը չէր. Սեյրան Օհանյան

27 Սեպտեմբերի, 2025

Անհաջողությունների և պարտության պատճառները երեքն են. առաջինը 2018–ից սկսած լուրջ հարված է հասցվել ԶՈՒ կառավարման համակարգին, շարունակական և հաճախակի նախարարի ու շտաբի պետի փոփոխությունները որոշակի ազդել են կառավարման համակարգի, մարտական խնդիրների իմացության և լայնամասշտաբ գործողություններում հաջողության հասնելու վրա։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի օրը Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ընդ որում, ես այդտեղ նշում եմ գերագույն հրամանատարի գործողությունները։ Այսօր նա ասում է՝ ի՞նչ գործ ունեիք Արցախում։ Ի՞նչ գործ ունեիր դու Արցախում կամ քո հարազատները, քո որդին, կինը։ Եթե դու եղել ես Արցախում և քո ներկայությունը ոչինչ չի բերել, իմաստը ո՞րն էր այնտեղ գնալու, եթե  չես կարողացել մարտական գործողությունների ընթացքում քո ներկայությամբ, որպես ՀՀ իշխանության ղեկավարի, որը ստանձնել է Արցախի անվտանգության երաշխավորի պատասխանատվությունը։

Երկրորդ, կառուցվածքային փոփոխություններն են ազդել բանակի մարտունակության վրա։ Կազմալուծվել են որոշ կառույցներ, փոխվել է ռազմական տեխնիկայի գնումների փաթեթը։ Եվ երրորդը կարգապահությունն է։

Ինքն ասում է՝ ես լեգիտիմ եմ, ժողովուրդն ինձ ձայն է տվել։ Ժողովուրդը քեզ ձայն է տվել Արցախի համար, Արցախի անվտանգության երաշխիքը լինելու համար, Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի համար։ Եթե այդ խնդիրը չլիներ, մի հատ տեսնենք, թե ինքն այդքան ձայներ կստանա՞ր։ Ես կարծում եմ՝ ոչ։ Դրա համար այսօր իշխանության վարկանիշն անկում է ապրում»,- նշեց Օհանյանը։

Նմանատիպ նյութեր

Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ. «Ժողովուրդ»

Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մեծ ցանկություն ունի առաջիկայում կրկին ստանձնելու Մեծամորի համայնքապետի պաշտոնը։ Իշխանական համակարգում սպասվող փոփոխությունների ֆոնին մարզպետների համար հարց է...

Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ»

Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեին ձերբակալել, ապա կալանավորել են Շենգավիթի վարչական ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի օգնական Կարեն Հակոբյանին, որը նախկինում Մալաթիայի աշխատակազմի ղեկավարն էր: Ամիսներ առաջ Մխիթարյանը տեղափոխվեց Շենգավիթ, նրան հետը...

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է. «ԵԱՏՄ անդամ չորս պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած 72-էջանոց զեկույցում (հղումը՝ մեկնաբանություններում)...

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Politik.am-ը գրում է. 2014 թվականի հունվարի 29-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց երկրի էներգետիկ համակարգի կարևորագույն օբյեկտներից մեկի՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքի մասին։ «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» ՀԷԿ-երը, որոնց ընդհանուր հզորությունը...

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պատերազմում, հայտարարել է ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։ «Անկեղծ ասած՝ մենք կարող ենք այսօր հեռանալ։ Աշխարհը շատ շնորհակալ է մեզ այն բանի համար, ինչ մենք անում ենք։ Շատ շուտով դուք կտեսնեք, թե ինչպես են նավթի գները...