Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը

15 Մայիսի, 2026

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 4-րդ համար, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը հաշվետու ժամանակաշրջանի իր գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Այս մասին գրում է  24News հղում անելով ԿԸՀ պաշտոնական կայքին։

Սուրեն Պապիկյանը համատեղ սեփականության 3 հողամաս է հայտարարագրել Լոռու մարզում՝ 0․159 հա, 0․657 հա և 0․687 հա մակերերեսներով։ Պապիկյանը հայտարարագրել է 2 բնակարան Երևանում միանձնյա և համատեղ սեփականության։ Համապատասխանաբար՝ 86․33 քմ և 169 քմ մակերեսներով։ Նա հայտարարագրել է ավտոկայանատեղի Երևանում 44․2 քմ մակերոսով՝ համատեղ սեփականությամբ։

Պաշտպանության նախարարը շարժական և թանկարժեք գույք չի հայտարարագրել։ Նա նշել է եկամտի երեք աղբյուր։ ՊՆ-ից որպես աշխատավարձ ստացել է 29 537 401 դրամ, վարձակալությունից ստացել է 6 միլիոն դրամ, Ֆինանսների նախարարությունից որպես եկամտահարկի վերադարձ ստացել է 1 706 137 դրամ։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Սուրեն Պապիկյանը ունեցել է 15 միլիոն 603 հազար 490 դրամ, 50 հազար ԱՄՆ դոլար և 30 հազար 156 եվրո։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ավագ դպրոցների ընդունելության կարգը փոխվել է

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ավագ դպրոցների ընդունելության կարգը փոխվել է

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։ ԹԵՄԱ․-Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգ, առաջին դասարանցիների ընդունելություն։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել...

Ռյուտեն վստահեցնում է՝ եվրոպական երկրները կատարում են իրենց խոստումները

Ռյուտեն վստահեցնում է՝ եվրոպական երկրները կատարում են իրենց խոստումները

Իրանի դեմ ռազմական գործողության շրջանակներում ԱՄՆ-ն Եվրոպայի տարածքում տեղակայված բազաներից իրականացրել է մոտ 5000 մարտական ​​թռիչք։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Եթե նայենք ընդհանուր պատկերին,...

Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան

Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան

Ադրբեջանի կառավա​րությունն օրեցօր մեծացնում է ճնշումը Փաշինյանի վրա՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու համար։ Փաշինյանն ու Ալիևը տարբեր դրդապատճառներով են առաջ մղում այսպես կոչված խաղաղության ծրագրի հարցը։ Փաշինյանի նպատակն էր հունիսի 7-ի խորհրդարանական...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ

ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Այսօր քննարկման վերջին օրն է, և դիմող, պատասխանող և երրորդ կողմերը հանդես են գալիս եզրափակիչ խոսքով, որից հետո ՍԴ-ն կմտնի խորհրդակցական...

Երևանում 16-ամյա պատանիները ծեծել են ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումարը

Երևանում 16-ամյա պատանիները ծեծել են ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումարը

Հունիսի 28-ին ծեծկռտուք և ավազակություն է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում՝ «Պարմա»-ի մոտ կողոպտել և ծեծի են ենթարկել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տեղում Երևանի քրեական...