Չեմ հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժնապատիվ խաղաղություն բերել, էդպես չի լինում․ Ռոբերտ Քոչարյան

19 Մայիսի, 2025

Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 4 լրատվամիջոցների տված հարցազրույցից․

 — Դատելով Հայաստանի իշխանության ոչ վաղ անցյալի հայտարարություններից, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը պետք է դառնար մի շատ կարևոր անկյունաքքարային փաստաթուղթ, դարակազմիկ փաստաթուղթ, որ առնվազն պետք է փոխեր մեր տարածաշրջանի մի քանի տասնյակ տարիների ապագան։ Ակնհայտ էր նաև, որ այդ փաստաթուղթն է դառնալու Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի նախընտրական քարոզչության հիմքը։ Սակայն հիմա խղաղության պայմանագրի բանակցությունները, ըստ էության, կարող ենք հասկանալ, որ փակուղում են։ Տեքստը համաձայնեցված է, բայց ստորագրման մասին որևէ խոսք չկա։ Չնայած Նիկոլ Փաշինյանն ըստ էության համաձայնել է կատարել Ալիևի վերջին երկու պահանջները՝ փոխել Հայաստանի մայր օրենքը և լուծարել Մինսկի խումբը։

Ի՞նչ է, ձեր վերլուծություններով, տեղի ունենում բանակցային կուլիսներում։

Չեմ կարծում, թե որևէ լուրջ բան տեղի է ունենում, եթե չհաշվենք Ալբանիայում հերթական կադրերը, որ ուղղակի արժանապատվության տեսանկյունից բավական դեպրեսիվ էին, կարծում եմ, յուրաքանչյուր հայի համար։ Ակնհայտ մուրալը մի ինչ-որ փաստաթղթի, որը, ենթադրում եմ, խաղաղության մասին չի լինելու, այլ լինելու է ինչ-որ մի թուղթ Նիկոլ Փաշինյանի մասին, թե ինպես պետք է ինքը իր, այսպես ասենք, քաղաքական հեռանկարը շարունակի։

Էսպիսի մի փաստաթուղթ իրոք չեմ բացառում։ Անբովանդակ, բայց ավելի շատ ներքաղաքական նպատալներ հետապնդող փաստաթուղթ կարող  լինել։ Որևէ լուրջ բան այստեղ մենք չենք կարող ակնկալել և հատկապես եթե նայում ենք այս հարցին աշխարհաքաղաքական այն մեծ կոնտեքստի մեջ, որ աշխարհում տեղի է ունենում։

Չեմ սպասում որև լավ բան։ Կա ձախողված առաջնորդ, որի նպատակն է ամեն գնով պահել աթոռը, և կան այս ամենի շուրջ խաղացողներ, որոնք կգնահատեն՝ իսկ արժե՞ այդ հարցում աջակցել, թե չարժե աջակցել։ Ընդամնը սա է։

— Ձեր տպավորությամբ հնարավո՞ր է գոնե փորձեն՝ խաղարկել գերների վերադարձի հարցը։

Չեմ կարծում, թե գերիների հարցը հետաքրքրում է այս իշխանությանը, որովհետև գերեվարված են այն մարդիկ, որոնք այստեղ գալով կարող են Ղարաբաղի փախստականներին ինչ-որ տեղ կազմակերպել իրենց հեղինակությամբ, իրենց ազդեցությամբ, իսկ դա այս իշխանություններին պետք չէ ընդյհանրապես։ Այս վիճակը ամենից հարմար վիճակն է այս իշխանությունների համար։

— Երբ ներկայացնում եք, որ սա խաղաղության պայմանագիր չէ, խաղաղության մասին չէ, իշխանութունը հակադարձում է ամիջապես նման տեսակետ հայտնողներին, թե՝ ո՞րնէ  ձեր տարբերակը, դուք ինչ է, պատերա՞զմ եք ուզում։ Երբ խաղաղության իրենց պայմանագրին, այսինքն, կողմ չենք, մենք ի՞նչ ենք առաջարկում, ունե՞նք հստակ ծրագիր էս իրավիճակում Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցելու։

Մենք 2021 թվականից ասում ենք արժնապատիվ խաղաղության մասին։ Եվս խաղաղություն, բայց ոչ թե ծնկաչոք խաղաղություն, այլ արժաապատիվ խաղաղություն։ Չեմ հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժնապատիվ խաղաղութուն բերել, էդպես չի լինում ուղղակի։

— Խնդիրը մա՞րդն է։ 

Խնդիրը մարդն է, որը խորհրդանիշն է պարտության։ Խնդիրը մարդն է, որն արդեն աչքը վախած ամեն ինչից՝ փորձում է ամեն գնով փրկել ինքն իրեն։ Եվ նման առաջնային մոտիվացիա ունեցող մարդը չի կարող մտածել պետության մասին։ Չի կարող մտածել ընդհանրապես ազգային շահերի մասին։

Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց կրկնում եմ՝ սուբյեկտը, որը դրանով զբաղվում է, ունի լրիվ այլ մոտիվներ։ Իսկ մոտիվացիան հուրաքանչյուր մարդու համար առաջնայինէ, ինչո՞վ է այդ մարդն առաջնրդվում, իր առաջնահերթ մոտիվացիան ո՞րն է։ Չե՞ք տեսնում՝ ինչ է ուզում այդ մարդը։

— Ի՞նչ է ուզում։

Ուզում է մի թուղթ՝ Նիկոլ Փաշինյանի մասին, և դա խաղաղության հետ որևէ առնչություն չունի։

Կրնեմ, այն կադրերը, որոնք երեկ տեսանք և որոնք շրջանառվում են ցանցերում, ուղղակի խայտառակություն են։ Արժանապատվությունը կորցրած մարդու կեցվածք է, ուղղակի կուչ եկած։ Ոնցոր ենթակա՝ շեֆի առջև կամ ծառա՝ տիրոջ առջև հարաբերություններ են ձւևավորվել։

Այսպես կոչված «body language» շատ լավ է ուղղաի բացատրում, թե այդ մարդը ինչ վիճակում է գտնվում։ Այդ մարդն իրեն արդեն դասել է որպես ենթակա, որես մի մարդ, որն ամբողջությամբ կախված է այդ երկու մարդկանցից (նկատի ունի Էրդողանին և Ալիևին, խմբ․) և իր ամբողջ մարմինն է խոսում նրա մասին, որ այդ մարդուց որևէ օգտակար բան երկրի համար չի լինելու։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն. «Ժողովուրդ»

Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործարար Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործը քննող, գործարարին կալանքի տարած, 53 հոգանոց քննչական խմբի ղեկավար, քննիչ Սպարտակ Պողոսյանն ազատվել է աշխատանքից: «Ժողովուրդ» օրաթերթին Քննչական կոմիտեից ի պատասխան հաստատեցին լուրը՝...

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...