Դիմում ենք միջազգային կազմակերպություններին՝ հորդորելով իրենց ազդել Վրաստանի իշխանությունների վրա․ հայտարարություն

4 Հունիսի, 2025

Մենք՝ Հայաստանի Հանրապետությունում ալկոհոլային խմիչքներ արտադրողներս, դիմում ենք միջազգային համապատասխան կառույցներին և հանրությանը՝ շտապ գնահատելու Վրաստանի Հանրապետության մաքսային տարածքով հայկական ապրանքների տարանցման հետ կապված լարված իրավիճակը։ Այս մասին հայտարարություն են տարածել ալկոհոլային խմիչքներ արտադրողները։

«Ավելի քան մեկ ամիս է, ինչ Վրաստանի տարածքով երրորդ երկրներ տարանցիկ ապրանքներ տեղափոխող հայաստանյան տրանսպորտային միջոցները կանգնեցվում են` Առևտրի համաշխարհային կազմակերպության և տարանցիկ փոխադրումների միջազգային կանոնակարգերի ակնհայտ խախտմամբ վերահասցեագրվելով դեպի Գեզի տերմինալ։ Այստեղ կոտրվում են մաքսային կնիքները՝ առանց որևէ հիմնավորման, վերցվում են նմուշներ՝ առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ դրանց լաբորատոր պատասխանների օրերով ուշացումների վերաբերյալ չի տրամադրվում որևէ բացատրություն։ Արդյունքում, արտահանողներին թույլ չի տրվում իրենց բեռները հասցնել երրորոդ երկրների հասցեատերերին։

Ներկայումս վրացական Գեզի տերմինալում պահվում են բեռնված տասնյակ տարանցիկ տրանսպորտային միջոցներ, որոնցից մի քանիսն այնտեղ են գտնվում արդեն ավելի քան մեկ ամիս։ Այսպիսով, վրացական կողմը, խախտելով առևտրի միջազգայնորեն ընդունված չափանիշները, զգալի նյութական վնասներ է պատճառում Հայաստանի արտադրողներին, վերջիններս չեն կարողանում կատարել երրորդ կողմի մոտ ստանձնած պայմանագրային պարտավորությունները, առաջանում է առկա շուկաները կորցնելու և ոլորտի հետագա զարգացման կասեցման վտանգ։

Մենք դիմում ենք միջազգային կազմակերպություններին և մեր արտասահմանյան գործընկերներին՝ հորդորելով իրենց ազդել Վրաստանի իշխանությունների վրա՝ դադարեցնելու այս չհիմնավորված շրջափակումը և վերացնելու բոլոր այն արհեստական արգելքները, որոնք խոչընդոտում են ապրանքների ազատ տարանցումը երկրի տարածքով»,-ասված է հայտարարության մեջ։

 

Նմանատիպ նյութեր

Սրբազանին «ահաբեկիչ» անվանելով՝ դուք չեք կարող թաքցնել ձեր ձախողումները․ Միհրան Մախսուդյանը՝ ՔՊ-ականին

Սրբազանին «ահաբեկիչ» անվանելով՝ դուք չեք կարող թաքցնել ձեր ձախողումները․ Միհրան Մախսուդյանը՝ ՔՊ-ականին

Գնդապետ Միհրան Մախսուդյանը գրում է․ «Վահագն Ալեքսանյան, նախքան Բագրատ Սրբազանին և մեզ բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել, հետո խոսել։ Այո՛, ես քեզ հետ խոսում եմ՝ որպես մարդ, ով 30 տարի ծառայել է իր ազգին ու պետությանը, ոչ թե որպես մանկահասակ...

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցումը ռազմաճակատի գծով․ Կրեմլ

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցումը ռազմաճակատի գծով․ Կրեմլ

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցման հնարավորությունը մարտական շփման ներկայիս գծով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք մեր դիրքորոշումը, այն բացառում է դա», — «Վեստի» տեղեկատվական համակարգին տված...

Իսրայելը հարվածել է սիրիական ավիաբազային՝ թուրքական ներկայությունը կանխելու համար․ Axios

Իսրայելը հարվածել է սիրիական ավիաբազային՝ թուրքական ներկայությունը կանխելու համար․ Axios

Իսրայելցի պաշտոնյան Axios-ին հայտնել է, որ Իդլիբի մերձակայքում գտնվող սիրիական ավիաբազային հասցված հարվածի նպատակն է եղել կանխել այնտեղ թուրքական ռազմական ներկայության ընդլայնումը։ Սակայն թուրք պաշտոնյան հերքել է այդ պնդումը՝ պարբերականին հայտարարելով․ «Ավիաբազայում...

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրում է․ «Երբ Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք անցյալում որևէ լուրջ հոգևոր, աստվածաբանական կամ հասարակական հեղինակությամբ աչքի չեն ընկել և հանրությանը հայտնի են դարձել միայն իրենց...

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային...