Ցեղասպանության տարելիցի ոգեկոչումը սոսկ ցավալի պատմական իրադարձության հիշատակ չէ. Լիբանանի նախագահ

24 Ապրիլի, 2025

Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։

«Արմենպրես»—ի փոխանցմամբ՝ Լիբանանի նախագահն իր ուղերձում ընդգծել է, որ Ցեղասպանության տարելիցի ոգեկոչումը սոսկ ցավալի պատմական իրադարձության հիշատակ չէ, այլ արդարության, մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հիմնարար արժեքների վերահաստատում։

«Դա հիշեցում է աշխարհին բռնության, ծայրահեղականության և մեկուսացման բոլոր ձևերի դեմ կանգնելու կարևորության մասին», — ասել է Աունը:

Աունը վերահաստատել է Լիբանանի անսասան համերաշխությունը հայ ժողովրդի հետ՝ այս սկզբունքները պահպանելու համար նրա խաղաղ պայքարում։ Նա նաև բարձր է գնահատել ծագումով հայ Լիբանանի քաղաքացիների ներդրումը` ընդգծելով նրանց երկարամյա և կառուցողական դերը Լիբանանի քաղաքական, տնտեսական, մշակութային և գեղարվեստական ​​կյանքում:

«Նրանք միշտ եղել են Լիբանանի բազմազան և առատորեն միահյուսված ինքնության անբաժանելի մասը», — ասաց Աունը:

Եզրափակելով իր հայտարարությունը նախագահն ասել է. «Թող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերը, անարդարության ու ագրեսիայի բոլոր զոհերը ողջ աշխարհում։ Թող Աստված պահապան լինի Լիբանանին և նրա ժողովրդին բոլոր չարիքներից»։

Նմանատիպ նյութեր

Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգման աշխատանքները․ Ահազանգ

Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգման աշխատանքները․ Ահազանգ

«Տիգրանաշենում խոչընդոտում են այն խաղահրապարակի վերանորոգման աշխատանքները, ինչի համար «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորները հատկացրել են իրենց պարգևատրման ֆոնդը»,- այդ մասին տեղեկանում ենք «Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբքուքյան էջից։ Խաղահրապարակի...

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները՝ 14:00-ի դրությամբ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները՝ 14:00-ի դրությամբ

Ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝ 🔷Արարատ Մարզ Արտաշատ համայնք - 17.40% 🔷Արմավիր Մարզ Արաքս համայնք - 21.37% 🔷Արմավիր Մարզ Արմավիր համայնք - 17.51% 🔷Արագածոտն Մարզ Շամիրամ համայնք - 30.36% 🔷Գեղարքունիք Մարզ Գավառ...

Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ

Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ

Մարտունիում թիվ 21|5 ընտրական տեղամասի և համայնքապետարանի հարևանությամբ կայանված են միջքաղաքային եթուղին սպասարկող նոր սպրինտերները. դրանց շահագործումը նախատեսված է առաջիկա օրերին։ Գրում է News.am-ը։ Բնակիչները, որոնք չցանկացան տեսախցիկների առջև խոսել, մեզ հետ...

ՔՊ-ի վստահված անձը ուղղորդում էր ընտրողներին, մարդ էր տանում բերում. Գոհար Մելոյան 

  «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հոկտեմբերի 25-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը, լրագրողներին հայտնեց Ստեփանավանում և Հայաստանի այլ համայնքներում անցկացվող տեղական...

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ անտարբեր չլինել ու պարտադիր գնալ ընտրատեղամաս․ Անդրանիկ Գևորգյան

  «Տվյալներ ունենք, որ ժամը 12-ի դրությամբ չունենք այնպիսի ակտիվություն, բայց դեռևս օրն ընթացքի մեջ է, քանի որ առավոտյան կողմ եղանակն էլ մի քիչ ցուրտ էր։ Այնուամենայնիվ, ակնկալում ենք ակտիվ մասնակցություն․ ես առավոտյան էլ ասել եմ և...