Դրոշի փոխարեն՝ գունավոր կտորներ. Մեխակյանը վախեցել է, որ դրոշը դուր չի գա Փաշինյանին․ «Հրապարակ»

8 Հոկտեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղարշապատի համայնքապետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը Էջմիածնի տոնի առիթով քաղաքի մուտքն ու կենտրոնական փողոցը ձեւավորել է դրոշի գույնի կտորներով։ Մեխակյանը, թերեւս, զերծ է մնացել Էջմիածնի դրոշն իր ամբողջական տեսքով ու բովանդակությամբ ներկայացնելուց՝ մտավախություն ունենալով, որ Նիկոլ Փաշինյանին դա դուր չի գա։

Իսկ դրոշի վրա Էջմիածնի զինանշանն է՝ ավելի քան 2000-ամյա պատմությամբ, անցած ճանապարհով ու քրիստոնեական խորհրդանիշներով։ Զինանշանի երջանկահիշատակ հեղինակն այն ստեղծելիս հիմնվել է աթոռանիստ քաղաքի հոգեւոր ու պատմական իրադարձությունների վրա։

Բերդապարիսպը ներկայացրել է որպես հայ ազգի քրիստոնեական հավատքի նկատմամբ նվիրվածության եւ օտար կրոնական պարտադրանքներին չենթարկվելու, իսկ խաչերը՝ քրիստոնեության խորհրդանիշներ։ Զինանշանի կենտրոնում «Էջմիածին», «Էություն» իմաստն արտահայտող «Է» տառն է՝ շրջապատված չորս քերովբեներով՝ հրեշտակներով։

Միակ բանը, որ համայնքի ղեկավարությունը պահպանել է դրոշից՝ մանուշակագույնն ու դեղինն են, որոնցով փորձել է տավորություն ստեղծել, թե հարգում են հոգեւոր քաղաքի պատմությունն ու բնակիչներին։ Էջմիածնի դրոշն առաջին անգամ քաղաքի գլխին ծածանվել է 2007 թվականին, եւ այդ ժամանակից ի վեր` գրեթե ամեն տարի պետական տոների եւ Էջմիածնի տարեդարձի առիթներով ՀՀ եւ Արցախի հանրապետության դրոշների հետ կողք-կողքի քաղաքի կենտրոնական թաղամասերում փողփողացել է նաեւ Էջմիածնի դրոշը։

Հնամենի քաղաքն իր տարեդարձը երբեք այսքան անշուք ու խղճուկ չի դիմավորել, ինչքան այսօր։ Էջմիածնի տոնը նշվում է այսօր` հոկտեմբերի 8-ին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին Ստամբուլում կայացած բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում ստորագրել են փոխադարձ պաշտպանության համաձայնագիր։ Էրդողանի խոսքով՝ Անկարան և Դոհան կշարունակեն համատեղ ջանքերը՝ Պարսից...

Փաշինյանի ձեռքերով Ալիևը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից․ Բենիամին Մաթևոսյան

Փաշինյանի ձեռքերով Ալիևը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից․ Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ավելի ալիևյան սահմանադրություն, քան պատկերացնում եք Դիտելով Հայաստանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցի հատվածները՝ հիշեցի մի հին երգի խոսքերը. «Время, время, так несправедливо»: «Նիկոլ...

ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան

ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանի Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի (ՀԱՓԿ) տնօրեն Էդուարդ Պետրոսյանն այսօր ներկայացրել են ԵՄ-ի կողմից ՀԱՓԿ-ին տրամադրված ականազերծման երկրորդ մեքենան՝ ավելի փոքր չափերի MV-4 մոդելը։ Այդ...

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը

Նոյեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Փիթեր Անդրեոլիի համանախագահությամբ կայացել է ՀՀ և ԱՄՆ-ի միջև ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման...

Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից․ Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին

Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից․ Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը հրապարակել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, տնային կալանքում գտնվող Արեգնազ Մանուկյանի խոսքն՝ ուղղված Սրբուհի Գալյանին, որը նա փոխանցել է փաստաբանների միջոցով․ «Հուզվելը խտրական չպետք է լինի. Ծուռ հայելիների...