Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը կրկնօրինակում է Նիկոլ Փաշինյանին․ «Հրապարակ»

22 Օգոստոսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է․ «Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը նախընտրական շրջանում կրկնում է հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելակերպը։ Նիկոլ Փաշինյանը 2025-ի վերջին կտրուկ մերժում էր թոշակառուների թոշակի չափերն ավելացնելու գաղափարը, սակայն ԱԺ ընտրությունների նախաշեմին անակնկալ կերպով թոշակները 10 հազար դրամով ավելացրեց։

Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանն էլ տարվա կեսին՝ օգոստոսի 3-ին, համայնքի ավագանու արտահերթ նիստ հրավիրեց, առաջարկություն ներկայացրեց, որ սեպտեմբերից համայնքի տարածքում աշակերտներն ու ուսանողներն անվճար օգտվեն համայնքային տրանսպորտից, ինչն առաջ մերժում էր: Նիկոլ Փաշինանը ներկուսակցական հարցման՝ փրայմերիզի անվան տակ պետբյուջեի փողերով, ըստ էության, անօրինական քարոզարշավ արեց։

Դավիթ Սարգսյանն էլ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում համայնքի բնակիչներին ծանուցել է, որ օգոստոսի 25-ին եւ 26-ին ինքը լինելու է համայնքի բոլոր՝ 6 գյուղական բնակավայրերում, բնակավայրերի վարչական շենքերում եւ սահմանված ժամանակացույցով հանդիպելու է բնակիչների հետ, լսելու է նրանց կողմից բարձրացվող հարցերը:

Նախորդ անգամ Դիլիջան համայնքի ավագանու համամասնական ընտրությունները կայացել են 2021թ․ հոկտեմբերի 17-ին, տրամաբանական կլիներ, որ այս տարի դրանք նշանակվեին սեպտեմբերի 27-ին։ Սակայն Տավուշի ՔՊ-ական մարզպետ Հայկ Ղալումյանը սպասել է, որ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետն ու ավագանին համայնքի բյուջեի հաշվին օգոստոսի 3-ին լավություն անեն ընտրողներին` որոշեն անվճար տեղափոխել ուսանողներին, եւ դրա հաջորդ օրը՝ օգոստոսի 4-ին, մարզպետը որոշել է Դիլիջան համայնքի ավագանու ընտրությունները նշանակել հոկտեմբերի 25-ին։ Սա արվել է, որ բարեգործության արգելքի տակ չընկնեն: Մարզպետը Դիլիջանի ավագանու ընտրությունները հոկտեմբերի 25-ին է նշանակել, որպեսզի ՔՊ-ական համայնքապետը հասցնի համայնքի գյուղերի բնակիչների հետ հանդիպումների անվան տակ հավելյալ, ոչ պաշտոնական քարոզարշավ անցկացնել, ինչն էլ Դավիթ Սարգսյանն անում է»։

Նմանատիպ նյութեր

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ստեփան Ասատրյանին (Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Համապատասխան որոշումը կայացրել է...

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար են քննարկել՝ հրապարակայի՞ն պատասխանել Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի համոզել ընդդիմությանը նոր սահմանադրության հարցում, արտահերթի կգնան, թե՞, այնուհանդերձ, խուսանավել, քանի դեռ հարցն օրակարգ չի մտել։...

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ սկանդալային և անսպասելի իրավիճակ է ստեղծվել։ Մեզ հաջողվել է պարզել, թե առաջադրված դատավորներից ով քանի ձայն է ստացել ՍԴ ներսում....

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...