Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել․ «Հրապարակ»

25 Մարտի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել` Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից: Վարույթը հարուցվել է ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Խաչատրյանի հաղորդման հիման վրա: Թե կոնկրետ ինչ ենթադրյալ խախտում է վերագրվում դատավորին և ինչ գործով է ներկայացվել հաղորդումը` դեռևս հայտնի չէ: Փորձեցինք դա պարզել Խաչատրյանից, նա հրաժարվեց՝ հարցազրույց չեմ տալիս։

Մեր աղբյուրից տեղեկացանք, որ խոսքը Աշոտ Հովհաննիսյանի կողմից հայցերը հետ վերադարձնելուն են վերաբերում։ Դատավորների Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն արդեն միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որի քննությունը սկսվել է մարտի 17-ին, բայց դեռ չի ավարտվել` որոշում չկա։

Նշենք, որ դատավոր Աշոտ Հովհաննիսյանը հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվել 2023-ին, քանի որ 2021 և 2022 թվականների տարեկան հայտարարագրերում խոշոր չափի կանխիկ գումար էր նշել։ Նա գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի 2022թ․ տարեկան հայտարարագրի համաձայն՝ ունեցել է մոտ 26 մլն դրամ եկամուտ: Սակայն բանկային հաշիվներում եղել է 685 հազ. դրամ: Իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 106 հազ. ԱՄՆ դոլար, 21 մլն դրամ և 16 հազ. եվրո:

2021թ. Հայտարարագրում արտացոլվել է գրեթե նույն կանխիկ գումարը՝ 100 հազ. 500 ԱՄՆ դոլար, 20 մլն 300 հազ. դրամ և 15 հազ. 100 եվրո: Իսկ բանկային հաշիվներում պահվող գումարը՝ մոտ 187 հազ. դրամ և 4 հազ. դոլար:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Քոչարյանին մեկուսացնելով՝ փորձում են չեզոքացնել սպասվող ծրագրերի հակազդեցությունը․ Խաչատրյան 

«Այդ արտահայտությունը, որ «մինչև վերջին կոշիկը վերցնելու եմ», խոսում է իրենց, այսպես ասած, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ իրավական մտքի նշաձողի մասին։ Այսինքն՝ կոշիկի մակարդակից երբեք իրենց նշաձողը վերև չի եղել, և այս ութ տարիներին հենց...

Թրամփն ու Զելենսկին հանդիպել են Նյու Յորքում

Թրամփն ու Զելենսկին հանդիպել են Նյու Յորքում

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Թրամփի և ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ուկրաինային «հակաօդային պաշտպանության ձմեռային փաթեթի» փոխանցումը, որի մեջ, ըստ ենթադրությունների, կներառվեն Patriot համակարգերի հրթիռներ, ինչպես նաև «հնարավոր...

Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել

Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, մարտաֆիլմ հիշեցնող հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի խճուղուց դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ «Մետալ բազա» ընկերության հարևանությամբ գտնվող տարածքում,...

Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am»

Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am»

Կառավարությունը 270․7 մլն դրամի հարկային արտոնություն է տալիս ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին: Այս հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում: Գրում է «Aysor.am»-ը: Ըստ Կառավարության հիմնավորման՝...

ԹՐԻՓՓ-ի հարցով Կառավարության ներկայացուցիչը ԱԺ-ում կլինի Արարատ Միրզոյանը

ԹՐԻՓՓ-ի հարցով Կառավարության ներկայացուցիչը ԱԺ-ում կլինի Արարատ Միրզոյանը

Փոխվարչապետի N 930-Ա որոշմամբ՝ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին...