Դավիթի վիճակը կրիտիկական է․ Պահանջում ենք՝ թույլ տալ ստանալ լիարժեք բուժում․ Սայիդա Պողոսյան

13 Ապրիլի, 2026

 

Մի խումբ մայրեր նստացույց են անում Գլխավոր դատախազության դիմաց՝ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանին ազատ արձակելու պահանջով:

 

«Այս պահի դրությամբ նախատեսել ենք նստացույց իրականացնել մեկ շաբաթ շարունակ՝ ժամը 11։00-ից մինչև ժամը 20։00-ը։ Նստացույցը սկսում եմ մենակ և խնդրում եմ, կոչ եմ անում այն մայրիկներին, ովքեր անտարբեր չեն Դավիթ Մինասյանի կյանքով, միանալ, գալ, նստել, աջակցել, մի քանի րոպեն անգամ մեզ համար մեծ նշանակություն կունենա։

 

Գլխավոր դատախազից պահանջում ենք անաչառ քննություն, թույլ տալ Դավիթի բուժումը անցկացվի տանը և իր ընտանիքի հոգատարության ներքո։ Այս պահի դրությամբ շատ կրիտիկական է Դավիթի վիճակը։ Պահանջում ենք թույլ տալ՝ ստանալ լիարժեք բուժում և փոխվի այն մեղադրանքները, որոնք ներկայացվել են: Մենք գիտենք, որ Դավիթը մեղավոր չի և այս պահի դրությամբ փորձում ենք մոբիլիզացիա անել և ներգրավել շատ մարդկանց այս հարցի շուրջ՝ ուշադրություն գրավելու համար», — նշեց ակցիայի մասնակից մայրիկներից մեկը:
Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանն ինքը պաշտոնապես չէր պաշտպանում Ղարաբաղը. Ջաբարով

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանն ինքը պաշտոնապես չէր պաշտպանում Ղարաբաղը. Ջաբարով

Հայաստանի կողմից Ռուսաստանը դաշնակից չճանաչելը մեր երկրի հետ ձեռք ձեռքի տված քայլել չցանկանալն արդարացնելու փորձ է, հայտարարել է ՌԴ ներքին գործերին միջամտության կանխարգելման և պետական ինքնիշխանության պաշտպանության հարցերով Դաշնության խորհրդի հանձնաժողովի նախագահ...

Մինչև 16 տարեկան երեխաները ID քարտ ստանալու հնարավորություն կունենան

Մինչև 16 տարեկան երեխաները ID քարտ ստանալու հնարավորություն կունենան

Մինչև 16 տարեկան երեխաները ID քարտ ստանալու հնարավորություն կունենան աշնանից. Հայաստանում նախատեսվում է ներդնել նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման (ID) քարտերի համակարգ, ուժի մեջ կմտնի նաև նոր «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» օրենքը։  Նոր օրենքը...

Պաշտոնական Երևանի ու Բաքվի քաղաքականությունների ինչպիսի՜ զուգամիտում. ճաղերի հետևում են Արցախի բոլոր նախագահները. Խաչատրյան

Պաշտոնական Երևանի ու Բաքվի քաղաքականությունների ինչպիսի՜ զուգամիտում. ճաղերի հետևում են Արցախի բոլոր նախագահները. Խաչատրյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը գրում է. «Այսօր նախագահ Քոչարյանի ծննդյան օրն է․․․ Նախագահը ճաղերի հետևում է։ Թերևս այս իրավիճակը լավագույնս կարելի է նկարագրել Շեքսպիրի «Համլետ» ողբերգության հերոսի հայտնի արտահայտությամբ․...

Ո՞նց պետք է Ռոբերտ Քոչարյանը քննությանը խանգարի․ գնա արխիվ ռետինով ջնջի՞․ Արամ Օրբելյան

  «Կառավարության անդամները նկարագրված են որպես նախագահի ենթականեր: Ուղղակիորեն գրված է՝ ենթականեր։ Ասում ենք․ «Լա՛վ, Սահմանադրությունը հասկանում ենք, որ դուք այդպես եք ընկալում և հիմա փորձում եք հենց այդպես էլ կառավարել, հա՞, որ...

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 900-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 900-ը

Նեպալի հյուսիսային շրջաններում՝ Չինաստանի հետ սահմանին օգոստոսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 903-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է երկրի Աղետների ռիսկերի նվազեցման և հետևանքների վերացման ազգային վարչությունը։ Ըստ գերատեսչության՝...