Չարենցավանի ՏԻՄ ընտրությունների օրը Հայկ Կոնջորյանի եղբայրը աչքի է ընկել փողոցային վարքուբարքով. հիշեցում․ «Ժողովուրդ»

28 Մարտի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ ամբիոնից երեկ ամոթանք էր տալիս, թե «նախկինները մի ճանապարհ գիտեն՝ ընտրակաշառք, ընտրակեղծիք, ահաբեկում…»:

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը Հայկ Կոնջորյանին բլից զրույցի ընթացքում հիշեցրեց, որ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Չարենցավանում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ իր եղբոր՝ Ավետ Կոնջորյանի անունն է հենց շրջանառվել ընտրակեղծիքների համատեքստում:

Չարենցավանցի լրագրող Վահե Մակարյանը դեռ 2022-ի սեպտեմբերի 27-ին գրել էր. «Չարենցավանն այնքան կարեւոր էր իշխանությունների համար, որ այս ընթացքում մի քանի անգամ քաղաք այցելեցին իշխանության ամենավերին օղակների ներկայացուցիչները՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Հայկ Կոնջորյանը, ով ծնունդով Չարենցավանից է։ Իսկ բուն ընտրությունների օրը ՔՊ-ն դրսից էր մարդ ներգրավել՝ Գեղարքունիքի մարզի հայտնի կրիմինալ ներկայացուցիչների տեսքով, ովքեր շքեղ մեքենաներով շրջում էին տեղամասերում, փորձում կռիվ հրահրել Շահգալդյանի թիմակիցների հետ, ճնշել նրանց։

Իսկ որոշ տեղամասերի դիմաց ամբողջ օրը տասնյակներով կուտակված կանգնած էին Արթուր Գալստյանի կողմնակիցները, եւ ընտրողները ստիպված էին նրանց հայացքների ներքո մտնել տեղամաս՝ «պարտքերը տալու»։ Ընտրությունների ողջ ընթացքում աչքի է ընկել նաեւ պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետը, ով, պատմեցին, փողոցային վարքուբարքով, անհարգալից բառապաշարով է շփվել մրցակիցների եւ անգամ Չարենցավան ժամանած անկախ դիտորդների հետ»։

Հայկ Կոնջորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքեց եղբոր՝ ընտրակեղծիքների մեջ ներգրավված լինելու հանգամանքը եւ առաջարկեց իր եղբոր վերաբերյալ դիմել իրավապահներին: Չմերժելով պատգամավորի առաջարկը՝ այս հրապարակումով ՀՀ Գլխավոր դատախազությանը հորդորում ենք այն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին:

Հ. Գ. Վերոհիշյալ նյութը հրապարակվել է 2022 թվականի սեպտեմբերի 27-ին, եւ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ո՛չ Հայկ Կոնջորյանը, ո՛չ իր եղբայրը չեն հերքել տեղեկությունը, ինչը նշանակում է, որ տեղի ունեցածն ամբողջությամբ իրականություն է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ Դանիելյան

Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ Դանիելյան

Ընդդիմադիր քաղաքական գործիչ  Գառնիկ Դանիելյանը գրել է. «Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ այս անգամ՝ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Օրերս տեղեկություններ ստացանք, որ դպրոցի պատից հատուկ տեխնիկայի միջոցով հեռացվում է...

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

ՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին։ «Վերջին շրջանում հաճախակի են արձանագրվում խարդախության դեպքեր, երբ զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են փաստաթղթեր, որոնք կեղծված են, չեն համապատասխանում...

Փլnւզումից հետո փլատակներից դուրս բերված 2 քաղաքացիները հոսպիտալացվել են

Փլnւզումից հետո փլատակներից դուրս բերված 2 քաղաքացիները հոսպիտալացվել են

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ...

Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին

Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին

Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Շիրակի մարզպետի հայտարարության մասին։ Նա հայտարարել է, որ այդ գործիչն առաջին հերթին նվաստացրել է հայ...

Փաշինյանի դիպուկությունը «չուկ-չակ-չարակ-չա՞կ»-ն է․ Քրիստինե Վարդանյան

  «Ծովինար Վարդանյանն ասում է, թե իրենցից ամենադիպուկը հարցերին պատասխանողը Նիկոլ Փաշինյանն է։ Ես ուզում եմ հասկանալ՝ այդ դիպուկությունն ո՞րն է․ «չուկ-չակ-չարաքչակ»-ը, «գլուխներդ պատին եք տալի՞ս»-ը, և սա այն դեպքում, երբ...