Դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով

11 Նոյեմբերի, 2025

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դատավոր  դստերը՝ Նաիրա Գրիգորյանին, մեղադրանք է ներկայացվել։  «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, որ քրեական վարույթի շրջանակում դատական իշխանության ներկայացուցչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնեական լիազորույուններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք) և 482-րդ հոդվածի 1-ին մասով (շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ դատավորի կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը)։

Նաիրա Գրիգորյանի նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելը և գրավը։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն նոյեմբերի 6-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության վերաբերյալ։

Նրա լիազորությունները կասեցվել են՝ մինչև քրեական վարույթի ավարտը։

Նմանատիպ նյութեր

Արյnւնnտ պատմությունը մոռացության մատնելով՝ խաղաղություն չես կառուցում. 44-օրյայում զոhվածի հայր

Արյnւնnտ պատմությունը մոռացության մատնելով՝ խաղաղություն չես կառուցում. 44-օրյայում զոhվածի հայր

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի աջակողմյան հատվածի պատին պատկերված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս, լեգենդ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի նկարը հեռացվել է։ Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Մի նկարի պատմություն» Հերոսների...

Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի առաջնորդին

Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի առաջնորդին

Հինգշաբթի առավոտյան Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը ժամանել է Սպիտակ տուն, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդես է եկել լրագրողների առջև։ Բանակցությունների մեկնելուց առաջ երկու առաջնորդներն էլ հայտարարություններ են արել։ Գրում է BBC.news-ը: Թրամփը Սի Ցզինպինի հետ...

Ծովինար Թադևոսյանը պատժում է անհնազանդներին․ «Հրապարակ»

Ծովինար Թադևոսյանը պատժում է անհնազանդներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանը վերանշանակվելուց հետո ոչ միայն ամրապնդել է դիրքերը, այլեւ պայքար է սկսել անհնազանդ ենթակաների դեմ` նրանց, որոնք իր հրահանգներն անառարկելիորեն չեն կատարում։ Աշխատանքային անհամատեղելիության պատճառով պաշտոնից ազատվել...

Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»

Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի բնակիչները երեկ հայտնվեցին մի իրավիճակում, որը վաղուց պետք է լիներ ոչ թե սոցիալական ցանցերի քննարկման, այլ պետական մարմինների օպերատիվ արձագանքի առարկա։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներից քաղաքացիները հրապարակում էին տեսանյութեր,...