Ցավում ենք, որ Տեր Արամը չի կարողանում զանազանել հարգանքն ու վախը. Տեր Նարեկ քահանա

17 Սեպտեմբերի, 2025

Տեր Նարեկ քահանա Սարգսյանն արձագանքել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամի կողմից Հանրային հեռուստաընկերության եթերում հչեցված հայտարարություններին․

«Ցավոք, երեկ Հանրային Հեռուստաընկերությունը եթեր է տրամադրել Արագածոտնի թեմում սպասավորող Տեր Արամ քահանա Ասատրյանին, որտեղ վերջինս իր անձնական նեղսրտվածությունն ու որոշ բամբասանքներ ներկայացնում էր որպես մեր Սուրբ Եկեղեցում առաջացած լուրջ խնդիր՝ սույնով հող բացելով իշխանության կողմից նախաձեռնված հակաեկեղեցական արշավին:

Ակնհայտ է, որ Տեր Հայրը զուրկ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգուկանոնից, նվիրապետական կարգից, եկեղեցաբանությունից և հովվական ծառայության գիտակցությունից։ Նրա խոսքից պարզ է դառնում, որ վերջինս իր անձնական հարցերը լուծելու համար փորձում է ներքաշել նաև իր համայնքի ազնիվ հավատացյալներին, իսկ որ ավելի զազրելի է՝ առանց վարանելու իրեն իրավունք է վերապահում մեկ այլ թեմի առաջնորդին բնութագրել խիստ վիրավորական ձևակերպումներով և իրեն համեմատել Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ։

Ցավում ենք նաև, որ Տեր Արամը չի կարողանում զանազանել հարգանքն ու վախը, իսկ անթույլատրելի բամբասանքը, որ երեկ հնչեցրեց Հանրայինի եթերում, որևէ աղերս չունի քրիստոնյայի կերպարի հետ։ Եկեղեցականը պետք է քաջ գիտակցի, որ իր անձնական հայացքներն ու պատկերացումները, որոնք կտրված են իրականությունից և չեն նույնանում եկեղեցական կյանքի հետ, չպետք է դառնան մարդկանց գայթակղության պատճառ։

Նորից գալով Տեր Հոր անթույլատրելի արարքին՝ կոչ ենք անում մեր հավատավոր ժողովրդին զերծ մնալ բամբասանքների վրա հիմնված որևէ պնդումից։ Սույն արարքը խաթարում է մեր Սուրբ Եկեղեցու միասնականությունը և հող նախապատրաստում տարաբնույթ աղանդներին ու հակաեկեղեցական որոշ շրջանակներին՝ պղտոր ջրում ձկնորսությամբ զբաղվելու համար»:

Նմանատիպ նյութեր

Քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը

Քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Թուրքիայի էլեկտրահաղորդման բաժնետիրական ընկերության գործադիր խորհրդի նախագահ, գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։...

Սամվել Կարապետյանի արածի ուղիղ 1%-ը հենց անեք` կխնդրեմ, որ ձեզ ընդունի. Ղազինյանը՝ Ռուբինյանին

  «Հայաստանի Հանրապետության նկատմամբ կա մինիմում անլուրջ վերաբերմունք ձեր բարեկամ, ձեր կիրթ բարեկամի կողմից, և դա փաստ է։ Որպես իրավաբան՝ չեմ կարող պնդում անել, որ դա դիվերսիոն գործողություն է եղել, չնայած՝ ամեն մարդ կարող է իր մեջ...

Անցնող տարիներին ինչին կպել է իշխող մեծամասնությունը՝ ՔՊ-ն, քանդել է․ Աննա Գրիգորյան 

«Ազգային ժողովի օրակարգ է բերվել հակասահմանադրական մի գործընթաց։ Չի կարող Ազգային ժողովը քննարկել եկեղեցու ներքին կյանքը։ Եվ սա ոչ թե իմ կարծիքն է կամ իմ վերաբերմունքն է դրա նկատմամբ, այլ որովհետև օրենքն է այդպես ասում։ Հայաստանի...

Ձեր այս գործողությունները բերելու են եկեղեցու շուրջ մոբիլիզացիայի․ Քրիստինե Վարդանյան

  «Քրիստինե Վարդանյանը պարբերաբար ստիպված է լինում իր համար էլ տհաճ ձեր վրա ձայնը բարձրացնել, որովհետև դուք չարաշահում եք վարողի ձեր բոլոր իրավունքները։ Ես շատ վատ բան եմ ասելու, բայց եթե դուք այս տեմպերով շարունակեք, հասարակությունը...