Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը

15 Մայիսի, 2026

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 4-րդ համար, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը հաշվետու ժամանակաշրջանի իր գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Այս մասին գրում է  24News հղում անելով ԿԸՀ պաշտոնական կայքին։

Սուրեն Պապիկյանը համատեղ սեփականության 3 հողամաս է հայտարարագրել Լոռու մարզում՝ 0․159 հա, 0․657 հա և 0․687 հա մակերերեսներով։ Պապիկյանը հայտարարագրել է 2 բնակարան Երևանում միանձնյա և համատեղ սեփականության։ Համապատասխանաբար՝ 86․33 քմ և 169 քմ մակերեսներով։ Նա հայտարարագրել է ավտոկայանատեղի Երևանում 44․2 քմ մակերոսով՝ համատեղ սեփականությամբ։

Պաշտպանության նախարարը շարժական և թանկարժեք գույք չի հայտարարագրել։ Նա նշել է եկամտի երեք աղբյուր։ ՊՆ-ից որպես աշխատավարձ ստացել է 29 537 401 դրամ, վարձակալությունից ստացել է 6 միլիոն դրամ, Ֆինանսների նախարարությունից որպես եկամտահարկի վերադարձ ստացել է 1 706 137 դրամ։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Սուրեն Պապիկյանը ունեցել է 15 միլիոն 603 հազար 490 դրամ, 50 հազար ԱՄՆ դոլար և 30 հազար 156 եվրո։

Նմանատիպ նյութեր

Մորը գրտնակով սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ»

Մորը գրտնակով սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ ՆԳՆ ոստիկանությունը 5 օր առաջ հայտնեց, որ բացահայտվել է Արագածոտնի մարզի Մելիքգյուղում շուրջ 4 ամիս առաջ կատարված սպանությունը։ Ըստ ոստիկանության՝ մարտին կենցաղային վիճաբանության ժամանակ 25 և 20 տարեկան եղբայրները գրտնակով սպանել են իրենց 56-ամյա...

ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Զախարովա

ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Զախարովա

ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանն ինքը չէր ճանաչում այդ տարածքը։ Նման պայմաններում...

Ռուսաստանը ռազմի դաշտում կգործի զգույշ, բայց հաստատակամ. Պուտին

Ռուսաստանը ռազմի դաշտում կգործի զգույշ, բայց հաստատակամ. Պուտին

Ռուսաստանը ռազմի դաշտում կգործի զգույշ, բայց հաստատակամ և կհասնի իր նպատակներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն արժանապատվորեն է հաղթահարում պատմական այս փուլը։ «Ողջ ռուս ժողովուրդը, ամբողջ...

Եկեղեցու դեմ պայքարն անհեռանկար է. Ռոբերտ Ամստերդամ

Եկեղեցու դեմ պայքարն անհեռանկար է. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրել է․ «Հայաստանյան իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ կարծես թե իրական է դառնում այն հավանականությունը, որ Ազգային ժողովի այս գումարման աշխատանքները կընթանան առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության:...

Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները

Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ հարևան երկրները լուրջ նախագծերի միջոցով փորձում են զարգացնել երկրում գործող բիզնենսներն ու ընդհանուր տնտեսությունը, իսկ Հայաստանի գործող կառավարությունը խոշոր գործարարների կայացած բիզնեսներն է...