Բռնի տեղահանված արցախցիների հանրահավաքն արտոնվել է, հնարավոր երթն ու նստացույցը՝ ոչ․ «Փաստինֆո»

12 Հուլիսի, 2025

Այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին, ինչպես նախապես հայտարարվել էր, տեղի կունենա «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» նախաձեռնած հանրահավաքը։ Պարզվում է՝ իշխանություններին անհանգստացրել է ակցիան ու որոշակի սահմանափակումներ են մտցրել։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

Մասնավորապես՝ հանրահավաքը արտոնվել է, բայց  հանրահավաքից հետո երթն ու հնարավոր նստացույցը՝ ոչ։ «ժողովրդին  կտեղեկացնենք մինչ օրս արված աշխատանքի  մասին ու տեղում կորոշվեն  հետագա անելիքները՝ ժողովրդի կարծիքը տեղում հարցնելով։ Հանրահավաքն արտոնված է, սակայն  Երևանի քաղաքապետարանը չեն արտոնել  հանրահավաքից հետո  երթի ու հավանական  նստացույցի կազմակերպումը։ Որոշումը կկայացնենք տեղում՝ ժողովրդի հետ», — «Փաստինֆո»-ին ասաց  «Արցախցիների իրավունքների  պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։

Ավելի վաղ Արցախի նորանշանակ պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն իր տեսաուղերձում ևս հորդորել էր միանալ հանրահավաքին։

«Կոչ եմ անում բոլորիդ միանալ՝ միասին արժանապատվորեն կրելու ժամանակի բեռն ու ձևավորելու վաղվա օրը։ Այս պայքարը մերն է լինելու՝ մեր ընտանիքների և ազգի ապագայի համար», – նշել է նա։

Իսկանդարյանը ընդգծել է, որ որպես պայքարի բոլոր փուլերն անցած մարդ՝ հուլիսի 12-ին կլինի հրապարակում՝ ժողովրդի հետ բաց և անկեղծ խոսելու նպատակով։ Նա նաև շեշտել է, որ երբեք չի փորձել անձնական շահեր հետապնդել շարժման հաշվին, իսկ վրանի հեռացումը եղել է կոլեգիալ որոշում։

«Իմ նպատակը միշտ մեկն է եղել՝ ձեր ձայնը հասցնել այնտեղ, որտեղ կայացվում են որոշումներ», – նշել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ իր առաջնահերթությունները մնում են անփոփոխ։

 

Նմանատիպ նյութեր

Ահազանգ՝ միջազգային կառույցներին․ պահանջում ենք չլռել․ Գոհար Ղումաշյան

Ահազանգ՝ միջազգային կառույցներին․ պահանջում ենք չլռել․ Գոհար Ղումաշյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը ահազանգում է․ «Այսօր վաղ առավոտյան ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Դուք տեսաք, որ երեկ ես նույնպես մասնակցեցի Ստեփանավանում անցկացվող քարոզարշավին։...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 7 հարց՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 7 հարց՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգում

Տեղի է ունենում ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։ Օրակարգում 7 հարց է․ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում լրացումներ և...

«Հանքային» շրջադարձ․ Փաշինյանը կրկին իրար հակասող բաներ է ասում

  Հոկտեմբերի 17-ին «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը ՀՀ-ում բաց բաժնետիրացման...

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է․ Կարմիր ծովում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կապ չունեն Իրանի հետ։ Այդ տարածաշրջանն իր խնդիրներն ունի։ Սակայն Հորմուզի նեղուցի վերաբերյալ մեր դիրքորոշումը...

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որ Աբովյան քաղաքում...