Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագրով շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ և նրան մաղթել «դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել են Կրեմլից:
«Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի զարգացման գործում Ձեր անձնական ներդրման մասին։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, հոգու առույգություն և տոկունություն այն փորձությունների առջև, որոնց այժմ բախվում եք Դուք և Ձեր ընտանիքի անդամները»,- տեղեկացնում են Կրեմլից։





