Բեռնատարները կանգնած են սահմանին, իսկ իշխանությունը Ֆեյսբուքում գլուխ է գովում. «Փաստ»

24 Փետրվարի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Փայտով, հեղուկ գազով և ածուխով բեռնված տասնյակ բեռնատարներ արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ կանգնած են Վրաստան–Հայաստան սահմանային անցակետերում։ Վարորդների փոխանցմամբ, վրացական կողմը փաստացի արգելափակել է Հայաստանի ուղղությամբ բեռների մուտքը։ Ըստ վարորդների, իրենցից ներքին կարգով յուրաքանչյուր մեքենայից պահանջում են 600-700 ԱՄՆ դոլար։ «Առանց պատճառաբանելու ուղղակի գումար են ուզում։ Հայաստանից էլ ոչ ոք ոչինչ չի ասում, չգիտենք՝ ինչ կլինի»,- նշում են վարորդները։

Մեքենաները սահմանին են կանգնած փետրվարի 12-ից։ Խոսքը ռազմավարական նշանակության բեռների մասին է՝ վառելանյութ, էներգակիրներ, փայտանյութ, որոնք ուղղակիորեն ազդում են ներքին շուկայի գների և մատակարարումների կայունության վրա։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, խնդիրը բարձրացվել է միջպետական շփումների մակարդակով, սակայն առանց հստակ արդյունքի։ Վերջերս Հայաստան այցելած Վրաստանի էկոնոմիկայի նախարարը, ըստ տեղեկությունների, հարցի շուրջ տվել է ոչ կոնկրետ, ձևական պատասխաններ՝ փաստացի խուսափելով հստակ դիրքորոշումից։ Որևէ հրապարակային պարզաբանում կամ պաշտոնական հաղորդագրություն չկա նաև հայկական կողմից։

Հայկական ընկերություններն ամեն օր կրում են ֆինանսական վնասներ՝ կանգառի, սպասարկման, ժամանակի և պայմանագրային պարտավորությունների խախտման հետևանքով առաջացող տույժերի տեսքով։ Ընկերությունները փաստացի հայտնվել են անորոշության մեջ, իսկ շուկան՝ հնարավոր ցնցումների վտանգի տակ։

Մեր տեղեկություններով, խնդրի շուրջ ներսում ևս ընտրովի միջամտություններ են եղել։ Մեր աղբյուրները պնդում են, որ իշխող ուժի պատգամավորներից մեկին պատկանող բեռի հարցով վրացական ղեկավարությանը անձամբ միջնորդել է Հայաստանի ամենաբարձր պաշտոնյաներից մեկը։ Ստացվում է, որ խնդիրը լուծվում է ոչ թե համակարգային, այլ անհատական սկզբունքով՝ «յուրայինների» համար, մինչդեռ մյուս վարորդները շարունակում են մնալ սահմանին։

Մինչ այս ամենը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը որևէ տեսանելի գործողություն չի ներկայացրել։ Փոխարենը նախարարի հրապարակային ակտիվությունը սահմանափակվում է սոցիալական ցանցերում վիճակագրական տվյալների հրապարակմամբ։ Սակայն այստեղ հարցը թվերի մասին չէ։ Խոսքը մարդկանց, բիզնեսների և մատակարարման շղթաների մասին է։ Եթե սահմանին ձևավորվում է արհեստական արգելք, ապա դա ոչ միայն առանձին ընկերությունների, այլև երկրի տնտեսական անվտանգության խնդիր է։

Այս իրավիճակում անհրաժեշտ է հստակ պատասխան՝ ովքե՞ր և ինչո՞ւ են պահանջում վերոնշյալ 700 դոլարը, կա՞, արդյոք, պաշտոնական որոշում վրացական կողմից, և ի՞նչ կոնկրետ քայլեր է ձեռնարկում հայկական կառավարությունը։

Մինչ այդ, սահմանին կանգնած վարորդները շարունակում են սպասել՝ իրենց հաշվին վճարելով ոչ միայն գումար, այլև պետության անգործության պատճառով հայտնվելով կոլապսի առաջ։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...