Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմել. «Հետք»

31 Հուլիսի, 2026

2026 թվականի ապրիլին Բյուրեղավանում տեղի ունեցած զանգվածային թունավորումներից 2.5 ամիս անց՝ հուլիսի 17-ին, քաղաքում աղիքային վարակի նոր ալիք բարձրացավ։ Մինչ բազմաթիվ բնակիչներ բախվում են առողջական լուրջ խնդիրների եւ ֆինանսական կորուստների, պատասխանատու գերատեսչությունները «պաշտոնական հերքումների» փակ շրջանի մեջ են։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պնդում է, թե ջրում որևէ շեղում չկա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է, թե ոչ մի ահազանգ չի ստացել, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սլաքներն ուղղում է այլ պետական օղակների ուղղությամբ։ Մյուս կողմից՝ Քննչական կոմիտեն երկու առանձին քրեական վարույթ է նախաձեռնել, սակայն ապրիլից մինչև հիմա փորձաքննության եզրակացություն չկա, չկա նաեւ որևէ մեղադրյալ։ «Հետքն» ամփոփել է իրավիճակը, բնակիչների վկայություններն ու պաշտոնական պատասխանների հակասությունները։ Այս մասին գրում է Հետքը։

Հուլիսի 17-ին Բյուրեղավանում նորից աղիքային վարակի դեպքեր գրանցվեցին, համայնքապետարանը բյուրեղավանցիներին կոչ արեց՝ ծորակից ջուր չխմել, կամ ջուրն օգտագործել բացառապես եռացնելուց հետո։ Արդեն 2,5 ամիս է բյուրեղավանցիները ծորակից ջուր չեն խմում, քանի որ կարող են հայտնվել  հիվանդանոցում։

Բյուրեղավանի բնակչուհի Մարինե Զուռնաչյանն ասում է, որ ջրամատակարարման խնդիրն այստեղ տարիների պատմություն ունի, բյուրեղավանցիները վերջին 15 տարում շուրջօրյա ջրամատակարարում չեն ունեցել, հիմա էլ դրա որակը վտանգավոր է մարդկանց առողջության համար։

Գարնանը՝ ապրիլի 21-ից Բյուրեղավանում սկսված աղիքային վարակի օրերին, «Հետքը» զրուցել էր Մարինե Զուռնաչյանի հետ, որը որդու հետ ստացիոնար բուժում էր ստանում Աբովյանի բժշկական կենտրոնում։ Ասում է՝ դեպքից 2.5 ամիս անց իրավիճակը քաղաքում նույնն է։

«Առաջին թունավորումից ես կոնկրետ 7 օր, տղայիս հետ հիվանդանոցում պառկել եմ։ Էս երկրորդ թունավորման ժամանակ արդեն մենակ ես էի վատ, քանի որ պատահմամբ ջուր էի խմել ծորակից, երկու օր լավ չեմ եղել, բայց հիվանդանոց չեմ դիմել, դեղեր եմ ընդունել տան պայմաններում»,-պատմում է Մարինեն։

Ապրիլի աղիքային վարակից հետո երկար ժամանակ ծորակից ջուր չեն խմել, 4 հոգանոց ընտանիքը օրական 3-4 հատ 5 լիտրանոց տարայով ջուր է գնում, ճաշը պատրաստում են խանութից գնած ջրով, միրգն ու բանջարեղենը նույնպես դրանով են լվանում։

Բացի ջրի որակից, բյուրեղավանցիները նաև ջրամատակարարման գրաֆիկից են դժգոհ։ Բյուրեղավանում ջրամատակարարումը ըստ գրաֆիկի պետք է կատարվի առավոտյան ժամը 7:00֊12:00-ն, ապա երեկոյան՝18:00-22:00-ն, բայց գրեթե ամեն օր այս գրաֆիկը խախտվում է, ջուրը ուշ են միացնում և շուտ անջատում։

Գայանե Վերդյանը ևս թունավորվել է ջրից։ Անկանոն մատակարարումն ու ջրի որակը հավելյալ ծախսերի առաջ են կանգնեցրել։

«Առաջին անգամն էլ եմ թունավորվել, երկրորդ անգամն էլ։ Ջուրը  խանութներում վաճառում են տարբեր գնով, ոնց որ մարդկանց գրպանի հաշվին բիզնեսով զբաղվեն։ Մարդիկ գումար չունեն, որ ամեն օր 1000-1500 դրամ տան, ջուր առնեն, բոլորս ապրում ենք վարձով, վարկով։ Իմ երեխան անցած անգամ ինֆեկցիայով հիվանդանոց պառկեց»,-ասում է Գայանեն։

Բյուրեղավանի փողոցներում զրույցներից պարզվեց, որ մարդիկ չեն հիշում՝ վերջին անգամ երբ են ծորակից ջուր խմել։

Պոլիկլինակայի բժիշկը կարծում է՝ աղիքային վարակի պատճառը ջուրը չէ

Քաղաքացիների դժգոհությանն ի պատասխան՝ Բյուրեղավանի պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Վազգեն Շուշանյանը ներկայացնում է հուլիսի 17-ից արձանագրված պաշտոնական վիճակագրությունը՝ 51 կանչ, 8 հոսպիտալացում և հայտնում, որ «տեղի ունեցածը նման է վիրուսի, այլ ոչ թե ջրային բռնկման»։

Բժիշկը հորդորում է շտապողական եզրահանգումներ չանել ջրի վերաբերյալ։ «Իմ անձնական կարծիքն է՝ սա աղիքային վարակի նման չէ, բազմաթիվ նման դեպքեր կան նաև Երևանում։ Պարզապես, քանի որ ապրիլին ջրի խնդիր էր եղել, մարդկանց մոտ ավելի շատ խուճապն է խոսում»,-նշում է նա։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալը. Սասունյան

Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալը. Սասունյան

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է հնգապատկել Հայաստանի քաղաքացիություն ստանալու և տասնապատկել դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքի չափը։ 2028 թվականի հունվարի 1-ից քաղաքացիություն ստանալու վճարը 138 դոլարից կբարձրանա մինչև 689 դոլար, իսկ...

Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային. Խաչատրյան

Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային. Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը գրել է․«Առավոտվանից ադրբեջանական քարողչամիջոցները հերթական հակադաշնակցական բարբաջանքն էին տարածում, թե իբր 1918 սեպտեմբերի 15-ին հերոսական ադրբեջանցի ժողովուրդը Բաքուն ազատագրել էր բոլշևիկա-դաշնակցական խունտայից...

Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ

Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր հերթական անգամ հաստատել է իր գլխավորած կազմավորման արհեստածին բնույթը։ Լավագույն դեպքում 19-րդ դ. վերջին և 20-րդ դ. սկզբին ձևավորված «ադրբեջանական ժողովրդի»՝ համաշխարհային մշակույթին...

Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա. կա վիրավոր

Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Այնթապ բնակավայրում բախվել են Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Դանիել Հ․-ի վարած «Mercedes S550» մակնիշի, 68-ամյա Ռադիկ Ն․-ի վարած «Opel Vectra» մակնիշի, 35-ամյա Տիգրան...

Հետո մի սրտնեղեք, որ ձեզ վարձկան են ասում. Լիլիթ Գալստյան

Հետո մի սրտնեղեք, որ ձեզ վարձկան են ասում. Լիլիթ Գալստյան

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․««Ի վերջո, մենք կհիշենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը», Մարտին Լյութեր Քինգ։ Հիշենք նաև, որ երբ եղոյանը՝ փրփրաբերան, ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆՆ արմատախիլ անելու հայտարարությունն էր անում, քպ–ականները հրճվանքով...