Չգիտեմ, թե ինչ թղթեր է հրապարակելու Փաշինյանը. կա փաստը, որ Արցախի կորուստը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում. քաղաքագետ

10 Նոյեմբերի, 2025

Քաղաքագետ Հակոբ Բադալյանն իր թելեգրամյան ալիքում գրում է. «Նիկոլ Փաշինյանն ակնարկել է, որ մինչեւ տարեվերջ կհրապարակվեն բանակցային թղթեր: Դրանցով նա պետք է «ապացուցի», որ արցախյան հարցը եղել է «թոկ» Հայաստանի վզին:

Չգիտեմ, թե ինչ թղթեր է հրապարակելու Նիկոլ Փաշինյանը, հրապարակելու է մինչ այժմ եղած բոլոր թղթերն անխտի՞ր, թե՞ միայն նրանք, որոնք օգտակար են իր «տեսությունն» այսպես ասած «ապացուցելու» համար:

Բոլոր դեպքերում, ինչպես արտահայտվել եմ շատ ավելի վաղ, բանակցային թղթերը բոլորովին չեն արտացոլի արցախյան հարցի եւ դրա խաղաղ բանակցային գործընթացի ամբողջ արեալն ու տրամաբանությունը, եթե անգամ հրապարակվեն ամբողջապես: Արցախյան հարցը եւ կարգավորման գործընթացը շատ ավելի տարողունակ ու բազմաշերտ են, քան լոկ բանակցային թղթերը:

Այս տեսակետս արտահայտել եմ դեռ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանին ուղղվեցին այդ թղթերը հրապարակելու առաջին հորդորները:

Վերջին հաշվով, արցախյան հարցը աշխարհաքաղաքական պայքարի էական դրվագի վերածված հարց է, հետեւաբար այդ հարցի կարգավորման գործընթաց ասվածը ենթադրում է ոչ միայն բանակցային ձեւաչափով հարաբերություն հակամարտ կողմերի եւ միջնորդների միջեւ, այլ նաեւ հակամարտ կողմերից յուրաքանչյուրի եւ միջնորդներից յուրաքանչյուրի միջեւ երկկողմ հարաբերության գործընթաց, միջնորդների՝ միմյանց միջեւ հարաբերության գործընթաց՝ իր ամբողջ արեալով, միջնորդների՝ եւ ռեգիոնում առանցքային դեր ունեցող, բայց կարգավորման գործում ֆորմալ կարգավիճակ չունեցող դերակատարների միջեւ հարաբերության շերտ:

Արցախյան հարցը, ինչպես եւ ցանկացած աշխարհաքաղաքական հարց, հագեցած է եղել այդ բազմաշերտությամբ: Եվ, այդպիսին է թերեւս առ այսօր, թեեւ թվում է, թե այն փակված է անշրջելիորեն:

Հետեւաբար, բանակցային թղթերը մեղմ ասած չեն կարող բավարար լինել իրական պատկերը իր ընդգրկումով եւ խորությամբ չափելու համար: Ըստ այդմ, ինչպես ասել եմ դեռ ամիսներ կամ տարի առաջ, երբ հայտնվեց հրապարակման թեման, այսօր էլ նշեմ՝ այդ ամենը բացի մանիպուլյացիոն ներքաղաքական տեղեկատվա-քարոզչական դաշտից, չի տալու ըստ էության ոչինչ:

Կա փաստը, որ Արցախի կորուստը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում: Դրանից հետո Փաշինյանը զբաղված է մի խնդրով՝ իրենից հեռացնել այդ պատասխանատվությունը, որպեսզի իրենից ոչ մի սանտիմետր հեռու չգնա իշխանությունը»:

Նմանատիպ նյութեր

Բաքուն պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ միջազգային մամուլ

Բաքուն պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ միջազգային մամուլ

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը միջազգային մամուլը դիտարկում է Ադրբեջանի առաջ քաշած պահանջներից մեկի կատարման համատեքստում։ Reuters գործակալության նոյեմբերի 23-ի հրապարակման համաձայն՝ Ադրբեջանի համար Հայաստանի...

Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր. «Փաստ»

Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.  Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Yerevan.Today կայքին և դրա խմբագիր Սևակ Հակոբյանին՝ իրեն զրպարտելու համար։ Օրերս խմբագրությունը ստացել է ծանուցում Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցչից՝ հերքման պահանջի մասին։ Մասնավորապես՝ «Կարճ ասած»...

Եգիպտոսում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 31 մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել

Եգիպտոսում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 31 մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել

Կահիրեի հյուսիսային արվարձաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Եգիպտոսի առողջապահության և բնակչության նախարարությանը։ Հրդեհը բռնկվել է վթարի հետևանքով, որին մասնակցել է վառելիք...

Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան

Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան

Նոյեմբերի 26-27-ը Հայաստանում կանցկացվի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կազմակերպված երկկողմ կլոր սեղան, որին կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել 2025 թվականի...

Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել․ մանրամասներ

Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել․ մանրամասներ

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Դ. Տ.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության նախկին պետի օժանդակությամբ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ...