Դատաքննությանը տեսանք, որ ԿԸՀ-ն ունի պահեստային պատասխանող՝ ի դեմս ՔՊ-ի․ Արամ Վարդևանյան

1 Հուլիսի, 2026

 

«Մենք մեր դիմումի շրջանակներում ներկայացրել ենք զանգվածային բնույթ կրող այն ընտրախախտումների խումբը, որոնք բաժանել էինք մի քանի փուլերի՝ նախընտրական շրջան, քվեարկության օր և դրան հաջորդած ժամանակահատվածում լիազոր մարմնի ակնհայտ ոչ իրավաչափ գործողություններ:

Բա՛րձր դատարան, կարծում եմ՝ տեղին է հիշատակել հենց Սահմանադրական դատարանի հիմնադիր նախագահ պարոն Հարությունյանի խոսքերից մեկը, որ Հայաստանի Հանրապետությունում կա Սահմանադրություն, բայց չկա սահմանադրականություն: Կարծում եմ՝ այս խոսքերը 2026 թվականին՝ հենց այս ընտրությունների արդյունքների վիճարկման շրջանակներում, շատ ավելի մեծ իմաստ են ձեռք բերել:

Մենք դատաքննության ընթացքում պարզեցինք մի քանի կարևոր հանգամանք: Պարզեցինք, որ գործով պատասխանողը մի շարք հարցերի վերաբերյալ պատասխան չունի: Դատաքննության ընթացքում տեսանք, թե ինչպես է հնարավոր հարցերին չպատասխանել: Կարծում եմ՝ սահմանադրական արդարադատության շրջանակներում մենք առաջին անգամ ականատեսը եղանք նրան, որ պատասխանողը Սահմանադրական դատարանում օգտվեց փաստացի լռելու իրավունքից, երբ Բարձր դատարանի դատավորներից մեկի ուղիղ հարցադրմանը որևէ պատասխան չտրվեց:

Բա՛րձր դատարան, մենք գտնում ենք, որ այս ընտրությունները չեն համապատասխանել Սահմանադրության 7-րդ հոդվածին. դրանք չեն եղել ազատ և չեն եղել հավասար»,- այս մասին ՍԴ-ի իր ամփոփիչ ելույթում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Լավրովն ու Արաղչին կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը

Լավրովն ու Արաղչին կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ Ավելի վաղ ՌԴ...

Էրդողանը շնորհավորել է եղբայրական Ադրբեջանին

Էրդողանը շնորհավորել է եղբայրական Ադրբեջանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ՝ իր գրառման մեջ ևս մեկ անգամ ընդգծելով երկու երկրների «եղբայրական հարաբերությունները»։ «Մեր երկրի և ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ բարեկամ և եղբայրական...

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ալբանիայի Դուրես քազաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի հավաքականի պայքարից մեջ մտավ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Պողոսյանը պոկում վարժության առաջին երկու մոտեցմամբ գլխավերևում պահեց 105 կգ ու 109կգ, սակայն կարողացավ...

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս։ Նրանք որոշ մեկնաբանություններ են արել, որոնք մենք...

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օդի...