Չխաբելը իմ ամենից ուժեղ կողմն է եղել նախագահությանս ժամանակ․ Երկրորդ նախագահ

7 Մարտի, 2026

«Այս իշխանությունն ունի մի յուրահատկություն. Ժողովրդի նկատմամբ արել է սարսափելի բաներ և մարսել է, և իմ տպավորությունն այնպիսին է, որ իրենց թվում է, թե կարող են թքած ունենալ ամեն ինչի վրա և ևս մարսել: Ինձ համար, օրինակ շոկ էր, երբ պատերազմում պարտված, Եռաբլուրը եռապատկած քաղաքական ուժը և առաջնորդը վերընտրվում են։ Իրենց համար այս ազդակը ուրիշ էր, որ կարելի է ինչ ասես անել և մարսել»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Հիմա էլ նույն ձև անում են։ Իրենք թքած ունեն մեր քաղաքացիների պրոբլեմների վրա։ Կա նախընտրական ժամանակահատված, մտել են դրա մեջ, իրենց համար նախապատվությունը դա է, որովհետև աթոռ պահելու խնդիր կա։ Մտածում են՝ հետո մի բան կհորինեք, մեր ժողովուրդը կմարսի․ և տեղ ունեն այդպես մտածելու, այդ վարքագիծը անհիմն չէ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Պատգամավոր Աննա Գրիգորյանի դիտարկմանը, որ մարդկանց տրամադրվածությունը շատ է փոխվել 2021-ից հետո, երկրորդ նախագահն ասաց․ «Հարցումներով երևում է դա, թեկուզ հիմա էլ հարցումները դարձել են ոչ թե տրամադրությունները չափելու գործիք, այլ տրամադրությունների վրա ազդելու գործիք: Մի խայտառակություն․ մենք հարցում ենք արել փետրվարի մեկից մինչև փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում, աղերս չունի այս հարցման հետ: Ու մեր հարցումը ոչ թե մենք ենք արել, մասնագետների ենք պատվիրել, 2400 հոգու շրջանակում․ այդպիսի քանակով մարդկանց հարցում Հայաստանում շատ վաղուց ոչ մեկը չի արել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Փոդքասթն ամբողջությամբ՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...